Մի անգամ խոհանոցում հավաքվել էին մի քանի մարդ և սկսեցին քննարկել, ինչպես սովորաբար լինում է, սեփական պետության քաղաքականությունը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։ Եվ խոսակցությունը հասավ ցավոտ թեմաներից մեկին – կոմունալ տնտեսությանը։ Մեկը սկսեց և բոլորը նրան միացան՝
- Կարգ ու կանոն չկա մեզ մոտ։ Ճշմարտությունը ոչ մեկից չես կարող ստանալ։ Ամբողջ պետությունը փտած է…
Սակայն հավաքվածների մեջ լուռ նստած էր մեկը ով ընդհանուր ոգևորությունը չէր կիսում։ Երբ դիմեցին նրան, նա պատասխանեց՝
- Իսկ ինքներդ ինչ-որ բան արե՞լ եք այն բանի համար, որ կարգ ու կանոն լինի։
Նրան սկզբից չհասկացան՝
- Դե հաստատ ծխուկները աղբամանի կողքին չենք գցում։
- Իսկ ճշմարտությանը հասնելու համար ինչի՞ եք պատրաստ։
Նրա կողմ ձեռք թափ տվեցին՝
- Անօգուտ է դա։ Նույնիսկ փորձելն իմաստ չունի։
- Այ, - մատը վերև տնկեց մարդը։ - Դա կոչվում է «կանխակալ կարծիք»։ Ամեն բան այդպես է, ինչպես Դուք ասում եք, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը վերևում այդպես է կառուցում, այլ որովհետև ինքներդ եք այդպես որոշել ու այդպես ապրում։
Եվ նա պատմություն պատմեց, որը մի ականատեսից էր լսել, ով բնակարանային կոոպերատիվի նախագահ էր՝
Ժամանակին մի շրջանում, էլեկտրական ենթակայանում վթար տեղի ունեցավ։ Եվ դրա պատճառով մի քանի վայրկյան մոտակայքի տներին մեկուկես անգամ ավել հոսանքի լարում բաշխվեց։ Համարյա բոլոր տներում այրվեցին այդ ժամանակ աշխատող կենցաղային տեխնիկաները։ Մարդիկ վրդովվեցին՝ ժողովներ գումարեցին, այցելեցին ղեկավարների առանձնասենյակներ և բռունցքով խփեցին սեղաններին։ Ասում են, թե նույնիսկ մի ինչ-որ ինժեների, ով այդ ամենում մեղավոր էր ծեծեցին։ Բայց ոչ ոք չորոշեց դատի տալ էլեկտրոցանցերին, որպեսզի նրանք փոխհատուցեն վնասը։
Եվ ահա, այդ կոպերատիվում, որտեղ այս պատմությունը պատմողը նախագահ էր, ժողով արեցին։ Այն անցնում էր նույն բարձր տոներով։ Յուրաքանչյուրը խոսք էր վերցնում և խոսում այդպիսի դեպքերի անթույլատրելիության մասին, այն մասին, որ այդ ամենին պետք է վերջ դնել վերջապես, այն մասին, որ կառավարությունը այդ պաշտոնում նշանակում է ոչ նրան ում պետք է։ Ու յուրաքանչյուրը իր ճառը ավարտում էր նրանով, որ այդ ամենից ոչ մի տեղ չես փախչի, որովհետև երկիրն է մեր այսպիսի։
Նախագահը առաջարկեց կոլեկտիվ հայց ներկայացնել դատարան, սակայն մարդիկ միայն ձեռքները թափ տվեցին՝ ասելով թե անօգուտ բան է դա։ Եվ այդ ժամանակ նա որոշեց ինքը, իր անունից դատարան հայց ներկայացնել, ինչը և նա արեց՝ հայցը գրեց, հավաքեց համապատասխան փաստաթղթեր, որոնք ապացուցում էին էլեկտրոէներիգիայի բախշման ռեժիմի խախտման փաստը և շահեց այդ գործը: Դատարանը ճանաչեց Էլեկտրոցանցերի մեղավոր տեղի ունեցածի մեջ և պարտավորեցրեց փոխհատուցում վճարել բոլորին, ով դրանից տուժել է։
Նախագահը կրկին հավաքեց իր կոպերատիվի բնակիչներին և հայտնեց նրանց հաղթանակի մասին։ Բոլորին բաժանեց դատարանի որոշման կրկնօրինակները և ասաց, որ որպեսզի ստանան իրենց գումարները, որով կարող են նոր տեխնիկա գնել, անհրաժեշտ է միայն դիմում գրել և նշել, թե ինչն է հենց փչացել։
Մարդը, ով պատմում էր այս պատմությունը լռեց ու հայացքով անցավ իր բոլոր զրուցակիցների վրայով։
- Եվ այսպես, - շարունակեց նա, - հետագայում, ինչպես պարզվեց, քաղաքային էլեկտրոցանցերը ոչ ոքի ոչ մի լումա չվճարեցին, - նա կրկին պաուզա վերցրեց։ - Որովհետև այդ դատական գործով ոչ մի հայտարարություն արված չէր։
Բոլորը լուռ էին, իսկ նա շարունակեց՝
- Եվ ահա, նախկան այստեղ, խոհանոցում կհայհոյեք Ձեր երկիրը, ինքներդ Ձեզ հարցրեք, թե ինքներդ ամեն բան արե՞լ եք այն բանի համար, որ շուրջներդ կարգ ու կանոն լինի։
Անդրեյ Յակուշև
