ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ի՞նչ է իրենից ներկայացնում գեղեցկությունը»

Եվ ահա եկավ Խորամանկը մարդու մոտ ու հարցրեց՝

— Ի՞նչ է քեզ համար գեղեցկությունը, մարդ։

Ու ասաց մարդը՝

 

— Չգիտեմ ես, թե ինչպես բառերով նկարագրեմ, թե ինչ է իրենից ներկայացնում գեղեցկությունը, բայց այն, ինչ դուր է գալիս ինձ, գեղեցիկ է, աչքիս հաճելի է, ներդաշնակ՝ դա էլ գեղեցկությունն է։ Իսկ այն, ինչ այլանդակ է, աններդաշնակ, անբնական՝ դա գեղեցկություն չէ։

— Իսկ դու ինքդ գեղեցի՞կ ես, — հարցրեց Խորամանկն ու ժպտաց։

Ամաչեց այստեղ մարդը, ոտքով շրխկացրեց, գլուխը կախեց ու ասաց՝

— Դե, երևի գեղեցիկ եմ, եթե այլանդակ չեմ։ Դե ասա, թե ինչպես ես ինքդ մտածում, ու ինձ սովորեցրու՝ ասաց մարը սպասումով։

Եվ ահա ասաց Խորամանկը՝

— Շատ վայրեր եմ ես տեսել ու շատ արտասովոր արարածներ տեսել։ Եվ ահա տեսել եմ ես ամենատարօրինակ ու այլանդակ բաներից մեկը։ Պատկերացրու, միջին է նա բարձրությունով, որ բարձր է, որ ցածր, փափուկ մարմին ունի իսկ ներսում, կարծես պայտեր կամ ճյուղեր են մտցրած որպես հիմնակմախք։ Եվ այդ նրա ներսի ճյուղերը հասնում են նրա մարմնում ամենահոռավոր կետին։ Իսկ նրա մարմինը ճլորած է, կախված է ծալքերով, փթող մսի գույնի։ Երբ շոշափում ես՝ սառն է ու պատված է վատ հոտով արտաթորություններով։ Երբեմն այլանդակ լաքաներով, երբեմն պատված են հազվադեպ անդուր, գունաթափ մազ ունեցող մորթով։ Թաթերի վերջում նրա մոտ աճում են մաշկի տակից կարծես թե ճիրաններ, բայց ծուռումուռ, թույլ ու կոտրվող, այնպես, որ ոչ պատռել, ոչ էլ քերծել դրանք չեն կարող։ Քայլում է նա դանդաղ, ստորին վերջույթները քարշ տալով ու քստքստացնելով, նրա շարժումները անշնորհք են ու նա հաճախ վայր է գցում իրերը, որն իր թաթում է պահում, կամ էլ այն, որ նրա շուրջն են։ Նրա ականջները մարմնից դուրս են, մեծ ու կախ ու մարմնին կպցրած մսի կտորների տեսք ունեն։ Բայց դրանցով նա լսում է այնքան լավ, որքան կարող է։ Լսում է նա միայն այնպիսի արարածների կռկռոցը ինչպիսին ինքն է կամ էլ միայն նրան շրջապատող բնության ամենակոպիտ ձայները։ Նրա աչքերը միայն երկուսն են ու շատ մոտ են դրված միմյանց իսկ երրորդ աչքը զարգացած չէ, ու գտնվում է նրա գլխի մեջ։ Աչքերը նրա կլոր են ու մանր, ու ծածկված են թաղանթով։ Ու տեսնում է նա միայն երբ լուսատուն լուսավորում է։ Գիշերը նա ոչինչ չի տեսնում։ Ու տեսնում է նա միայն իրեն