Շատ վաղուց, աշխարհի երեսին ապրում էր պատանի Ազբեկը։ Նա գեղեցիկ էր, խելացի, հաջողակ ու սիրտը բարի էր։ Միայն թե հաճախ Ազբեկին ձգում էր ճակատագրի ամրությունը փորձել։ Այդ պատճառով, լինում էր, որ նա ընկնում էր ամենատարբեր փորձանքների մեջ։ Այնպես էր պատահում որ նույնիսկ մահն էր նրան դարանակալում։ Միայն թե նա անվախ էր։ Ու թվում էր Ազբեկին, որ կյանքը նրան հավերժ օգտագործման է տրված։ Շատ սխալներ էր կատարել նա, բայց կանգ առնել չէր պատրաստվում ոչ հանուն իրեն, ոչ էլ հանուն իր սիրելի Ռաիֆայի։
- Սիրելիս, - աղաչում էր նրան Ռաիֆան, - զգույշ եղիր, խնայիր քեզ։ Կարևորն ախր ոչ միայն քո կյանքն է, այլ նաև քո մաքուր հոգին ու չսևացած խիղճը։
Միայն խույս էր տալիս ադ խոսքերից Ազբեկը։
- Ոչինչ էլ ինձ հետ չի պատահի, - ասում էր նա։ - Այդքան էլ հիմար չեմ ես, որ հոգիս կեղտոտեմ, ու խիղճս սևացնեմ։
Այդպես ասում էր Ազբեկը, բայց ինքը կապվեց վատ մարդկանց հետ։ Այդ մարդիկ գանձեր էին փնտրում։ Ագահությամբ ու չարությամբ էին նրանց հոգիները լցված։ Հոգիները մթով էին պարուրված։ Լաց էր լինում Ռաիֆան, տեսնելով թե ինչպես է Ազբեկը առանց առարկության կատարում այդ չար մարդկանց կամքը, բայց դե ինչ կարող էր անել, երբ իր սիրեցյալը խուլ էր իր խնդրանքների նկատմամբ։ Ախր գիտեր նա, որ Ազբեկը փորձանքի է գալու։
Այդպես էլ պատահեց։ ճանապարհվեց Ազբեկը իր նոր ընկերների հետ գանձեր որոնելու։ Գանձերը չգտան, իսկ պատանուն, ով պատահաբար իրենց խանգարել էր, կյանքից զրկեցին։ Ու առաջինը, ով իր սուր դաշույնը պատանու սիրտը մտցրեց՝ Ազբեկն էր։
Վախեցավ Ազբեկը արածից, աղեկտուր գոռոց հանեց, սպանված պատանու առջև ծունկի իջավ, լաց եղավ, ձեռքերը երկինք պարզեց ու աստուց սկսեց ներողություն խնդրել, միայն թե երկինքները խուլ էին նրա համար։
Այսպես ողջ գիշեր լաց եղավ Ազբեկը։ Իսկ առավոտյան տուն վերադարձավ, որտեղ իրեն Ռաիֆան էր սպասում։ Ընկավ նա սիրեցյալի ոտքերը, սպիտակած շուրթերով գթություն աղաչեց։ Հասկացավ ամեն ինչ Ռաիֆան, բայց ինչ կարող էր խեղճը անել, ինչով կարող էր օգնել։
Անցնում էր օր՝ օրի հետևից, իսկ Ազբեկը իր տեղը չէր գտնում։ Չգիտեր նա, թե ինչպես իր սարսափելի մեղքը քավի։ Իսկ մեղքով ապրել չէր կարողանում։
Եվ ահա մի անգամ, ամենամութ, անաստղ գիշերով, Ազբեկի մոտ եկավ ոչ այն է մի մարդ, ոչ այն է մի ուրվական, ոտքից գլուխ խավարով փաթաթված։
- Ուզու՞մ ես մեղքդ քավել, - հարցրեց Ազբեկին անծանոթը։ - Կարող եմ օգնել քեզ այդ գործում։ Կատարիր իմ հանձնարարությունը՝ քո մեղքը վճարված կլինի։ Անցիր քո մնացած կյանքի ճանապարհը խավարի մեջ։ Կանցնե՞ս խավարի միջով, կդիմանաս՝ մեղքից ազատված կլինես։ Իսկ եթե չկարողանաս հաղթահարել իմ հանձնարարությունը՝ հավերժ կանհետանաս։
Ոչինչ չէր մնում անել Ազբեկին, քան համաձայնել անծանոթի առաջարկության հետ։ Գիտեր Ազբեկը, որ փրկվել չէր հաջողվելու՝ աչ աք ու երբեք դեռ խավարի միջից կենդանի չէր դուրս եկել։ Միայն թե դժբախտը ընտրություն չուներ՝ կամ պարանը վիզը գցեր, կամ խավարի մեջ կորչեր, միևնույն էր։
Այդպես էլ պարուրեց Ազբեկին անանցանելի խավարը, խեղդող խավարը, կպչուն, սարսափելի խավարը։ Շոշափելով էր անցնում Ազբեկը, մթան միջով էր գնում, ճանապարհ չէր տեսնում, չիմանալով թե ուր է գնում ու ինչի համար։ Ու երբ արդեն բոլորովին հուսահատվել էր, ուղիղ գլխավերևում մի վառ աստղ վառվեց ու նրա ճանապարհը լուսավորեց։ Նայեց Ազբեկը աստղին ու հավատալ չկարողացավ, որ իրեն փրկություն է եկել։ լաց եղավ նա, սկսեց աստծուն շնորհակալություն հայտնել։ Միայն թե լսեց իր սիրելի Ռաիֆայի ձայնը՝
- Հանուն քեզ, սիրելիս, ես իջել եմ խավարի մեջ։ Իմ լույսով, որը քո նկատմամբ սիրով է այրվել, ես քո ճանապարհը կլուսավորեմ։ Չեմ լքի ու չեմ թողնի քեզ ես, փորձանքի մեջ։ Որպեսզի փրկված դու լինես, որ քո հոգին չմեռնի ու քո մեղքը քավվի։ Միասին ամեն բան մենք կարող ենք հաղթահարել։
Այդպես էլ անցավ իր բարդ ճանապարհը Ազբեկը։ Անցավ ի շնորհիվ աստղի, որը նրա մեղավոր գլխավերևում էր փայլում։ ԱՅդպես, անանցանելի ու հուսահատ խավարում վառվեց առաջին աստղը։ Նրա հետևից վառվեցին նաև ուրիշ աստղեր։ Ու այդ աստղերից յուրաքանչյուրը լուսավորում էին նրանց ճանապարհը, ում սիրով ժամանակին վառվել էին։
Այդպես էլ խավարի միջով ուղեկցում էին աստղերը իրենց սիրելիներին։ Այդպես էլ փրկում են դժբախտներին՝ անխուսափելի կործանումից։ Շողում են աստղերը մարդկանց գլխավերևում։ Ու ինչ-որ մեկը նրանց հեշտ ու հասկանալի անուն է տվել՝ «պահապաններ»։ Իսկ մի ուրիշը ավելացրել է պայծառ՝ «հրեշտակներ» անվանումը։
ԱՎԱ ԱՐԴՈ