ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՐՔԱՅԱԴՈւՍՏՐԸ

Հին Ակիորատա քաղաքում կա մի ոչ շատ խոր գետ։ Ժամանակին, այդ գետը անվանում էին Լուսնային Գետ կամ ինչպես ասում էին հին մարդիկ՝ «Նորիոկո»։ Սակայն մի պատմությունից հետո, որը տեղի է ունեցել մի քանի հարյուր տարի առաջ, այդ գետը սկսեցին անվանել Ամաշի, ինչ նշանակում է «Գիշերային Արքայադստեր Գետ»։

Ահա այն պատմությունը։

Շատ վաղուց, Լուսնային Գետի ափին բարձրանում էր մի հեքիաթային չքնաղ պալատ։ Այդ պալատում ապրում էր երիտասարդ արքայադուստր Ամայան։ Ամայաի հայրը, մեծ կայսրը, շատ դաժան և իշխող մարդ եր։ Իսկ մայր, խեղճ Ամայան չուներ։

Կայսրը խստորեն արգոլում էր դստերը դուրս գալ պալատից ու մարդկանց երևալ։

- Իրենց հայացքներով, հասարակ մահկանացուները կպղծեն քո գեղեցկությունն ու մաքրությունը։ Իսկ մեծ կայսրի դուստրը պետք է ամեն բանում իդեալական լինի։

Այդպես էլ նստած էր իր շքեղ պալատում Ամայան, չտեսնելով արևի լույսը։ Բայց գիշերը, երբ կայսրը ու նրա հավատարիմ ծառաները խոր քնած էին, Ամայան կարողանում էր թաքուն իր ննջարանի պատուհանից դուրս նայել, թե ինչպես են սպիտակ լուսնի շողերի կախարդական փայլփլում գետի հանգիստ ջրերը, թե ինչպես է այդ սպիտակ ու սառը լուսատույից, ջրերի վրայով փռվում լույսի արծաթագույն մի ճանապարհ որը հպվում է պալատի պատերին։ «Բոլորովին կարծես կամուրջ լինի, որը կապում է պալատը՝ հեռավոր լուսնի հետ», - ինքն իրեն մտածում էր Ամայան։

Թվում էր, թե պատուհանից եթե դուրս ցատկես ու վազես այդ լուսնե արահետով՝ անպայման կհայտնվես այնտեղ, ցածր լուսնի վրա։

Մի անգամ Ամայան հենց այդպես էլ արեց։ Նա ցատկեց լուսնե արահետի վրա ու վազեց դրանով։ Արքայադուստրը չնկատեց էլ, թե ինչպես այդ արահետը նրան տարավ գետի կարկաչող ջրերի վրայով ու ինչպես առջևում, փայլելով ահռելի լուսնի լույսից, նա անսպասելիորեն տեսավ մի ձյունասպիտակ ամրոց։ Ամրոցը փայլում էր, կայծկլտում, գույնզգույն շողում։ Ամրոցից, Ամայաին ընդառաջ, անսպասելիորեն դուրս եկավ մի չքնաղ արքայազն՝ նրա աչքերը փայլում էին, իսկ երկար սպիտակ թիկնոցը ծածանվում էր քամուց։ Նա բարյացական ժպտաց Ամայաին ու նրան մեկնեց իր ձեռքերը։

- Միայնակ սիրտ իմ, - նրբորեն խոսեց արքայազնը, իրեն սեղմելով չքնաղ Ամայաին։ - Իմ կորսված հոգի։ Ինչ երկար եմ ես քեզ սպասել։

