ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Արի հանդիպենք»

Զանգահարեցին մի անգամ մի մարդու ընկերները – նախկին համադասարանցիները և հրավիրեցին հանդիպման՝

- Կնստենք, կհիշենք, թե ինչքան ուրախ էր, երբ մենք դպրոցական էինք, - ոգևորված ներգրավում էին նրանք։

Բայց մարդ հրաժարվեց, վկայակոչելով ժամանակի բացակայությունը։

Հաջորդ օրը զանգեցին աշխատակիցները և հրավիրեցին ձկնորսության՝

- Գնանք հանգստյան օրերին։ Ձկնապուր, խարույկ, բնություն։ Կհանգստանաս, կթուլանաս… Հոյակապ ժամանակ կանկացնենք։

Բայց մարդը նույնպես հրաժարվեց։

Երրորդ անգամ նրան իր ծանոթը զանգահարեց, որի հետ միասին վերապատրաստման կուրսերի էին մասնակցել մի որոշ ժամանակ առաջ։

- Լսիր, մի լավ գաղափար է առաջացել, ասաց նա։ - Ուզում եմ իմ բիզնեսը բաց անել։ Բայց ինձ օգնություն է անհրաժեշտ։ Արի հանդիպենք քննարկենք։ Միգուցե դա քեզ հետաքրքիր լինի։

Եվ մարդը համաձայնվեց։

Կինը լսելով էր այդ խոսակցությունները, հարցրեց նրան՝

- Ինչու դու չհանդիպեցիր համադասարանցիներին, չգնացիր ձկնորսության կոլեգաների հետ վկայակոչելով ժամանակիդ պակասը, իսկ այս մարդու հետ որոշել ես հանդիպել։

- Հասկանում ես, - պատասխանեց նա, - համադասարանցիների հետ մենք կընկղմվենք մեր անցյալի մեջ։ Դա կարող է հաճելի թվալ, բայց ժամանակի անիմաստ վատնում է։ Ես կարծում եմ, որ դա անկրթություն։

Կոլեգաներիս ձկնորսության գնալը – հիանալի է։ Դա էներգիայի լիցք է։ Դա կյանք է ներկայում։ Ես համարում եմ, որ դա կիրք է։ Այն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ հոգնել ես ու ձեռքերդ իջնում են։

Իսկ այ բիզնես նախագծել, ինչ-որ բան անել ապագայի համար – ես դրա մեջ եմ ավելի շատ ուժ և էներգիա տեսնում։ Ես համարում եմ, որ դա բարեգթություն է – երբ դու առողջ ես և ուժերով լեցուն, կառուցում ես քո ապագան և ստեղծագործում։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 56 հյուր