շրջապատող իրերի ու արարածների արտաքին ձևը։ Այն, ինչ դրանց մեջ է, նա տեսնել չի կարող։ Հաճախ նա լավ չի տեսնում ու այդ ժամանակ նա վերցնում է թափանցիկ քարի կտորներ ու դրանց միջոցով է նայում, որպեսզի գոնե ինչ-որ բան տեսնի։ Դեմքի կենտրոնում նրա մոտ պալար կա, անձև մսի կտոր անցքերով։ Ու դա այն տեղն է նրա՝ որ օդ ներս քաշի։ Ու հոտերը նա զգում է միայն ամենակոպիտները իսկ որոշները ընդհանրապես ոչինչ չեն զգում։ Մի փոքր ներքև, նրա դեմքի վրա ևս մեկ անցք կա ու դրանից դուրս են գալիս այն ճյուղերի ու փայտերի ծայրերը, որոնք նրա մարմնի համար հիմնակմախք են ծառայում։ Այդ ծայրերը ամուր չեմ, հաճախ կոտրվում են ու ցավում։ Այդ անցով նա իր կերակուրն է ընդունում ու ծամում է այն, որ այնուհետև դա իր մարմնում մարսվի։ Ու այդ նույն անցքից, նա շարունակաբար մեկ մռնչոց է արձակում, մեկ վայրի գոռոց, ու խոսքը նրա անհասկանալի է կարծես երկու քար են միմյանց քսվում։ Այլ դետալների կամ արտաթորանքների մասին, ես քեզ չեմ պատմի, թե որքան են դրանք զզվելի։ Ու կախված են նրա բոլոր կողմերից մսի ծալքեր։ Ու ահա, այդ բոլոր արարածները տարբեր են՝ ոչ թե տարիքի պատճառով, այլ ուղղակի այդպիսին ծնվում են։ Որոշները մեծ են, մյուսները՝ փոքր, գեր ու նիհար, բարեկազմ ու ծուռ կողք ունեցող, հաստ ձեռքերով կամ բարակ ոտքերով ու նույնիսկ նրանց մաշկի գույնն է փոխվում սպիտակից մինչև սև։ Ու նրա մարմնի բոլոր անցքերից տարբեր հեղուկներ են դուրս թափվում, այլանդակ տեսքի ու հոտի։ Ու այդ պատճառով այդ արարածը ամեն օր պետք է լվացվի ու մաքրվի, այլապես սկսում է նա գարշահոտություն տարածել ու զզվելի տեսք ունենալ։ Բայց դա ամենասարսափելին չէ նրա մեջ։ Երբ նա մերկ է ու մաքուր լվացված, դեռ կարելի է նրան նայել։ Բայց պատկերացրու, որ այդ արարածն ունի ահռելի քանակության սովորություններ՝ տարբեր, ոչ ամուր ու այլանդակ, հազարավոր գույներով, ձևերով ու երանգներով տարբերվող։ Եվ ահա այդ արարածը, ով իրեն պճնել է ամենատգեղ ու այլանդակ գործվածքի կտորի մեջ, իրեն համարում է ամենագեղեցիկը, իսկ բոլոր մնացածին՝ ավելի հիմար ու այլանդակ, քան ինքն է։

— Պատկերացրու, — ասաց Խորամանկը, — ամենաայլանդակ ծովային արարածին, որը լողում է իր ցեղակիցների մեջ ու որքան ավելի այլանդակ նա լինի, այնքան կհպարտանա իր այլանդակությամբ։

Ու ծիծաղեց այստեղ Խորամանկը, ու ժպտաց այստեղ մարդը ամաչելով, իսկ Խորամանկը, մի փոքր ընդմիջելով շարունակեց։

