ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Անուշադիր ճպուռը»

Մայրն ու նրա հնգամյա որդին բակով տուն էին գնում։ Մեկ էլ հանկարծ մի մեծ ճպուռ թռչելիս պատահաբար բախվեց տղային, դիպավ նրա ուսին ու անշնչացած ընկավ գետնին։ Փոքրիկը շտապեց օգնության հասնել ճպուռին։ Վերցրեց ձեռքը, շրջեց թաթիկները դեպի վեր ու մատով սկսեց սեղմել ճպուռի թաթիկները։

— Այդ ի՞նչ ես անում,— հարցրեց մայրը։

— Սրտի արհեստական մերսում,— պատասխանեց որդյակը։

— Օ՜, թանկագի՛նս, ինձ թվում է՝ դա անօգուտ է, ճպուռներն այնքան տպավորվող են, որ կարող են սատկել անակնկալից։

— Մայրի՛կ, ես հայտնվեցի ճպուռի ճանապարհին, ես եմ մեղավոր, որ նա սատկեց։

— Դե ո՛չ, հաստատ ոչ,— հաստատակամորեն ասաց մայրը։— Ճպուռն ինքն է մեղավոր, որովհետև թռչելու ժամանակ պետք է ճանապարհին նայել, այլ ոչ թե սմարթֆոնին։

Որդյակը նայեց մորն ու ժպտաց։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 949 հյուր