ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Արեվ ու Լուսին»

Իմաստունի մոտ եկան իրար հետ վիճած աշակերտները և խնդրեցին նրան դատել Լուսնի և Արևի մասին իրենց վեճը։

Առաջինն ասաց՝

- Ես պնդում եմ, որ Արևը – դա լույսի աստվածն է, իսկ Լուսինը – մթության աստվածուհին,

այդ պատճառով էլ նրան թշնամություն են անում իրար հետ, թե ով կլինի Երկրի լիակատար տերը։

Երկրորդն ասաց՝

- Ես համաձայն չեմ և պնդում եմ, որ Լուսինն ու Արևը – դա ին և յանն են, այդ պատճառով էլ հանդիսանալով հակադարձություններ, նրանք ոչ միայն իրար են ձգվում, այլևս ձգտում են տարբեր կողմեր հեռանալ։

Երրորդն ասաց՝

- Այդ ամենն անհեթեթություն է։ Ես պնդում եմ, որ Արևը՝ ջերմության աղբյուրն է, իսկ Լուսինը՝ սառնության աղբյուրը և դա էլ նրանց ստիպում է իրար հետ պայքարել։

Չորորդն ասաց՝

- Ոչ, նրանցից և ոչ մեկը ճիշտ չէ։ Ակնհայտ է, որ Լուսինը՝ քնի տիրակալն է, իսկ Արևը՝ առույգության տիրակալը և նրանք միմյանց հետ պատերազմում են մարդկային հոգիների համար։

Հինգերորդն ասաց՝

- Նրանք բոլորն էլ սխալվում են։ Կամայական նորածնի հայտնի է, որ Լուսնի կարման տարբերվում է Արևի կարմայից…

Ուսուցիչը բարձրացրեց ձեռքն ու կանգնեցրեց նրանց՝

- Բավական է, ես ամեն բան հասկացա։ Լսեք ճշմարտությունը՝ իրականում Լուսինը՝ դա Արևի մտերիմ ընկերն է, և նա ամեն բան անում է, որ նույնիսկ գիշերը մարդիկ հիշեն իր ընկերոջ ջերմության և լույսի մասին։

Երբ բոլոր աշակերտները հեռացան, հիանալով Ուսուցչի իմաստությամբ, կողքով անցնող մի աղքատ ճամփորդ հարցրեց Ուսուցչին՝

- Բարի մարդ, ախր դու չես հավատում այն բանին ինչ ասացիր։ Դու տարիներով իմաստացել ես և գիտես, որ Արևն ու Լուսինը՝ դրանք ուղղակի երկնային մարմիններ են։ Ինչու՞ ստեցիր քո աշակերտներին։

Ուսուցիչը հայացք նետեց աղքատի ցնցոտիներ տակից փայլող ոսկե ապարանջանին, ժպտաց և պատասխանեց՝

- Դու ինքդ էլ այն չես, ինչպիսին քեզ ներկայացնում ես, բայց դա օգնում է քեզ ավելի արագ հասնել քո նպատակներին։ Բանը նրանում է, որ իմ աշակերտները մրցում են միմյանց հետ և այդ փոխհարաբերությունները փոխադրել են Լուսնի և Արևի վրա։ Հաշտեցնելով նրանց պատկերացումներում Լուսնին և Արևին, ես նրանց ավելի արագ կհաշտեցնեմ, քան եթե հարյուր անգամ ասեմ իրենց՝ «մի կռվեք» կամ «ընկերացեք»։

- Քո աշակերտների բախտը բերել է իրենց ուսուցչի մասով։ Սակայն նույնիսկ ինձ, բարի մարդ, դու ասացիր ոչ լրիվ ճշմարտությունը, - ծիծաղեց ճամփորդը։

- Ինչպես և դու ինձ, - ժպտաց Իմաստունը։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 1748 հյուր