Ապրում էր մի ընտանիք՝ անուսինը կնոջ հետ և դուստրը։ Ծնողները հաճախ վիճում էին իսկ դուստրը նայում էր նրանց և շատ բան չէր հասկանում նրանից, ինչի մասին խոսում էին։ Վերջ ի վերջո ամուսինները ամուսնալուծվեցին։
Անցավ ժամանակ, աղջիկը մեծացավ և ինքն էլ ընտանիք կազմեց։ Միայն թե չէր ստացվում նրա մոտ ամուսնու հետ հարաբերություններ կառուցել։
Սիրում էլ էին նրանք միմյանց, սակայն ինչ-որ բան նրանց մոտ չէր ստացվում։ Աղջիկը հաճախ հիշում էր իր ծնողներին, վերլուծում։ Մեկին խղճում էր, մյուսին դատապարտում, մեկով հպարտանում էր, մյուսի համար ամաչում, մեկին սիրում էր, մյուսին հարգում։ Նրա ծնողները վաղուց էին մահացել իսկ նա ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ նրանց վեճերը։
Եվ ահա, մի օր նա երազ տեսավ։ Կանգնած են իր առջև իր ծնողները և կարժես թե սպասում են, թե ինչ կասի նա իրենց։ Աղջիկը նույնպես նայում էր նրանց մի որոշ ժամանակ բայց հետո խիզախեց և արտահայտվեց այն ամենը, ինչ իր մեջ եռ էր տալիս, ինչի մասին մտածում էր այդ ամբողջ տարիներին։ Նրանցից յուրաքանչյուրին նա ասաց և՛ այն, ինչ իրեն դուր էր գալիս, և՛ այն, ինչ իրեն դուր չէր գալիս։ Դա և՛ մեղադրանքի, և՛ հասկացման, և՛ կարեկցանքի, և՛ խրատի խոսքեր էին։ Ծնողները լուռ լսում էին, իսկ երբ նա ավարտեց, ասեցին՝
- Աղջիկս, ինչու՞ ես այդ ամենը անցյալ ժամանակով ասում։
Աղջիկը շշմեց՝
- Բայց դուք ախր մահացել եք։
- Մենք չենք մահացել, մենք ապրում ենք քո մեջ։ Դու ուզու՞մ ես, որ մենք չվիճենք։ Ուրեմն այնպես արա, որ մենք չվիճենք։ Դու – մեր մասն ես։ Դա նշանակում է, որ դու կարող ես այնպես անել, որ մենք, քո ծնողները, ապրենք քո մեջ խաղաղ, երջանիկ ընտանիքով։ Այն, ինչ մեզ մոտ չի ստացվել, կարող ես ուղղել դու։ Դարձրու մեզ երջանիկ, հաշտեցրու մեզ քո մեջ։ Արա այնպես, որ մեզանից յուրաքանչյուրը լրացնի մյուսին։ Թող քո մեջ ապրի փոքրիկ ընտանիք – մեր ընտանիքը։ Այ կտեսնես, երբ դու դա կանես, քո կյանքում էլ ամեն բան դեպի լավը կփոխվի։
Եվ դրանից հետո աղջիկը սկսեց երազ տեսնել, թե ինչպես է մայրը հորը կերակրում։
Անդրեյ Յակուշև
