Ճանապարհ ընկավ մի անգամ Իվանը իր ճակատագիրը փնտրելու։
- Տանը միշտ էլ լավ է, - ասում էր նա, - բայց այլ կյանքին նայելը չէր խանգարի։ Թե չէ, մեկ էլ տեսնես, կյանքդ կանցնի, արագաթև բազեի նման աչքիցդ կթաքնվի։
Երկար գնաց թե կարճ Իվանը, մարգագետիններով լայն, անտառներով խիտ։ Գնաց նա այդպես, գնաց ու նրան հանդիպեց, անտառի խորքում մի միայնակ խրճիթ։
Խրճիթը՝ խրճիթի պես էր։ Միայն թե դուռը նրա կրնկի վրա բաց էր՝ մտեք բարի մարդիկ, ցանկացած հյուրի ուրախ ենք։
Մտավ Իվանը խրճիթ, տեսնում է սեղանին, որի վրա սպիտակ սփռոց էր գցված, կերակուր է սառչում։ Իսկ Իվանը սոված էր, ճանապարհից հոգնած։ Իվանը երկար չսկսեց մտածել, մոտեցավ սեղանին, իսկ սեղանին, այդ ամբողջ սար խրախճանքի կողքին մի գրություն էր դրված։ Իսկ գրության մեջ ասվում է՝ «Եթե դու նա ես, ում ես սպասում եմ, ուրեմն հյուրասիրվիր։ Իսկ հյուրասիրվելուց հետո՝ ներող եղիր»։
Ոչինչ էլ չհասկացավ Իվանը թե գրության մեջ ինչ է գրված։ Ծործորակը քորեց, մտորեց, միայն թե սովը մորաքույր չի, կարկանդակ չի բերի։ Նստեց Իվանը սեղանի շուրջ ու սկսեց հյուրասիրվել։ Կուշտ ուտելուց հետո, որոշեց մի փոքր հանգստանալ։ Մոտեցավ Իվանը անկողնուն, փետուրներից պատրաստված, նայեց, իսկ անկողնու վրա նույնպես գրություն է ու այնտեղ ամեն բան նույնն է՝ «Եթե դու նա ես, ում ես սպասում եմ՝ պառկիր հանգստացիր։ Իսկ հանգստանալուց հետո՝ ինձ դիմավորիր»։
Ու այս անգամ էլ ոչինչ չհասկացավ Իվանը։ Պառկեց փափուկ անկողնուն ու խոր քուն մտավ։ Իսկ երբ արթնացավ, տեսավ՝ իր առջև մի սարսափելի պառավ է կանգնած, անատամ, կեղտոտ ցնցոտիներով, ցուպը ձեռքին։ Ուզում էր փախչել Իվանը, բայց ուր՝ նրա ձեռքը բռնեց կեռքիթ վհուկը ու ասում է՝
- Հյուրասիրվելը՝ հյուրասիրվեցիր, հանգստանալը՝ հանգստացար, նշանակում է այսուհետ ինձ հետ պետք է ապրես սիրելիս, մի տանիքի տակ, մինչև ես չգթամ քեզ ու բաց չթողնեմ թշվառիդ ուր աչքերդ կտրի։
Չխիզախեց հակաճառել պառավին Իվանը՝ մնաց։
Շատ ժամանակ անցավ թե քիչ, օրեր անցան, գիշերներ լուսացան, իսկ Իվանը այդպես ապրում էր իր կամքին հակառակ՝ ստիպողաբար, զզվելի պառավի տանը։ Նա արդեն հույս էլ չուներ, որ երբևէ դուրս կպրծնի ազատություն, բայց պառավը, երևի գթաց թշվառին։ Մայրաբար նա գրկեց Իվանին ու բաց թողեց աստծով։
- Գնա, - ասում է, - ուր աչքերդ են կտրում։ Բավարար դժբախտություն դու համտեսեցիր։ Գիտես հիմա, երևի, թե ինչի նման է դժբախտությունը։
Իվանը, իր երջանկությանը չէր կարողանում հավատալ, որ ազատություն է ստացել։ ԵՐկար գնաց, թե կարճ նա անտառով, կյանքով էր ուրախանում, մեկ էլ տեսնում է՝ փարթամ եղևնիների միջև մի ուրիշ խրճիթ է կանգնած։ Դուռն էլ կրնկի վրա բաց։
- Չէ, ոչ, - մտածեց ինքն իր մեջ Իվանը, - այս անգամ ես խելացի կլինեմ։
Միայն թե շատ էր հոգնել Իվանը, ու անտառում էլ արդեն մութն էր ընկնում։
Ներս մտավ նա խրճիթ, տեսնում է որ այդ կացարանում, սեղանի վրա կերակուրը գոլորշի է արձակում։ Իսկ կերակրի կողքին ծանոթ երկտող է՝ «Եթե նա ես, ում ես սպասում եմ՝ հյուրասիրվիր»։ Նայեց Իվանը անկողնուն, իսկ այնտեղ նույնն էր։
- Էհ, այստեղ, որքան տեսնում եմ ևս մի անիծյալ վհուկի կացարան է, - բարկացավ Իվանը։ Արդեն ուզում էր հեռանալ, միայն թե դռների մեջ նկատեց մի չտեսնված գեղեցկության աղջկա։ Իր աչքերին չհավատաց, որ այդպիսի հրաշք խիտ անտառում նրան կարող է հանդիպել։ Հիմա արդեն Իվանը ինքն ուրախ էր մնալ, միայն թե այ քեզ փորձանք՝ աղջիկը նրան չէր կանգնեցնում։
- Գնա, Իվան, ուր աչքերդ են կտրում, - ասեց նա։ - Դու ինձ ոչնչով պարտական չես՝ իմ հյուրասիրություններից հրաժարվել ես դու, հյուրընկալությունից նույնպես։ Ի՞նչ կիսեմ ես քո հետ։ Երևում է նա չես դու, ում ես հյուր եմ սպասում։ Լուրջ դժբախտություն ճանաչելով, երջանկությունդ փորձել վախեցար դու։
Այդպես էլ ձեռնունայն վերադարձավ Իվանը տուն։ Ու այդպես էլ հավատը չէր գալիս, որ իր երջանկությունը ձեռքից բաց է թողել։
- Դժբախտությունը ծայրից ծայր ճանաչեցի, - տխրում էր նա, իսկ երջանկությունը այդպես էլ իմ համար անհայտ մնաց։
ԱՎԱ ԱՐԴՈ