— Դու ասում էիր, որ եթե ես ճանաչեմ թե ով եմ ես, ապա կդառնամ իմաստուն, ինչպե՞ս դա անեմ։
— Սկզբի համար խլիր մարդկանցից քո ով լինելը որոշելու իրավունքը։
— Այդ ինչպե՞ս Վարպետ։
— Մեկը քեզ կասի, որ դու վատն ես, դու կհավատաս նրան ու կտխրես։ Մյուսը քեզ կասի, որ դու լավն ես, դու կուրախանաս։ Քեզ գովում են կամ հայհոյում, հավատում են քեզ կամ դավաճանում։ Քանի նրանք իրավունք ունեն որոշել թե ով ես դու, կամ ինչպիսին ես դու, դու քեզ չես գտնի։ Խլիր նրանցից այդ իրավունքը։ Եվ ինձանից նույնպես։