ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Չհավատալ բայց մեղադրել»

Ելիզարը վաղ մանկությունից Աստծուն հավատում էր։ Նա մշտապես եկեղեցի էր գնում, աղոթքներ կարդում, խնդրում էր Աստծուն կատարել իր բաղձալի երազանքները, աղոթում էր մտերիմների համար, ապաշխարում էր իր սխալների մեջ, երախտագիտությունն էր հայտնում բարեկեցության համար։ 

Իսկ Կասյանը, ի տարբերություն իր ընկերոջ, անսասան աթեիստ էր։ Նա մշտապես պնդում էր, որ Աստված չկա և երկնային արքայություն էլ չկա ու մարդը մահանալով, ուղղակի հողին է տրվում։

Ընկերների կարծիքները տարբերվում էին և նրանք ջանում էին այդ թեման չշոշափել, քանի որ այն միշտ բերում էր անպետք վեճերի։

Սակայն մի անգամ, Կասյանի հետ դժբախտություն պատահեց - նա իրեն շատ թանկ մարդու կորցրեց։ Երբ Ելիզարն եկավ նրա մոտ, որ սփոփի ու կիսի նրա վիշտը, վերջինս չարացած ասաց՝

- Որտե՞ղ էր քո Աստված, երբ այպիսի դժբախտություն պատահեց։ Նա է ամեն բանում մեղավոր։ Ինչու՞ նա չխնայեց ինձ համար թանկ մարդուն։

Ինչին Ելիզարը պատասխանեց՝

- Այդպես չի կարելի՝ միաժամանակ հերքել Աստծո գոյությունն ու մեղադրել նրան կատարվածի մեջ։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 189 հյուր