ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու բջիջ»

Երկու նյարդային բջիջներ իրար հետ զրույցի բռնվեցին։ Մի բջիջն ասաց մյուսին՝

- Ես գիտեմ թե ինչ տեսք ունի Մարդը։ Մարդը ստեղծել է մեզ իր տեսքով և նմանությամբ։ Ուրեմն նա երկու կաթիլ ջրի պես նման է մեզ, միայն թե ավելի մեծ է և ուժեղ։ Նա ստեղծում է մեզ և ստեղծում իմպուլսներ, որը մենք պետք է անառարկելիությամբ փոխանցենք։ Ժամանակին մի բջիջ էր ապրում, ով վաղուց մահացել է, այ նա ամեն բան գիտեր Մարդու մասին, որովհետև վերջինս անձամբ իրեն էր ստեղծել։

Եվ այդ բջիջռ սովորեցնում էր, թե ինչպես է պետք ապրել։ Նա ասում էր, որ պետք է սիրել Մարդուն այնպես, ինչպես մենք մեզ ենք սիրում։

- Իսկ մնացա՞ծ բջիջները, - հարցրեց հարևանը։

- Բոլոր մնացած բջիջները, մեզ նման չեն, բաժանվում են մաքուրների և կեղտոտների։ Օրինակ, արյան բջիջները – մաքուր են, իսկ այ աղիքներինը և երիկամներինը – կեղտոտ։ Ընդհանրապես, Մարդը ստեղծել է բոլոր մնացած բջիջները միայն այն բանի համար, որ ծառայեն մեզ, որպեսզի մենք իշխենք նրանց։ Այ տես, եթե ես ուզեմ, այ այն մկանի բջիջները իմ դուդուկի տակ պար կգան։ Ես լսել եմ, որ դրան «տիկ» են ասում։ Կան վերևից ազդակներ – դրանք ճիշտ են։ Իսկ եթե ազդակները գալիս են ցածրագույն բջիջներից, ապա դա սխալ ազդակներ են, մենք չպետք է լսենք և փոխանցենք ինչ պատահի, մենք պետք է հետևենք, հավատանք և խոնարհվենք Մարդուն։

- Ինչ-որ այդ ամենը սրտովս չի, - պատասխանեց հարևանը։ - Ոչ մի Մարդ էլ չկա։ Դու – ֆանատ ես, դու երբեք Մարդուն չես տեսել, բայց ասում ես, որ նա քեզ նման է։ Հիմարություն է այդ ամենը։ Եվ ընդհանրապես, ես չեմ պատրաստվում ոչ մի ազդակ էլ փոխանցել։ Ես ուզում եմ ապրել իմ հաճույքով։ Մեր կյանքը այդքան էլ երկար չէ։ Ահա, նայիր ինչքան բջիջներ են ամեն օր մահանում։ Ավելի լավ է ես իմ նմաններին կարտադրեմ և կսովորեցնեմ նրանց ինչպես հարկն է ապրել։

Եվ հարևան բջիջը սկսեց անհսկելի կիսվել…

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 301 հյուր