ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Զգեստի գինը»

Մի աղջիկ որոշեց իր համար զգեստ պատվիրել մի հայտնի դերձակի մոտ, որովհետև վերջինս գեղեցիկ էր կարում և միշտ խղճով։ Ճիշտ է նա համարում էր, որ նրա զգեստները չափից ավելի թանկ են։ Այդ պատճառով էլ, գալով արհեստանոց, առաջին հերթին որոշեց պայմանավորվել գնի համար։

- Դուք շատ թանկ եք վերցնում ձեր զգեստների համար, - հայտարարեց նա։

- Մի՞թե։ Ես բոլորովին այդպես չեմ համարում, - հակաճառեց դերձակը։

- Էն էլ ինչքան թանկ։ Ինքներդ դատեք – զգեստի համար ինձ երկու մետրից ավել կտոր պետք չի։ Այդպե՞ս է։

- Այդպես է, - համաձայնվեց նա։

- Դե ուրեմն եթե կտորի գնին գումարենք նաև թելերի, ասեղների և նույնիսկ մկրատի արժեքը, որով այդ զգեստը ձևելու եք, միևնույն է կստացվի ամենաքիչը երկու անգամ ավելի էժան։ Այնպես որ ես էլ ձեզ, համապատասխան վճարելու եմ երկու անգամ էժան։

Դերձակը մեկ րոպե լռեց, հետո պատասխանեց՝

- Դե ինչ երիտասարդ լեդի, դուք ինձ համարյա համոզեցիք։ Այնքան, որ ես նույնիսկ համաձայն եմ վերցնել ձեզանից առաջնային արժեքի կեսը։ Եթե իհարկե պնդում եք։

- Իհարկե պնդում եմ, - ուրախացավ աղջիկը։

- Պայմանավորվեցինք։ Հիմա ես անհրաժեշտ չափերը կվերցնեմ և մեկ շաբաթից հանձնակատարը ձեր պատվերը կբերի ուղիղ ձեր տուն։

Ամբողջ շաբաթվա ընթացքում, աղջիկը պարծենում էր ընկերուհիների ոտ, թե ինչ էժան է ստացել իր զգեստը, որը կարելու է հայտնի դերձակը։ Վերջիններս չէին հավատում և ցանկացան անձամբ համոզվել, որ իրենց չեն խաբում։ Նշված ժամին բոլորը հավաքվեցին աղջկա տանը։ Եկավ հանձնակատարը տուփով։ Աղջիկը շուքով հանեց կափարիչն ու այնտեղից հանեց… երկու մետր կտոր, մի երկու կոճ թել, ասեղներ և մկրատ։

Զայրացած նա վազեց դերձակի մոտ։

- Ինչպե՞ս հանդգնեցիք ինձ խաբել, - գոռաց նա հազիվ շեմից ներս մտած։

- Ոչ մի խաբեություն չի եղել, - գլուխը տարուբերեց դերձակը։ - Ես տուփի մեջ էի դրել այն ամենը, ինչ թվել էիք։ Իսկ եթե այնտեղ ամեն դեպքում ինչ-որ բան չի բավականացնում, ապա հավանաբար այն պատճառով, որ դուք մոռացել եք դրա համար վճարել։

Անժելիկա Շինկար

 
 

Այժմ կայքը դիտում են 1483 հյուր