ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Համատեղ կյանքի կրքերը»

- Ի՞նչ բարդ է ապրել, - ասաց մի մարդ, - այն մարդկանց հետ, ում դու շատ մոտ ճանաչում ես։ Ինքդ քո վրա անզուսպ հեկեկոցից, դժբախտությունները միայն բազմապատկվում են։ Շրջապատիդ հետ նույնն է կատարվում։ Բոլորը պատրաստակամությամբ բողոքում են իրենց արարքներից, բառերից, զգացմունքներից։ Դուրս են թափում իրենց կրքերը։ Թույլ են տալիս իրենց բարկանալ ամենափոքր առիթով։ Բոլորը խիստ համոզված են, որ իրենց մասին հոգ են տանում, իրենց սիրում են ու ներում են։

Բոլորը թույլ են տվել որ իրենց չափազանց լավ ուսումնասիրեն, որպեսզի հնարավոր լինի ավելի լավն իրենց պատկերացնել, քան իրենք կան։ Այդ ամեն րոպե տևող անկեղծությունը կեղծ է։ Այն ամեն բան չափազանցացնում է, այդ պատճառով էլ ամենակուռ ընտանիքներում խոսում են այդպես թունոտ ու այդքան բուռն ծեստիկուլյացիա են օգտագործում։ Քաղաքավարությունն ու ձևականությունն շատ ավելի օգտակար են, քան մենք ենթադրում ենք։

- Ի՞նչ բարդ է ապրել, - ասաց մյուսը, - այն մարդկանց հետ, ում բոլորովին չգիտես։ Ածխագործները, հողի տակ աշխատում են իրենց քլունգներով ռանտյեների համար։ Դերձակներն իրենց արհեստանոցներում կատարում են իրենց պատվերները, ծախսելով իրենց ուժերը՝ մեծ խանութներից նրբագեղ գնորդների համար։ Այդ նույն պահին ուրիշ աղքատներ, հարյուրներով հավաքում և սոսնձում են խաղալիքներ աննշան վարձավճարի դիմաց՝ հարուստների երեխաների հաճույքի համար։ Ոչ ամեն ինչով ապահովված երեխաները, ոչ նրբագեղ կանայք, ոչ էլ ռանտյեները չեն մտածում այդ մասին, սակայն նրանք բոլորը կարեկցում են կորած շանը կամ ուժասպառ եղած ձիուն։ Նրանք քաղաքավարի են և բարի իրենց ծառաների հետ, սակայն տանել չեն կարողանում երբ վերջիններս ունեն կարմրած աչքեր կամ դժգոհ տեսք։ Նրանք մաքուր սրտով լավ թեյավճարներ են տալիս, որովհետև տեսնում են մատուցողի, առաքիչի, կառապանի ուրախությունը։ Միևնույն մարդը, ով շռայլ վճարում է բեռնակրին, պնդում է, որ երկաթգծի աշխատակիցները կարող են ապրել, իրենց ոչնչում չմերժելով, այն միջոցներով, որը ստանում են ընկերությունից։ Հասարակությունը – տարօրինակ մեխանիզմ է, որը թույլ է տալիս պարզամիտներին՝ դաժան լինել և չիմանալ այդ մասին։

- Ինչ լավ է ապրել, - ասաց երրորդը, - նրանց հետ, ում այդքան լավ չես ճանաչում։ Յուրաքանչյուրը զգույշ է խոսքերի ու ժեստերի մեջ և ի շնորհիվ դրա զուսպ է նույնիսկ իր բարկության բռնկման ժամանակ։ Ուրախությունը դեմքերին է և սրտերում։ Նույնիսկ գլխիդ չի գալիս ասալ մի բան, ինչի համար կփոշմանես։ Ջանում ես քեզ մարդու առջև ձեռնատու լույսի տակ ներկայացնել, ով քեզ համարյա չի ճանաչում և դրանից հաճախ դառնում ես արդար և՛ ուրիշ մարդկանց, և՛ ինքդ քո նկատմամբ։ Անծանոթից ոչինչ չես սպասում։ Դու կատարյալ գոհ ես այն քչից, որ նա քեզ տալիս է։ Ես նկատել եմ, որ օտարերկրացիները շատ բարյացակամ են, քանի որ միայն հարգալի զրույց են կարողանում վարել, չկարողանալով սրամտել։ Այդ պատճառով էլ որոշ մարդկանց դուր է գալիս լինել օտար երկրներում։ Այդտեղ նրանք երբեք հնարավորություն չեն ունենում չարաբարոյություն դրսևորել և նրանք շատ ավելի գոհ են լինում իրենցից։ Եվ բացի զրույցներից – որքան ընկերասիրություն և ինչքան հաճելի հասարակություն է հավաքվում փողոցում։ Ծերը, երեխան, նույնիսկ շունը զբոսնում է իր հաճույքով։ Եվ ընդհակառակը, քարասալարկի վրա, կառապանները միմյանց վրա հայհոյանքներ են լցնում։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում է ուղևոր գտնել, սակայն նրանք չկան։ Մեխանիզմը բարդ չի, բայց ճռռոցը հստակ լսվում է։ Հասարակության մեջ հանգստությունը կարող է լինել միայն բաց հարաբերությունների, հետաքրքրությունների միացման, ուղիղ փոխանակումների արդյունք, այլ ոչ կազմակերպությունների օգնության, այսինքն մեխանիզմների, ինչպես օրինակ արհմիություններն են և սահմանադրական կառույցները։ Այն գերիշխում է ի շնորհիվ մարդկանց ընկերակցությունների – ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր։ Ֆեդերալիզմ – ահա ճիշտ սկզբունքը։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 473 հյուր