ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Պապ Հովհաննես XXII- ի ամոթալի մահը»

Ծեր Պապը, որն արդեն երկար ժամանակ հիշեցնում էր կենդանի դիակ, վերջապես մահացավ։ Նրա երկարատը հիվանդության ընթացքում, Հռոմում հասցրել էր ինտրիգ հասունանալ, և կարդինալների Հավաքը բաժանվել էր հակամարտող խմբավորումների։ Հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրը ուներ թշնամիներ ու համաձայնության գալ, մի ինչ-որ մեկին աջակցելով, կարդինալները չէին կարողանում։ Եվ այդ պատճառով էլ Պապի վախճանից հետո կարդինալները որոշեցին գնալ փոխզիջման, գահը հանձնելով նեյտրալ ու բոլորովին անհայտ մի մարդու։

Ու երբ նրանք մտածում էին, թե ում նշանակեն, կարդինալներից մեկը առաջարկեց մի փոքրիկ գյուղական եկեղեցու երիտասարդ եկեղեցականի թեկնածությունը, որը տեղակայված էր Հռոմից մի քանի միլ հեռավորության վրա։ Քանի որ այդ եկեղեցականը խելացի էր, հոյակապ գեղեցիկ, տարիքով մի փոքր քսանից անց էր և բոլորովին կապ չուներ Հռոմում տեղի ունեցող գզվռտոցի հետ, որոշում ընդունվեց նրան ընտրել Պապ։ Եվ շուտով երիտասարդ եկեղեցականին հրավիրեցին Վատիկան ու համապատասխան փարթամ ու բարդ արարողություններից հետո, նրան դարձրեցին Հռոմի Պապ։ Եվ անվանվեց նա Պապ Հովհաննես XXII։

Անհրաժեշտ է ասել, որ Պապերը, այն թվերին ոչ թե ճգնավոր կյանքով էին ապրում Վատիկանի ցանկապատի ներսում, այլ ազատ պտտվում էին հռոմեական հասարակության մեջ, համտեսելով նման ժամանցի բոլոր հաճույքները։ Եվ քանի որ նոր Պապը երիտասարդ էր ու նրա երակներում արյունը եռ էր գալիս, իսկ նրան, անընդհատ դիմում էին հռոմեացի կանանցից գեղեցկագույնները, դժվար կլինի զարմանալ այն բանի վրա, որ Հովհաննես Պապը շուտով սկսեց բոցավառվել կրքով։

Նրան գերող տիկինը մի տարեց ու նշանավոր հռոմեացու կին էր։ Նրա մազերը նման էին հակինթի մուգ ծաղիկների իսկ շուրթերը — ալ էին վարդի պես։ Սկզբից այդ տիկինը մերժում էր երիտասարդ ու սիրունատես Պապի սիրատածումը, բայց հետո նա կարողացավ գրավել տիկնոջ սիրտը ու մեծ սերը միացրեց նրանց։ Սկզբից նրանք իրար սիրում էին մեկի հոգու՝ մյուսի հոգուն սիրելու սիրով, բայց հետո նրանք սիրեցին իրար հավերժ սիրով, մեկի մարմնի՝ մյուսի մարմնին սիրելու սիրով, սակայն հենց Հռոմում, հանդիպումների հնարավորությունները նրանց համար քիչ էր՝ հետաքրքրասերները նրանցից հայացք չէին կտրում ու սկանդալը կարող էր շատ արագ բաց անել բամբասկոտների լեզուն։ Եվ նրանք որոշեցին հանդիպումների համար ընտրել մի ինչ-որ թաքուն վայր՝ քաղաքից դուրս։

Ի երջանկություն, գեղեցկուհու ամուսինը մի ոչ մեծ վիլլա ուներ մրգատու այգով, Հռոմից մի քանի միլ հեռավորության վրա։ Ի՞նչ կարող էր լինել ավելի լավ հանդիպումների համար։ Տիկինը Հովհաննես Պապին փոխանցեց այգու կողմնային դռնակի բանալին ու հանդիպման օր ու ժամ նշանակեց։

Այդ օրը, վաղ առավոտյան Հովհաննես Պապը, նշանավոր հռոմեացու տոնական հանդերձանք հագնելով, հեծնեղ իր դեղձանագույն հովատակին ու թրթռացող սրտով դուրս եկավ քաղաքի դարպասներից։ Արևն իր լույսով էր լցնում շրջական ու երբ նա անցնում էր գյուղերով, դաշտում աշխատող գյուղացիները կտրվում էին իրենց աշխատանքից, որպեսզի իրենց հայացքով ուղեկցեն նրան, իսկ երբ նրա ճանապարհն անցնում էր անտառի միջով, թռչունները, ծառի տերևների միջից, թվում էր, թե երգում էին նրա սիրո փառաբանումը։

