ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աստծո ճառը»

Փոքրիկ աղջիկը, նկատելով, որ հաճելի զբոսանքի պատճառով նա կարող է բաց թողնել իր սիրած լողալու ժամը, միամտորեն ասաց՝

- Միգուցե խնդրենք Աստծուն, որ մակընթացությունն ավելի շու՞տ լինի։

Ես էլ հենց դեմ չէի մարգարե խաղալ և Աստված խոսեց նրա հետ իմ շուրթերով։

- Դուստր իմ, - ասացի ես նրան, - քո աղոթքն ինձ համար խնկից քաղցր է, որովհետև մարդիկ հաճախ են սկսել մոռանալ իմ մասին և ինձ հազվադեպ է հնարավորություն ընձեռնվում նրանց ինչ-որ բանում մերժել։ Ավելի լավ բան չունենալով ես միշտ նրանց մի փոքր իմաստություն էի տալիս։ Բայց նրանք անշնորհակալ են։ Քանի որ դու ինձ լսում ես, փորձիր ինձ հասկանալ։

Ես պետք է ամեն բանի հետևեմ, իսկ աշխարհը մեծ է, և նրանում ամեն բան փոխկապակցված է։ Դու մտածում ես, բավական է մատերը ճտտացնել որպեզի արագացվի՞ մակընթացությունը։ Ոչ – աշխարհի վրա ամեն բան ամուր կապված է միմյանց հետ։ Ես դրա բոլոր մասերը միացրել եմ երբ երիտասարդ էի, ես շատ լավ գիտեմ, թե ինչ տեղի կունենա, եթե ես թուլացնեմ գեթ մեկ ատամնանիվ։ Իմ քարոզիչները համեմատում են աշխարհը ժամացույցի բարդ մեխանիզմի հետ։ Նրանք այնքան էլ սխալ չեն։ Եթե դու, փոքրիկ աղջիկ, երբևէ շփվես ժամացույցի հետ, ապա կտեսնես, որ սլաքները խելագարի պես վազում են։ Դու կլսես թե ինչպես են նրանք խփում մեզ անհայտ ժամերը՝ քսան ժամ, եռեսուն ժամ, հիսուն ժամ - և դու ուղղակի կփախչես։ բայց քո կարծիքով ու՞ր կարող եմ փախչել ես։

Մակընթացությունը գալիս է հեռվից։ Դա ահռելի ալիք է, որը ճեղքում է օվկիանոսներ և դանդաղեցնում է իր վազքը, որքան ծովի խորությունը փոքրանում է, այդ պատճառով էլ այ գալիս է մի փոքր շուտ կամ ուշ, կապված ծովափի ձևի և ծովի հատակի ռելյեֆի հետ։ Ես եմ այդ ամենը կազմակերպել։ Ես այդ ամենը տեսնում եմ։ Իսկ դու տեսնում ես միայն լողալը։ Հազարավոր մարդիկ, ովքեր բոլորովին մոռացել են իմ մասին, միևնույն է հույսները դնում են իմ վրա։ Նրանք նախօրոք հաշվարկում են ժամանակը։ Այ այն ահռելի մեծ շոգենավը սպասում է Կանխատեսումով նշանակված ժամին։ Մարդիկ աղոթում են յուրաքանչյուր րոպե, չգիտակցելով դա։ Նրանք աղաչում են ինձ, որ ես ոչինչ չփոխեմ։ Եթե ես ուզում եմ մնալ բարի, ապա ես չպետք է ինչ-որ մեկի նկատմամբ խղճահարություն արտահայտեմ։ Մենակ դու չես այս աշխարհում։ Շատերը հարգանքով են վերաբերվում ինձ իրենց մտքերում, ես լսում եմ նրանց, նրանք հիշեցնում են ինձ, թե ինչպիսին ես պետք է լինեմ։ Ես չեմ կարող քեզ զիջել իմ տեղը։ Դու բավական երիտասարդ ես և դեռ լավ չգիտես, թե ինչ ես ուզում։

Դու չես հաշվի առնում միլիարդավոր քո եղբայրակիցներին, ովքեր նույնպես փորձում են գտնել իրենց մտքերը, և նրանք կգտնեն դրանք, եթե ես լինեմ բարի կառավարիչ։ Մակընթացությունը կախված է արևից և լուսնից։ Օվկիանոսները իրենց ձևը փոխում են մի կաթիլ ջրի նման, որն ուզում է վայր ընկնել։ Եվ քանի որ երկիրը պտտվում է, ստացվում է, որ պտտվում են երկու ուռուցիկ մակերևույթներ, կամ երկու ջրե սապատներ։ Դա էլ եմ ես սարքել։ Եթե ես գեթ մի մանրուք փոխեմ, մոլորակները կխելագարվեն։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են, կրկին կընկղմվեն երազանքների մեջ և նախատինքի հոսանքը կխլացնի ինձ։

Մարդիկ պատմում են, որ Ֆաէտոնն է կառավարում արևի կառքով, և որ նա ամեն տեղ կրակ է բորբոքում։ Դա ճիշտ չէ։ Ես Ֆաէտոնին թողել եմ այնտեղ, որտեղ նա պետք է լինի, չնայած, որ նա իմ որդին է։ Եվ դու նույնպես, դուստր իմ, կլինես այնտեղ, որտեղ պիտի լինես։ Ես կնվիրեմ քեզ գայիսոն և հզորություն, երբ դու բավականաչափ իմաստուն կլինես այն բանի համար, որ երբեք դրանից չօգտվես։ Սակայն նախկան դու դա կստանաս, դու դեռ բազմաթիվ անգամներ լաց կլինես մայրամուտին, և բազմաթիվ անգամներ մակընթացությունը կքանդի ջրիմուռների ժապավենները։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 378 հյուր