ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Նեֆյոդիչը»

Մի անգամ փոքրիկ տղան ծեծեց իր ծնողների ննջասենյակի դուռը՝

- Կարելի՞ է ես ձեզ հետ մի փոքր նստեմ, թե չէ իմ սենյակում տխուր է։

- Դե նստիր, - համաձայնվեցին ծնողները։

Մի քանի րոպեից տղան հարցրեց՝

- Իսկ կարելի՞ է ես պառկեմ անկողնու ծայրին։

- Դու, ինչպես Նեֆյոդիչը լինես, - ժպտաց մայրը։

- Իսկ ո՞վ է Նեֆյոդիչը, - զարմացավ տղան։

Եվ մայրը պատմեց մի ծերունու մասին, ով ապրում էր իրենց գյուղում։

Գալիս էր Նեֆյոդիչը ինչ-որ մեկի տուն, ասում, որ մի րոպեով է մտել։ Նրան ներս էին հրավիրում, իսկ նա հրաժարվում էր՝

- Ոչ, ոչ, ես այստեղ դռան մոտ կկանգնեմ, մի րոպեով եմ եկել։

Մի որոշ ժամանակ անց ծերունին սկսում էր տնքալ և խնդրում էր իրեն աթոռակ տալ։ Նրան կրկին հրավիրում էին հանվել ու սենյակ մտնել։ Վերջինս հրաժարվում էր, ասում, որ չի էլ հանվելու, ուղղակի մի փոքր կնստի, թե չէ ինչ-որ ոտքը ցավաց։

Մի քանի րոպեից Նեֆյոդիչը սկսում էր տնքալ, ասել, որ այստեղ Ձեզ մոտ շոգ է ու մուշտակը հանում ու գցում էր անմիջապես աթոռակի կողքին։ Տանեցիներից ինչ-որ մեկը նետվում էր, որ բարձրացներ ու կախեր, բայց Նեֆյոդիչը թույլ չէր տալիս՝

- Ախր ես արդեն գնում եմ։ Միայն շունչ քաշեմ։

Ընտանիքը սեղան էր նստում։ Նեֆյոդիչին հրավիրում էին։ Վերջինս կտրուկ հրաժարվում էր, բայց տուն չէր գնում։ Վերջ ի վերջո, երբ արդեն դադարում էին նրան հրավիրել սեղանի մոտ և սկսում էին ուտել, նա կակազելով, ներողություն խնդրելով ասում էր՝

- Դե ես կփորձեի այն, ինչ ունեք։ Թե չէ այնքան ուժեղ է հոտը գալիս որ էլ ուժ չկա։

Նեֆյոդիչի համար տեղ էին ազատում սեղանի շուրջ և նա սկսում էր ուտել, այն էլ ինչպես՝ երկու հոգու փոխարեն։

Կշտանալով, նա, սովորականի պես ասում էր, որ արդեն ժամանակն է գնալու, բայց ամբողջ մարմնում ծանրություն է զգում, ինչ-որ իրեն լավ չի զգում։ Խնդրում էր թույլ տան պառկի, հենց այնտեղ, նստարանին, մի րոպեով…

Նեֆյոդիչը նրանցից հեռանում էր միայն առավոտյան, կուշտ նախաճաշելուց հետո։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 223 հյուր