ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Օգտակար օրեր»

Ավարտելով համալսարանը, Կասյանը սկսեց իր համար մշտական աշխատանք փնտրել։ Ամենատարբեր ձեռնարկություններում երկար դեգերումներից հետո, նրան վերջապես ընդունեցին, բայց երեք ամիս փորձաշրջանով։ Քանի այդ ժամկետը ձգվում էր, Կասյանի աշխատավարձը երեք անգամ փոքր էր սովորական աշխատավարձից։

Երբ փորձաշրջանն ավարտվեց, տնօրենը Կասյանին հեռացրեց աշխատանքից,

ինչպես դա անում են որոշ խորամանկ մարդիկ, որպեսզի փոքրացնեն աշխատանքի վարձատրության համար արվող ծախսերը։ Այդ ժամանակ, վշտացած Կասյանը եկավ իր ընկեր Ելիազարի մոտ և սկսեց հոգին բաց անել՝ ինչպես է ամեն բան անարդար, ինչպիսի սրիկա է տնօրենը։

- Ես երեք ամիս ծախսեցի գրոշներ ստանալով, - ասում էր Կասյանը։ - Այդ ամենը կորցրած ժամանակ է, այն կարծես թե անիմաստ է ապրվել։ Այդ բոլոր օրերը կարելի է ջնջել կյանքից։

Բայց ելիզարը նրան այսպես ասաց՝

- Մտքովդ չանցնի ջնջել դրանք։ Այդ օրերը քեզ ավելի շատ օգտակար են եղել քան որևէ ուրիշ օրեր։ Առաջին հերթին դու հիմա կիմանաս, թե ինչ բան է փորձաշրջան։ Իսկ երկրորդը՝ դու դարձար ստաժով մասնագետ և հիմա քեզ ավելի հեշտ կլինի տեղավորվել ավելի ձեռնատու աշխատանքի։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 742 հյուր