Մի աղջիկ, մանկուց հիշում էր հետևյալ կանոնը՝ «վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես դու ուզում ես, որ քեզ հետ վարվեն»։ Նա ջանում էր պահպանել այդ կանոնը իր ողջ կյանքում և ամեն անգամ ի պատասխան ստանում էր այն, ինչ ուզում էր։
Բայց երբ աղջիկն ամուսնացավ, այդ կանոնը, չգիտես թե ինչու դադարեց աշխատել։ Երբ նա ամուսնուց հոգատարություն էր ուզում ստանալ, նա սկսում էր հոգ տանել վերջինիս մասին,
իսկ ամուսինը միայն ընդունում էր այդ հոգատարությունը։ Երբ նա ուշադրություն էր ուզում ստանալ, երբ ուզում էր կիսվել իր ապրումներով, նա սկսում էր հարցնել ամուսնուն վերջինիս գործերի մասին։ Ամուսինն ուրախությամբ պատմում էր իր մասին, բայց ոչինչ չէր հարցնում աղջկա գործերի մասին։
Եվ այդ աղջիկը գնաց խորհուրդ հարցնելու իր տատիկի մոտ։ Տատիկը լսեց նրան ու ասաց՝
- Թոռնիկս, այդ կանոնը ընտանիքում չի աշխատում, քանի որ տղամարդն ու կինը – միանման չե։ Նրանք տարբեր նշանակություններ ունեն։ Տղամարդը նրա համար է, որ կատարի կնոջ ցանկությունները։ Եվ երբ դու նրա մասին սկսում ես հոգ տանել, նա հասկանում է, որ հենց դա էլ քո ցանկությունն է ու քեզ դրա համար հատկացնում է բոլոր պայմանները։ Տղամարդը երբեք չի սովորի կարդալ քո մտքերը, նա միայն տեսնում է արարքներ ու լսում է բառեր։ Այդ պատճառով էլ, եթե հոգատարություն ես ուզում՝ ասա նրան այդ մասին, իսկ եթե ուզում ես ինչ-որ բանով կիսվել՝ հարցեր մի սպասի, ուղղակի պատմիր։
Անդրեյ Յակուշև
