ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Որտե՞ղ է իմ հեռակառավարման վահանակը»

Մի երկրում, բոլոր մարդկանց հատուկ չիպ էին պատվաստում, որն ազդում էր մարդու տրամադրության վրա։ Եվ այդ չիպի հետ տրվում էր ինդիվիդուալ հեռակառավարման վահանակ, որի վրա սեղմակներ կային, որոնք համապատասխանում էին ամենատարածված մարդկային հույզերին՝ ուրախություն, թախիծ, վախ, բավարարվածություն, զայրույթ… Մարդիկ ստանում էին այդ վահանակները որպեսզի օգտագործեն, բայց ոչ էթիկ էր համարվում ինքնուրույն դրանով օգտագործելը, այդ պատճառով էլ սկզբից բոլոր վահանակները տալիս էին ծնողներին, հետո դպրոցի ուսուցիչներին։

Կամայական մարդ կարող էր մոտենալ մյուսին, պահանջեր նրանից իր հեռակառավարման վահանակը և սեղմեր այն սեղմակը, որը կհամարեր անհրաժեշտ։

Կար այդ երկրում մի բոլորի կողմից սիրված ավանդույթ՝ նորապսակները, հարսանիքի ժամանակ հանդիսավոր փոխանակվում էին իրենց հեռակառավարման վահանակներով, մոտավորապես այսպիսի բառեր արտաբերելով՝ «Հիմա իմ տրամադրությունն ու իմ երջանկությունը լիովին կախված է քեզանից, ես վստահում եմ քեզ իմ հեռակառավարման վահանակը հավերժ օգտագործման համար»։

Մի ճանապարհորդ, գալով այդ երկիր շատ զարմացավ այդ կարգ ու կանոնի վրա։ Նա հարցրեց մի անցորդի՝

- Իսկ ինչու ձեզանից յուրաքանչյուրը չի վերցնում իր հեռակառավարման վահանակը և ինքը օգտագործում։

Անցորդը պատասխանեց՝

- Մեզ մոտ այդպես ընդունված չէ, դա էթիկ չէ։ Այդ դեպքում յուրաքանչյուրս կսեղմենք միայն հաճելի սեղմակները, յուրաքանչյուրն ինքն իրենով կդառնա երջանիկ և մարդկանց դրա համար այլ մարդիկ պետք չեն լինի։ Մենք վախենում ենք, որ անպետկ կդառնանք մեկ մեկու համար։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 591 հյուր