Այդպես անցնելով մի քանի միլ, նա նկատեց հեռվում մի փոքրիկ եկեղեցի, հենց այն, որի համեստ ծառայողն էր եղել նա ոչ վաղ անցյալում։ Անհագ ցանկություն զգալով այցելել այդ եկեղեցին նա որոշեղ մի փոքրիկ շրջան անել ու մտնել այնտեղ։ Դեռ վաղ էր ու նա ժամանակ ուներ։ Նա մոտեցավ եկեղեցուն ու կապեց հովարտակին։ Եվ հանկարծ տարօրինակ երևակայություն պատեց նրան — հագնել եկեղեցականի մանուշակագույն պատմուճանը ու նստել այդպես խոստովանարանի ճաղերի ետևում։ Թաքնվելով խոստովանարանի մեջ նա սկսեց խորհել մարդկային ճակատագրի անըմբռնելի ճանապարհների մասին, իրեն՝ պապի արժանապատվությանը բարձրացնելու զարմանալիության մասին և ուրախությունների մասին, որ իրեն սպասում էին՝ ավելի ուշ, նույն օրը

Եվ մինչ նա տրվել էր այդ մտորումներին, եկեղեցու դռները անսօասելի բացվեցին, ներս թողելով մի կիսադիմակով տղամարդու, ով գտնվում էր շատ հուզական վիճակում։ Դատելով տղամարդու հագուստից, ակնհայտ էր, որ նա երիտասարդ չէ ու պատկանում է ազդեցիկ հռոմեական ազնվականությանը։ Արագ քայլերով տղամարդը ուղղվեց խոստովանարան ու պինդ բռնվեց բռնաձողից, ժեստով մատնելով իր տանջալի անհամբերությունը։

— Սուրբ հայր, — սկսեց նա կտրատվող ձայնով, որը Պապին ծանոթ թվաց, — ես պետք է Ձեզ հարց տամ։

— Խոսիր, որդիս, — պատասխանեց Հովհաննես Պապը։ — Ի՞նչ հարց ես դու ուզում տալ։

— Գոյություն ունի՞ աշխարհի երեսին մեղք, — հարցրեց տղամարդը, — որն այնքան մեծ է, որ նույնիսկ ինքը՝ Քրիստոսը անզոր է թողություն տալ։

— Ոչ, որդիս, — պատասխանեց Պապը, — այդպիսի մեղք գոյություն չունի։ Բայց ասա ինձ, այդ ի՞նչ սարսափելի մեղք է քեզ ստիպել ինձ հարցնել այդ մասին։

— Նման մեղք ես դեռ չեմ գործել, — պատասխանեց տղամարդը, — բայց ես պատրաստ եմ այնքան սարսափելի մեղք գործել, որ չեմ կարծում, թե ինքը՝ Քրիստոսը ընդունակ է ինձ այն թողություն տալ, որովհետև պատրաստվում եմ սպանել նրա կուսակալին երկրի վրա՝ Հովհաննես XXII Պապին։

Եվ զսպված սասափից դողացող ձայնով, Հովհաննեսը պատասխանեց նրան՝

— Նույնիսկ այդ մեղքին ի վիճակի է թողություն տալ Քրիստոսը։

Մեծ թեթևությունով տղամարդը ոտքի կանգնեց ու շտապեց դուրս գալ եկեղեցուց։ Դրանից հետո Հովհաննես Պապը, ոչ անմիջապես սասափից ուշքի գալով, որի մեջ էր գցել նրան լսածը, հանեց իր հագից մանուշակագույն պատմուճանը, նստեց թամբին ու սլացավ այնտեղ, որտեղ այգում նրան սպասում էր իր սիրուհին։ Վերջապես նա մոտեցավ դռնակին ու բաց անելով այն բանալիով, որը իրեն հանձնել էր իր սիրուհին, նա հայտնվեց այգում։

Եվ այնտեղ, արևով լցված մամռոտ բացատում, ամբողջովին սպիտակ ծաղիկներով ողողված ծառերի միջև նրան հանդիպեց սիրուհին, ում աչքերը փայլում էին սիրուց։ Թեթև գոչյունով նա նետվեց նրա մոտ ու ընկավ ձեռքերի մեջ, որոնք մեկնված էին գկախանության համար։ Բայց երբ նրանք այդպես կանգնած էին, կրքի պոռթկումով միմյանց սեղմված, ծառի ստվերից անսպասելի դուրս ցատկեց մի մարմին և Պապի մեջքը դաշույնը խոցեց։ Բարձր հառաչանք դուրս պրժավ նրա շուրթերից և նա տապալվեց գետին։

Աչքերը բարձրացնելով, Պապը ճանաչեց իր վրա հարձակում գործած տղամարդուն, ում հետ զրուցել էր եկեղեցում ու նա օրհնեց նրա ձեռքը բարձրացնելով ու արտաբերեց Թողության վերջին խոսքերը՝

— Quoad ego possum et tu eges absolvo te (Քանի ես կարող եմ ու քեզ անհրաժեշտ է, թողություն եմ տալիս քեզ):

Այսպիսին էր Հովհաննես XXII Պապի ամոթալի մահը։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 646 հյուր