ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Անշարժ ժայռը»

Կար չկար մի Ժայռ կար, լի անհամար ատոմներով, պրոտոններով, նեյտրոններով ու սուբատոմային մասնիկներով։ Այդ մասնիկները անդադար շարժվում էին որոշակի ծրագրով, ու նրանցից յուրաքանչյուրը հասնում էր «այստեղից»՝ «այնտեղ» մի ինչ-որ «ժամանակի» ընթացքում, բայց այնքան արագ, որ ինքը՝ Ժայռը թվում էր բոլորովին անշարժ։ Այն ուղղակի կար։ Այն կանգնած էր, արևից արբեցած, կլանելով անձրևը, բոլորովին անշարժ։

— Այդ ի՞նչ է շարժվում իմ ներսում, — հարցրեց Ժայռը։

— Դա դու ես, — ասաց Հեռվից Եկող Ձայնը։

— Ե՞ս, — կրկնեց հարցը Ժայռը։ — Բայց դա անհնար է։ Ես բոլորովին չեմ շարժվում։ Դա յուրաքանչյուրին տեսանելի է։

— Այո, բայց հեռվից, — համաձայնվեց Ձայնը։ — Հեռավորությունից, այստեղից, այդնես է երևում, կարծես դու միատարր ես, հանգիստ ու անշարժ։ Բայց երբ ես մոտենում եմ քեզ, երբ ես շատ ուշադիր նայում եմ այն բանին, թե ինչ է փաստացի տեղի ունենում, ապա տեսնում եմ, որ ամեն բան, Որ Դու Ես, շարժվում է։ Այդ ամենը շարժվում է ժամանակի ու տարածության մեջ անհավանական արագությամբ որոշակի ծրագրով ու դա ստեղծում է Քեզ մի իրի տեսքով, որի անունն է «Ժայռ»։ Ու դա քեզ դարձնում է հրաշք։ Դու շարժվում ես ու չես շարժվում միաժամանակ։

— Իսկ ո՞րն է այդ երկուսից պատրանք, — հարցրեց Ժայռը։ — Ժայռի միասնականությունն ու հանգիստը, թե՞ բաժանվածությունն ու Նրա մասնիկների շարժումը։

Դրան Ձայնը պատասխանեց՝

— Ո՞րն է այդ ժամանակ պատրանք՝ Աստծո միասնականությունն ու հանգիստը, թե Նրա մասնիկների շարժումը։

Նիլ Դոնալդ Ուոլշ

 
 

Այժմ կայքը դիտում են 757 հյուր