ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Թախծի անապատ»

Երկու ճամփորդ հանդիպեցին Թախծի Անապատում։

- Ինչպես ես հայտնվել այստեղ, - հարցրեց մեկը՝ մյուսին։

- Կյանքը ինձ չսիրեց, - պատասխանեց մյուսը, - և մի անգամ նրա չսիրելը ինձ բերեց նրա, որ անտարբեր դարձավ թե ուր գնամ։ Այդ ժամանակ ես գնացի այնտեղ ուր աչքերս են կտրում, հայտնվեցի Թախծի Անապատում և մոլորվեցի այնտեղ։

- Եվ վաղու՞ց ես այստեղ։

- Շատ վաղուց։ Սա սարսափելի, անիծված երկիր է – կյանքի համար ոչ մի պայման չկա։ Մի օրը՝ մյուսից չի տարբերվում, բայց նրանցից յուրաքանչյուրը անէություն է տանում ևս երկուսը։

- Ինչ ափսոս է, որ աշխարհում գոյություն ունեն այսպիսի վայրեր… Ես նույնպես հայտնվել եմ այստեղ, բայց բոլորովին պատահաբար։ Ի ուրախություն, ոչ մի անապատ անծայր չի լինում, և ես ուզում եմ որքան հնարավոր է արագ այստեղից դուրս պրծնել։

- Միամիտ. Թախծի Անապատը – փակ շրջան է։ Այստեղից ելք չկա։ Մենք քեզ հետ նրանով թափառում ենք արդեն երկրորդ ժամն է, բայց մի՞թե այդ ընթացքում որևէ բան փոխվեց։

- Փոխվեց։ Տես, - բացականչեց առաջին ճամփորդը, ցույց տալով ինչ-որ բան հեռվում։ - Այնտեղ, առջևում, օազիս չէ՞։

- Միրաժ է…

- Իսկ եթե օազիս է՞։ Արի նայենք։

Այո, դա իրականում օազիս էր։ Դրա բնակիչները ուրախությամբ դիմավորեցին ճամփորդներին, ախր նրանցից յուրաքանչյուրը ստիպված էր եղել հաղթահարել անապատը, նախկան այստեղ ընկնելը։ Այստեղ ջուր կար, բնություն, կենդանիներ։ Մարդիկ հոգ էին տանում նրանց մասին և երջանիկ էին։

- Ես ուզում եմ այստեղ մնալ։ Նայիր, թե ինչ գեղեցիկ է շուրջը, - ուրախացավ առաջինը։

- Ի՞նչ լավ բան դու տեսար, - զարմացավ երկրորդը։ - Պրիմիտիվ տնտեսություն է, ոչ մի հարմարություն չկա, միապաղաղ ձանձրույթ է, թախիծ և անլույսություն։

- Բայց մենք ախր կարող ենք կառուցել այն ամենը, ինչ մեզ պետք է։ Դա մեր ուժերի սահմաններում է։

- Ինչպե՞ս դու չես հասկանում, - մռայլ փնթփնթաց երկրորդը։ - Այստեղ, երջանկության համար պետք է պայքարել ճիշտ այնպես, ինչպես և ամենուր։ Օազիսը – նույն անապատն է, միայն թե տոնական զարդարումով։ Մի ուշադիր նայիր՝ դու մտածում ես թե կյանքը սիրու՞մ է այս մարդկանց։

- Այս մարդիկ սիրում են կյանքը, - հակաճառեց առաջինը։ - Եվ եթե նույնիսկ շուրջը անապատ է, ապա նրանք անապատում չեն ապրում։

Նրանք դեռ երկար վիճեցին, բայց այդպես է; չեկան միասնական կարծիքի։

Գիշերվա ընթացքում, երկրորդը այդպես էլ աչք չկպցրեց, անընդհատ կողքից՝ կողք էր շուռ գալիս։ Իսկ առաջինը քնեց բարեպաշտի քնով մինչ առավոտ։ Արթնանալով առավոտյան, նա իր ընկերոջը չգտավ։ Ոտքի հանվեցին օազիսի բոլոր բնակիչները։ Փնտրեցին ամենուր, բոլոր խրճիթներում, ամեն անկյունում։ Եվ վերջապես գտան։ Հետքերի մի միայնակ շղթա, որը հեռանում էր – դեպի Թախծի Անապատ…

Անժելիկա Շինկար

 
 

Այժմ կայքը դիտում են 1483 հյուր