ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Լաբիրինթոս»

Հրամայեց մի արքա պալատի հատակին կավիճով մի բարդ լաբիրինթոս նկարել։ Հավաքեց նա իր պալատականներին և ասաց՝

- Ով բոլորից արագ կանցնի այդ լաբիրինթոսը, նրան էլ ես նախարար կդարձնեմ։

Մի պալատական դուրս թռավ ամբոխից և արագ վազեց նկարված պատերի վրայով,

ուշադրություն չդարձնելով գծերին։ Արքան ծիծաղեց և հրամայեց նրան լքել պալատը։

- Բայց ես բոլորից արագ կատարեցի հանձնարարությունը, - ասաց պալատականը։ - Ինչու՞ դու ինձ ոչ միայն նախարար չդարձրեցիր, այլ նաև հեռացնում ես քեզանից։

Հրամայեց արքան մի ոչխար բերել պալատ։ Ծառաները բերեցին ոչխարին, դրեցին նրան նկարած լաբիրինթոսի սկզբում իսկ վերջում դրեցին մի խուրձ չոր խոտ։ Ոչխարը վազեց դեպի չոր խոտը, ուշադրություն չդարձնելով նկարի վրա։ Եվ ասաց արքան՝

- Այս ոչխարը հատակով վազեց քեզանից արագ։ Նշանակու՞մ է արդյոք, որ ես պարտավոր եմ նրան նշանակել նախարար։

- Այ թե ինչու են մեզ մոտ ցանկացած որոշումներ այդքան դանդաղ ընդունվում, - փսփսացին իրար հետ ծառաները։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 441 հյուր