ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ինչում է նավի ուժը»

Ալենը մտորում էր, թե ինչ գեղեցիկ է այս առագաստանավը, որը կողքի է թեքվում քամուց և սրընթաց ճեղքում քթով ալիքները։ Քամին փչում և ճկում է նրա առագաստը, իսկ ողնափայտով նա հենվում է ջրի վրա և քամու ճնշման տակ սահում այնտեղ, որտեղ ուղղված է ողնափայտը։ Այդպես, շեղ ընթացքով նա մի փոքր շարժվում է քամուն ընդառաջ, հետո պառկում է մի ուրիշ նավընթացի և այդ ամենը կրկնվում է։ Ստացվում է, որ քամին ինքն իր հետ է պայքարում՝ նրբագեղ հաղթանակ է, որի համար մարդիկ պարտական են ճարպկությանն ու համբերատարությանը։

Քամու դեմ խուսանավել – դրանում է բնության ուժերի դեմ պայքարելու ողջ մարդկային քաղաքականությունը։

Այստեղ նրա մտորումներն ընդհատեց ճարտարագետը՝

- Այ, տեսնում եք, Ալեն, երբեմն բնության ուժերը աշխատում են մեր օգտին համարյա անվճար - ղեկը պտտելը, պարանները ձգելն ու թուլացնելը, մի նավակողից՝ մյուսը առագաստափայտը տանելը – այդ ամենը այնքան էլ ծանր աշխատանք չէ։

- Այստեղ մեր առջև բացառիկ դեպք է, - պատասխանեց նա, - և մեր բոլոր հայտնագործությունների մեջ սա՝ ամենակատարյալներից մեկն է։ Սակայն այստեղ նույնպես չի կարելի մոռանալ այն մասին, թե որքան աշխատանք է ներդրված այս աղնափայտի մեջ, ալիքներից դողացող նավիրանի մեջ, քամուց երգող սարքավորումների մեջ։ Էլ չեմ խոսա դիտարկումների ու փորձերի մասին, որոնք միգուցե հարյուրավոր դարեր են տևել։ Բայց նույնիսկ այս ծառը հարյուր տարի աճել է անտառում։ Այն հատելու համար անտառահատը կացնով է աշխատել։ Հետո ատաղձագործը տախտակներ է սղոցել, կլորացրել ծայրերն ու ամրացնել կայմը։ Իսկ հիմա նայեք կտավին, որն իր վրա է վերցնում քամու ճնշումը – որքան աշխատանք կա այդ թելերի գործվածքի մեջ։ Ես կարժես թե լսում եմ, թե ինչպես է առաջ ու հետ վազում ջուլհակի մաքոքը։ Եվ մանվածքը, որը նա իր հետևից ձգում է նույնպես առանց չարչարանք չի ստեղծվել։ Այ ճղում է հողն գութանը, քայլում է դաշտով ցանողը։ Հետո աշխատում են մայր-Հողը և Արև-աստվածը, բոլոր երկրային ուժերի հայրը։ Աճում է կանեփը։ Հետո կրկին աշխատում է մարդը։ Կանեփը քաղում են, թրջում, չորացնում, եփում, տրորում, ծեծում։ Սակայն դեռևս դա խճճված կծիկ է, որին կքշի առաջին քամու պոռթկումը։ Անհրաժեշտ է, որ գործի անցնի մանող կինը իր ճախարակով, իլիկով և անվերջանալի երգով։

Նավի ուժը գումարվում է այդ բոլոր աշխատանքներից։ Միջնորմների ճռճռոցի, նավասարքի պարանների երգերի, բարձրացող առագաստի բամբակի թելերի մեջ հնչում է մարդկային ուժը։ Առագաստի հետ այն լարվում է, դիմադրում քամուն, կողքի է թեքում նավը, հրում է այն ալիքների միջով, պայթեցնում է ալիքների շրջապտույտները, հարում է աղի փրփուրը։ Ախ եթե հաշվվի այն բոլոր օրերն ու գիշերները, որը ծախսել են մարդիկ դրա համար։ Երբ մանող կինոջ երգի տակ պտտվում էր ճախարակը իսկ մատերը ոլորում էին թեթև թելը – հենց այդ ժամանակ էլ արդեն կոփվում էին շղթաները՝ քամու համար։

Էմիլ-Օգյուստ Շարտյե

 
 

Այժմ կայքը դիտում են 1141 հյուր