ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀՈՎԻՎԸ ԵՎ ՆՐԱ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՀՈՏԸ

Ապրում էր աշխարհի երեսին մի սովորական Հովիվ։ Նա ինքն իրեն այդպես էր անվանում։ Շրջապատող մարդկանց նա տարօրինակ էր թվում։ Եվ ինչու տարօրինակ չթվար, եթե ամեն առավոտ, լույսի առաջին շողերի հետ, Հովիվը իր երևակայած հոտը, որպիսին երբեք էլ չէր ունեցել տանում էր կանաչ մարգագետիններ և արածացնում էր մինչև ուշ գիշեր։

Մարդիկ ծիծաղում եին Հովվի վրա։

Ասում էին խեղճը բոլորովին խելքը թռցրել է, քանզի գոյություն չունեցող հոտ է արածացնում։ Եվ հովվին սկսեցին խելագար անվանել։ Բայց հովիվը չէր նեղանում այդ խոսքերից ու միայն ասում էր՝

- Ձեզանից յուրաքանչյուրը օժտված է նույնպիսի խելագարությամբ, ինչպես ես։ Միայն թե Դուք դա չեք նկատում։ Խելագարների մեջ հիվանդ է նա, ով առողջ է։ Մենք բոլորս հովիվներ ենք մեր ծննդյան օրից։ Սովոր ենք մենք հոտ կառավարել։ Իսկ մեր անտեսանելի հոտերը, ոչ այլ ինչ են քան մեր անթիվ  ցանկությունները։ Վաղ լուսաբացից մինչև ուշ գիշեր մենք արածացնում ենք մեր ցանկությունները և մտածում ենք, թե ապրում ենք։ Եվ իրավացի ենք մենք, քանզի ինչպես ես ասել եմ՝ մենք բոլորս հովիվ ենք ծնվել։ Բայց դուք ամաչում եք, որ հովիվ եք ծնվել, այդ պատճառով էլ բոլորի աչքի առջև ձեր հոտը չեք արածացնում։ Իսկ այ ես, ամաչելու ոչինչ չունեմ։ Բացահայտ խոստովանում եմ, որ հովիվ եմ ծնված օրվանից և հովիվ էլ կմեռնեմ, քանի որ չեմ սովորել այլ կերպ ապրել։ Քանի որ այն բանի համար, որ հովիվ չլինես, պետք է հոտ էլ չունենաս։

ԱՎԱ ԱՐԴՈ