Հանդիպեցին մի անգամ երկու ծանոթ մարդ։ Նրանք երկուսն էլ ֆիզիկական մարզումներով էին զբաղվում միևնույն սպորտդահլիճում։ Մեկը մյուսին ասում է՝
- Ինչ-որ վաղուց չես երևում մարզումների։ Ու՞ր ես կորել։
- Մեքենաս էր փչացել, - պատասխանեց մյուսը։
- Բայց դե շուտով այն կկարգավորեն և կրկին կսկսեմ գալ։ Իսկ դու, ինչպես տեսնում եմ, չափից դուրս նիհարել ես ու տեսքդ էլ ինչ-որ անառողջ է։ Ի՞նչ է պատահել։
- Ոչ մի լուրջ բան։ Ուղղակի ես արդեն հինգերորդ օրն է չեմ սնվում, քանի որ իմ տան գազօջախը փչացել է։
Դենիս Խարլամով