Մի կին, ով տառապում էր չավարտվող դեպրեսիայով, եկավ հոգեթերապևտի մետ։ Զրույցի ընթացքում նա պատմեց, որ ապրում են իրենք մի փոքրիկ բնակարանում, որը վարձում են արդեն շատ տարիներ և որ նրա դեպրեսիան կապված է հենց այն բանի հետ, որ ապրելու համար համապատասխան պայմաններ չկան։ Կինը հպարտությամբ հայտնեց, որ իր ամուսինը մեծ վարկ է ուզում վերցնել, որը պետք է վճարի շատ տարիներ, որպեսզիձեռք բերի լավ բնակարան և ձերբազատի նրան դեպրեսիայից։
Հոգեթերապևտը մինչև վերջ լսեց կնոջը, այնուհետև ասաց՝
- Եթե դուք սիրում եք Ձեր ամուսնուն, դուք պարտադիր պետք է նրան ասեք, որ երբ դուք տեղափոխվեք նոր բնակարան, ձեր դեպրեսիան չի անհետանա։