Ալենի ընկեր Ժակը նստել ու թխկթխկացնում էր իր կոշկակարի մուրճով – թխկթխկացնում էր ավելի ուժեղ, քան պահանջվում էր։ Պատուհանից այն կողմ կրակում էին թնդանոթներից և ղողանջում էին զանգերը, ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշի (1851 — 1929) հանդիսավոր թաղումն էր, ով առաջին համաշխարհային պատերազմի վերջում, Անտանտայի բանակի գլխավոր հրամանատարն էր եղել։
- Չեմ հասկանում, - ասաց Ժակը, - ինչու են համարում, որ մարշալը, ով ճակատամարտ է հաղթել,
ավելի փառահեղ զինվոր է, քան շարքային զինվորը, ով մարտի դաշտում դեպի մահն է գնում։ Ընդհակառակը, եթե ուշադիր նայենք, մեծ տարբերություն կա՝ ինչի համար է ավելի արիություն պետք – տաս բանակ առաջ շարժելու, թե՞ ինքդ քեզ հարձակման բարձացնելու։ Եվ ախր մարշալը զբաղվում է իր արհեստով, ինչի համար նրան վճարում են , և շատ են վճարում, իսկ զինվորն իր արհեստը թողել է տանը և որպես վերապրված վտանգների դիմաց վճար, ունենում է հողի մեջ բուն և սառը ապուր։
Հարվածները ավելի լուռ սկսեցին հնչել։
- Ոչ իհարկե, - շարունակում էր Ժակը, նայելով իր փայտե ոտքին, - պատերազմում յուրաքանչյուր մարդ իր արհեստն ունի, ամեն մարդ իր գործն է անում։ Վիճելու բան չկա։ Բայց ահա թե ուր եմ ես տանում՝ պետք չէ փառաբանել և մեծարել մեր զորավարներին – մենք պարտավոր ենք ենթարկվել նրանց, երբ ենթարկվելու ժամանակն է, և հսկել նրանց երբ գալիս է հսկելու ժամանակը։ Շարունակում են նրանց աշխատավարձ վճարել, թոշակ են նշանակում և մենք մեր հաշիվները փակել ենք և ես նրան այլևս ոչինչ պարտք չեմ։ Բայց մնում են չվճարված այլ պարտքեր։ Հիշեք հենց այն այրիին, ով հարևանությամբ է ապրում ու մեծացնում է 4 երեխա, կամ այն պատերազմի մասնակցին, ով գազերից թունավորվել էր և հազում է հիմա վերևի սենյակում – թող ինձ ապացուցեն, որ ես ճիշտ չեմ։ Ցավը նրանում է, որ քաղաքացին մեզ մոտ դատողություն անելու իրավունք չունի։
- Իմ կարծիքով, - պատասխանեց Ալենը, - քաղաքացին շատ լավ էլ դատում է։ Այդ բոլոր ժողովրդական հանդիսությունները նախաձեռնված են մեծ և փոքր կարյերիստների կողմից, որոնք բոլորովին էլ արիությունը չեն երկրպագում այլ իշխանությունը։ Նրանք ինքնամոռաց հմայվում և պատվում են բարձրագույն իշխանությունով, ինչի մասին ինքներն էլ երազում են տասնհինգ տարեկան հասակից։ Ստանալով թեկուզ չնչին իշխանություն, նրանք որքան կարող են բռնակալում են շրջապատին և հոյակապ հասկանում են, որ գերագույն բռնակալը աջակցում է մանր բռնակալներին։ Այս ցեղատեսակը այնքան էլ բազմաքանակ չէ, սակայն մեծ աղմուկ է անում։ Այնպիսի դեպքերում, ինչպես հիմա է, նրանք վիրավորում և վախեցնում են հակառակորդներին, խլացնում են անվճռական մարդկանց։ Իսկ այստեղ նաև մահացածների նկատմամբ հարգանքն է ու հանդիսավոր տեսարանի ձգողականությունը։ Այսպես էլ դառնում է, որ իշխանությունը, առաջին հայացքից միշտ հաղթած է թվում – երբեմն իրականում էլ թվում է։ Դե իսկ մենք կրկին ու կրկին պտտում ենք մեր գլխի մեջ մեր մտքերը։ Երբեմն ես նույնիսկ ինձ ասում եմ, որ առողջ դատողությունը մաշկի նման է – որքան շատ են այն տրորում և ծեծում, այնքան այն ամուր է։
- Եթե միայն այդպես լիներ, - ասաց Ժակը, - ապա մեր առողջ դատողությունը արդեն վաղուց երկաթից ամուր կլիներ։ Վատ է միայն, որ մարդը, ով իր կյանքի համար վաստակում է իր չարչարանքով, հեշտությամբ քնի մեջ է մտնում, հենց միայն իր գործերը սկսում են շատ թե քիչ հաջող ընթանալ։ Իսկ այդ ընթացքում, իշխանասերների ոչ մեծ բանակը, չի դադարում խորամանկել։ Այդպիսին է նրանց արհեստը – ինչ-որ բան հորինել, ապացուցել, մեծախոսել, այդ բոլոր դատողությունների համար նրանց վճարում են։ Միայն նրանք էլ լսվում են, միայն նրանց էլ կարդում ես։ Իսկ քաղաքացու մտորումների համար, ով չի ուզում բռնակալել և ինքնուրույն դատում է իշխանությունների մասին – վճարում են հայհոյանքով և ծեծով։ Այն չի զարմանալի, որ մի կամ երկու վայրենի երկրներում բռնակալներ են իշխում։ Զարմանալին այն է, որ բռնակալները ամենուր չեն իշխում։ Երիտասարդ ժամանակ ես հավատում էի, որ արդար գաղափարները անմիջապես ճանաչում են գտնում։ Միայն շատ ուշ ես հասկացա, որ առաջընթացն այդքան էլ արագ չի շարժվում և որ եթե դու ցանկանում ես ուղղակի զինվոր լինել մեր պարոնանց կառավարիչների շախմատի տախտակի վրա, դա արդեն ոչ փոքր հավակնություն է։ Ինչպես տեսնում եք այժմ ես եկել եմ չափավորության և կյանքի նկատմամբ փիլիսոփայական հայացքի։ Բայց որքան բարդ է չափավոր լինել և միաժամանակ չլինել թույլ։ Եթե քեզ համար երկնքից լուսին չես պահանջում այն էլ անհապաղ, ապա դա արդեն կարծես խայտառակություն լինի։ Արդյունքում դու ընդհանրապես ոչինչ ես ստանում – այ այդպես էլ կրկնվում է միևնույն պատմությունը։
- Այո, այդպես էլ պատմությունը ընթանում է, - ասաց Ալենը։ - Մի բռնապետի ողջունում են այն բանի համար, որ նա հաղթել է մյուսին։ Բայց արի չկորցնենք համբերությունը։ Իսկական քաղաքացին, ով ենթարկվում է, բայց նաև ինքնուրույն դատում է, դեռ նոր իր առաջին քայլերն է անում աշխարհում։
Էմիլ-Օգյուստ Շարտյե
