ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Նավաստիները»

Ջրանցքն, իր չքնաղ աղջամղջային ջրապտույտներով, խոտով խիտ աճած ափերով, շատախոս շլյուզներով, ուժեղ զգացմունքներ է առաջացնում և աջակցում է պոեզիայի ծնունդին հավանաբար այն պատճառով, որ այդ մարդկային ստեղծագործությունը հագել է բնության զգեստներ։ Ո՞վ կանգ չի առել շլյուզի մոտ, որպեսզի հետևի այդ զարմանալի, հասարակ ու հզոր մեխանիզմի աշխատանքին, որն աստիճան առ աստիճան բարձրացնում է բլուրներից վեր ծանր նավը, ծաղիկների միջի տունը, խիզախ երեխաներին։

Յուրաքանչյուր մարդ եբևէ ուզել է այդպիսի անշտապ ճանապարհորդություն կատարել, երբ կամայական ձայն թռչկոտում և սլանում է խուլ միջանցքով այն ժամանակ, երբ նավը, ինչպես ասում էր Վերգիլիոսը, կիսելով կտրում է աշխարհի շուռ տված քարտեզը։ Մտրակները ծափահարում են։ Երկու ձի հերթով , ճարպկությամբ ձգում են ճոպանը։ Հորիզոնը, ժամ առ ժամ գլորվում է ավելի ու ավելի ներքև, ծաղիկներն ու խոտերը ողջունում են կողքով լողացողներին։ Երջանիկ նավաստիներ։

Ես տրվել էի այդ երազանքներին այն ժամանակ, երբ սկսեցին վառվել փարոսները, երբ միայն կիսով չափ երևացող լուսինը համարյա հասավ երնքի գագաթին։ Ես մտա իջևանատուն, որը գտնվում էր շլյուզի մոտ։ Անագե սպասքն ու սեղանները փայլում էին։ Մոտակայքում քնած էր կատուն։ Սակայն շոտով տեսարանը կենդանացավ։ Դռները սկսեցին խփվել, ներս էին մտնում նավաստիները – երիտասարդ և ծեր։ Ծխի ամպեր էին կախված, աբսենտի հոտն էր կանգնած։ Լսվում էին աղմկոտ զրույցներ, գործիքների նման փայլուն մտքերի փոթորիկ էր հորդում։

- Ինչ վերաբերվում է ինձ, - ասաց մի ծերունի, - ես կսպասեմ մեկնմանը։ Ոչ կսկսեմ գոռալ, ոչ էլ խփել, թող հանգստանա։ Միայն այս կերպ կարող ես հասկանալ թե ինչ ձիու հետ գործ ունես։

- Վեց լիտր, - զրույցի մեջ մտավ նավաստին, - ահա թե ինչքան է անհրաժեշտ ձիուն, ով չի աշխատում։ Իսկ իմ ձիերին բաժին է հասնում երեք անգամ՝ հինական լիտրով և լիառատ չոր խոտ։

- Իսկ երբ ես եմ խրախուսում իմ ձիուկներին, - նկատեց երրորդ նավաստին, - ինձ անհրաժեշտ է լինում մի անգամ մտրակել՝ նրանք աեն բան անմիջապես հասկանում են։

Այստեղ բոլորը սկսեցին տարբեր գրազներ առաջարկել՝

- Վերցրու իմ նավը։ Իսկ ես կվերցնեմ քոնը։ Սատկիր նրա վրա, կտեսնենք կկարողանաս իմ հետևից այնպես գալ, ինչպես ես էի այսօր քո հետևից գալիս։

Մի ուրիշ անկյունում լսվեց՝

- Ամոթ է ձիերին հասցնել այդ վիճակի՝ լուծը մինչև արնահոսելը հարել է նրանց վզերը։

Բայց նրա զրուցակիցը պատասխանեց՝

- Ես այստեղ չեմ տնօրինում, անում եմ այն, ինչ ինձ ասում են։ Տալիս եմ այն, ինչ ինձ են տալիս։ Ինձ ասել են խփի, ես խփում եմ։ Աստված վկա, դատական քաշքշուկը – տիրոջ գործն է և դա արդար է։

- Այ Բելգիայում, - նկատեց մի նավաստի, - խիստ օրենքներ են՝ մի անգամ մտրակով խփեցիր ձիու գլխին - և դու բանտարկված ես։

- Այ Պրուսսիայում, - ասաց մյուսը, - հետքրքիր է։ Ժանդարմները ինձ ստիպեցին երեք օր սպասել միայն այն բանի համար, որ ձիու գլխին վերք էին նկատել։

Բոլորը միահամուռ կերպով եկան այն եզրակացության, որ Ֆրանսիայում ընդհանրապես ոստիկանություն չկա։

- Ախր առաջին հերթին, - խոսեց ահեղ բեղերով արծվաքիթ տղամարդը, - նրանք պետք է որոշեն, թե որքան գարի է պետք յուրաքանչյուր աշխատող ձիուն, հաստատ տասներկու կիլոյից ոչ քիչ։ Եվ հետևեն, որ հանգիստ տան հիվանդ ձիերին, որպեսզի նրանց աշխատանքի չլծեն առանց անասնաբույժի թղթի։

Նրա բառերը լիակատար աջակցություն ստացան։ Ոչ ոք չէր խոսում մարդկանց մասին – ոչ ոք նրանց մասին չէր մտածում։ Ինչ իշխող ուժով են օժտված տեսարանները, գործողությունները, հիշողությունները։ Մի փոքր աբսենտ - և այդ արքայական հոգիները, որոնք ստեղծված են, որպեսզի կառավարեն, սկսեցին քննարկել ձիերի իրավունքները։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 1747 հյուր