ԵՎ չկար այդ վայրկյանին արքայադուստրից ավելի երջանիկ մարդ ողջ աշխարհում։

- Կարելի՞ է ես մնամ քեզ հետ, - աղաչանքն աչքերում հարցրեց նա։

- Ոչ, - պատասխանեց արքայազնը տխրորեն։ - Շուտով արևածագ կլինի։ Արևը կզբաղեցնի լուսնի տեղը՝ իմ արքայությունը կանհետանա, իսկ իմ պալատը կհալչի արևի վառ ճառագայթների մեջ։ Բայց օրվան կգա փոխարինելու գիշերը, և մենք կրկին քեզ հետ կտեսնվենք, իմ հոգի։ Միայն մի բանի մասին եմ աղաչում քեզ՝ զգույշ եղիր, ոչ ոք չպետք է իմանա, թե ինչպես ես դու լուսնային արահետով հասնում իմ պալատ։ Այլապես լուսնային արահետը կկորցնի իր կախարդական ուժը ու պատահաբար նրա վրա ոտք դնելով, դու կարող ես ընկնել ու խորտակվել գետի խոր ջրերում։

- Ոչ ոք այդ մասին չի իմանա, - խոստացավ Ամայան։ - Ոչ ոք և երբեք։

Այդ պահից ի վեր այդպես էլ եղավ՝ յուրաքանչյուր գիշեր, Ամայան դուրս էր ցատկում իր ննջարանի պատուհանից և գաղտագողի վազում լուսնային արահետով՝ փայլող պալատ, իր սիրելի արքայազնի մոտ։ Բայց մի անգամ Ամայան պատմեց իր գիշերային արկածների մասին իր հավատարիմ սպասուհուն՝ Աիին։

- Միայն թե, Աի, - աղաչեց արքայադուստրը, - խնդրում եմ քեզ, աղաչում եմ, ոչ ոքի դրա մասին մի պատմիր ու ինքդ էլ ոչ մի դեպքում իմ հետևից մի նայիր գիշերներով, այլապես կկործանես և ինձ, և արքայազնի հետ մեր սերը։

- Ինչ եք խոսում, - խոստացավ արքայադստերը Աին, - աշխարհում ոչ մի դեպքում ես Ձեզ չեմ դավաճանի։

Բայց երբ գիշերեց ու սպիտակ լուսինը դուրս գլորվեց հեռավոր սև անտառից, սպասուհի Աին չդհամբերեց ու վազեց իր ննջարանի պատուհանի մոտ։

- Թեկուզ աչքի պոչով տեսնեմ այդ մեծ հրաշքը, - շշնջաց սպասուհին, ագահորեն աչքերը հառելով գետի երկայնքով ձգվող կախարդական լուսնային արահետին։

Իր սպասուհու պատահական դավաճանության մասին ոչ մի բան չկասկածող արքայադուստր Ամայան, խիզախորեն քայլ արեց արահետով։ Բայց արահետը նրա ոտքերի տակ դարձավ այնքան բարակ, այնքան թափանցիկ, որ նրանով բոլորովին այլևս հնարավոր չէր քայլել։

- Չի կարող պատահել, - սարսափով գոռաց արքայադուստրը ու առանց երկար մտածելու սկսեց վազել իր ոտքերի տակից սահող լուսնային արահետով դեպի իր սիրելի արքայազնը։ Եվ նույն այդ պահին, լուսնային արահետը անհետացավ ու արքայադուստրը ընկավ գետը։ Խոր ու սառը ջրերը տիրեցին նրա փխրուն մարմնին ու Ամայան զոհվեց։

Շատ հարյուրամյակներ անցան այդ տխուր պատմությունից հետո, իսկ գետն առ այսօր լուռ փողփողում է իր խոր ջրերով, հինավուրձ Ակիորատա քաղաքում։ Պալատը, որում ժամանակին ապրել է արքայադուստր Ամայան, վաղուց արդեն չկա։ բայց ամեն գիշեր, առաջվա նման, գետի վրայով ձգվում է լուսնային արահետը։ Այն դիպչում է սպիտակ լուսնին, որի վրա, առաջվա պես, բարձրանում է մի չքնաղ ամրոց։ Այդ ամրոցում, ինչպես բազում հարյուրամյակներ առաջ, իր սիրած արքայադստերն է սպասում հանելուկային լուսնային արքայազնը...

ԱՎԱ ԱՐԴՈ