ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Առյուծ առաջինը»

Առյուծ I-ը, կայսրը և արքան, տնկեց իր նիզակը տափակ բլուրի գագաթին՝

- Այստեղ քաղաք կլինի, և կանվանվի այն Առյուծակերտ։

Եվ ամեն կողմից հողափորներ ու քարտաշներ հավաքվեցին, նախագծեցին փողոցներ և լայնարձակ հրապարակներ ու սկսեցին կառուցել տիրակալի պալատը։

Ինքը՝ թագուհին, ձեռքը վերցրեց փոքրիկ ոսկե բահն ու առաջին քարը դրեց։ Աղոթեցին աստվածներին։ Կարմիր մահուդով ծածկված և ոսկե երիզներով կամրջակից (այն ժամանակ նման զարդարանքը դեռ նորաձև էր), Ակադեմիայի անդամները տաղտկալի ճառեր էին ասում, որոնք օրինակ դարձան շատ հետևորդների համար։ Բայց քանի որ այդ բոլոր ճառերում գովերգվում էր Առյուծ I-ի արիությունը, Առյուծ I-ին բոլորովին էլ տաղտկալի չէր։

Այդ ընթացքում շատ աշխատավորներ և նրանց հետևից եկած վաճառականներ սկսեցին տներ կառուցել նաև իրենց համար։ Նրանցից մեկը ջրհոր փորեց մի փոքր հեռու, քաղաքի սահմանից այն կողմ, որը նախագծել էին ճարտարապետները և մաքուր ու համեղ ջուր գտավ։ Մյուսները նույնպես սկսեցին հորատանցքեր փորել ու հարևանությամբ ջրհորներ կառուցել։ Ջրաբեր շերտը հեռանում էր քաղաքից, և նրա հետևից ձգվեցին կառույցներն ու այգիները։ Սպիտակակարմիր տնակների երամը, կանաչի վրա ուրվագծեց, նախկինում չերևացող գրաբեր շերտի ուրվագիծը։ Արքայական քաղաքը ապարդյուն կերպով կիսակառույց պալատից ամեն կողմ տարածեց իր փողոցները – դրանց վրա տներ չկառուցվեցին։

Եվ այդ ժամանակ, Առյուծ I-ը դուրս քաշեց հողից իր նիզակն ու այն տնկեց այլ վայրում, սպիտակակարմիր տնակների մեջ։ Դրանով նա արտահայտեց իր արքայական իմաստությունն ու հզորությունը։ Իր այդ հասարակ գործողությամբ նա շատ ավելի լավ բան կատարեց, քան աստվածներին աղոթելն էր – մեծարեց Բնությունը։

Քանզի քաղաքներն աճում են ոչ թե նվաճողների կամքով։ Նրանք, փայտի մամուռի նման ձգվում են դեպի ջուրը։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 318 հյուր