ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Պատը»

Բա՛ց արեք անոթը, շարժեք նրան ցնցեք,

— և միայն այդժամ կհայտնաբերվի նրա բուրմունքի ուժը:.

Միդրաշների առակներից

 

Ահա, մահացավ մարդը, և նրա Հոգին վեր թռավ, ինչպես աղավնին, որն ընդմիշտ լքում է իր ժամանակավոր ապաստարանը: Պտտվեց սուրացող հոսանքի մեջ՝ մանկան նման ձգտելով դեպի Հայրական օջախի լույսը:

Եվ այն, ինչ նրան լույս էր թվում, դարձավ դարպաս, որն ակնթարթորեն բացվեց Հոգու առջև: Եվ վարդի թերթիկներից ստացված բուրավետ յուղի նման՝ Հոգին լցվեց ոսկե անոթի մեջ, և խավարը շրջապատեց նրան: Եվ առաջին անգամ Հոգին զգաց խաղաղություն:

Իսկ մինչ Հոգու անոթի մեջ հայտնվելը, այն կացարանում գտնվելու ողջ ընթացքում, որը նա լքեց, նա «երկնքում» կերտում էր մի մեծ քաղաք: Մարդկային էության «երկնային շինարարությունը»՝ երկնքից ցած իջած Հոգին, կերտում էր մարդու ծննդյան պահից մինչև նրա մահը:

Անցնելով իրադարձությունների և արարքների շարքով՝ մարդը Հոգուն օժտում էր իր նվիրական, պահպանվող մտքերով, որոնք էլ դառնում էին «երկնային շինարարության» աղբյուրը: Քաղաքը շրջապատված էր պարսպով, որը չուներ դարպասներ:

Եվ հենց այն պահին, երբ Հոգին հանդարտվեց, իր կերտած քաղաքում փլուզվեց պատը:

Քաղաքային պահակախումբը ներկայանում է քաղաքի տիրակալին և հարցնում.

— Այսպես ու այսպես, պատը փլուզվեց: Օրհնյա՞լ է արդյոք Հոգու Հրեշտակը, տերակա՛լ: Հանգիստ չի լինի քաղաքին, հիմա ի՞նչ անենք:

Տիրակալը ելնում է, գնում տաճար և հարցնում Հոգուն.

— Ո՞ր մահճին ես կամենում, որ Քեզ տանենք՝ օրհնյալի՞ն, թե՞ այն մեկին, որին կտանեն:

Հոգին պատասխանում է.

— Այն մեկին, որին կտանեն:

— Քամուց քշվող տերևներն են իրենց համար այդպիսի ճակատագիր կամենում, — ասում է տիրակալը:

— Մի՞թե դու չես Ինձ քշում: Ինչո՞ւ ես հարցնում, — առարկեց Հոգին:

— Ես Քեզ չեմ քշում: — վախեցավ տիրակալը: — Քշվող Հոգուն չեն հարցնում, թե ո՛ր մահճին Նրան տանեն:

— Օրհնյալին հարցնում ե՞ն, — առարկեց Հոգին:

Տիրակալը ելնում է, դուրս գալիս տաճարից և ասում քաղաքային պահակախմբին.

— Այն տեղում, որտեղ փլուզվեց հին պատը, ամուր հիմք գցեք և կանգնեցրեք նոր պատ, որի մեջ, մտնողների համար ի տես, դարպասներ դրեք:

Ամեն մարդու տրված է Հոգի՝ կերտելու իր արարքներին արժանի կացարան, որքան որ օրհնաբեր է եղել նրա կյանքը աշխարհի համար:

Գալինա Ստրելկովա

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 353 հյուր