Ծեր ուսուցիչը կանգնեցրեց աշակերտին, ով փորձում էր անկյունը կարճ կտրելով վազել խուզված խոտածածկույթով։
- Բացատրիր ինձ, - դիմեց նա աշակերտին, - ի՞նչ բան է ուղի։
- Ի՞նչ ի նկատի ունեք։ Այդ բառը շատ իմաստներ ունի, - շփոթվեց աշակերտը։
- Ես ի նկատի ունեմ ուղին որով քայլում են։ Այն կառուցել են լավ մարդիկ և բազմաթիվ լավ և իմաստուն մարդիկ դրանով քայլել են, - ուսուցիչը մատով ցույց տվեց խոտածածկույթի կողքով անցնող ուղին։
Աշակերտը հասկացավ իր սխալն ու շտապեց իջնել խոտածածկույթի վրայից սալարկի վրա։
- Այո, ուսուցիչ, կներեք, - ասաց նա։ - Այդպես ավելի լավ կլինի խոտածածկույթի համար։
- Այդպես ավելի լավ կլինի քեզ համար, - նկատեց ուսուցիչը։