ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Արդարություն թե՞ ներում»

— Վարպետ, ի՞նչ բան է արդարություն, — հարցրեց մի անգամ աշակերտը։

— Մարդը քեզ վատություն է արել, — սկսեց իր պատասխանը Վարպետը, — դու նրան պատժել ես։ Դու, անկասկած, ճիշտ ես այդ իրավիճակում։ Դու լիարժեք իրավունք ունես նրան պատժելու։ Այդ իրավունքը քեզ կհաստատեն մարդիկ ու դատավորը։ Կան օրենքներ, կա արդարադատություն։ Դրանով դատում են։ Այդ օրենքները պատժում են։ Ասա, ի՞նչ է պատժից հետո մնում մեղավորի սրտում։ Ի՞նչ է մնում քո սրտում։

— Վարպետ, կմնա նեղացածություն, չարություն, վրեժի ծարավ…

— Ճիշտ է։ Եթե դու ներես նեղացնողին, ապա ի՞նչ կմնա քո և նրա սրտում։

— Երախտագիտություն, Վարպետ։

— Այդ օրենքները նվիրումի, սիրո։ Ամենաբարդ օրենքներն են։ Իսկ այ դրանցից որոնք են իրենցից ներկայացնում արդարություն, ինքդ որոշիր։

Ալեքսանդր Սվետլով

 
 

Այժմ կայքը դիտում են 1568 հյուր