— Ու ահա պատկերացրու, որ այդ այլանդակ արարածներից որոշները, որպեսզի ինչ-որ կերպ ուղղեն, գեղեցկացնեն իրենց այլանդակությունը, փորձում են դեռ ինչ-որ բանով զարդարել իրենց վրա։ Որոշները իրենց կաշվի կամ մորթու վրա յուղ են քսում, այնպես, որ փայլեն, մյուսները ներկում են իրենց կաշին, երրորդները իրենց վրա զիզի պիզի բաներ կամ խեցիներ են կախում, ու նրանցից յուրաքանչյուրը քայլում է սիրամարգի պես, որպեսզի ցույց տա, որ մյուսներից լավն է։ Պատկերացրու, դրանց բոլորին, զարդարված զիզի պիզի բաներով, հանդերձված գործվածքի կտորտանքներով, այլանդակ գույնի ու մշակվածքի, դրան էլ գումարած կիսակույր, կիսախուլ ու կիսահամր, իրենց բոլոր ծամածռություններով, մարմնի ցնցումներով ու ծիծաղաշարժ թռվռացող քայլվածքով։ Այդպիսին են նրանք, երբ դուր են գալիս քեզ, երբ իրենց գեղեցիկ ու զարդարված են համարում։ Իսկ երբ ուզում է այդպիսի արարածը մի ինչ-որ հույզ արտահայտել, ապա նրա դեմքը ծամածռվում է, աչքերը թարթում են, բերանը ծռվում է, ձայնը դողում է ու դառնում է ավելի այլանդակ քան կար։

— Բայց դա միայն մարմնի մասին էի ես դեռ խոսում, — ասաց Խորամանկը ու խոժոռվեց։ — Իսկ այն, թե ինչ են նրանք իրար անում, ընդհանրապես նկարագրելը դժվար է։ Պատկերացրու, լավագույն երջանկությունը նրանք համարում են տանջելը՝ իրենց ու ուրիշ, իրենց նման արարածներին։ Տանջել կամ բառերով, ծաղրելով ուրիշներին, գոռալով նրանց վրա, ստիպելով նրանց ծառայել իրենց ու կատարելով ամենատարբեր հիմար ծեսեր կամ ծանրություններ բարձրացնելով, կամ էլ էլի ինչ-որ այլ կերպով նվաստացնելով։ Կամ էլ նստեցնում են ուրիշներին, փոքր մեղավորությունների համար, կամ այն բանի համար, որ նրանք խախտել են իրենց հիմար օրենքները, փոքրիկ ու նեղ խցերը։ Ու տանջվում են նրանք, ով այնտեղ նստած է, աննկարագրելի։ Կամ էլ ահա, հավաքվում են նրանք ու սկսում են անվանել իրենց հանրությունից ինչ-որ մեկին հայհոյական խոսքերով ու պարսավում են նրան ու երբեմն այնքան են բորբոքվում, որ սպանում են շատ ու շատ իրենց ցեղակիցների, չխնայելով ոչ ոքի։ Կամ էլ սպանում են այլ կենդանիների իրենց մոլորակի վրա, իսկ հետո խժռում են դրանց դիակները։ Ու քանդում են ու թունավորում են նրանք այն ամենը, ինչի միայն կարողանում են դիպչել՝ և՛ իրենց, և՛ այլ արարածների, և՛ բնությունը իրենց շչջապատող։ Ու հաճախ սպանում են նրանք կենդանիների կամ նույնպիսի արարածների, ինչպիսին իրենք են, Աստծոն ուղղված բառերով, կարծես թե բարի գործեր են նրանք անում։

Ու տեսավ այստեղ Խորամանկը որ գունատվեց մարդն ու երերաց, ու ասաց նա նրան՝ «Ծանր է ինձ պատմել քեզ այդ բաների մասին, բայց դիմացիր, շուտով կավարտեմ ես»։

— Եվ ահա, — շարունակեց Խորամանկը, — համարում են այդ արարածները իրենց՝ լավագույններից լավագույնը, մեր Տիրոջ սիրված որդիները, իսկ իրականում ծաղր են թունավոր, խոց ու ուռուցք զզվելի Աստծո մարմնի վրա։ Ու չեն իմանում նրանք սեր, ոչ միմյանց նկատմամբ, ոչ Աստծու։ Իսկ նրանց, ովքեր փորձում են սկսել այդպիսի սեր զգալ, սպանում են ջանասիրությամբ ու անվանում են այդպիսիններին անարժան ապրելուն։ Եվ ահա, ասում են նրանք, որ ապրում են Աստծո օրենքներով, բայց չկա այնպիսի օրենք, որը նրանք չխախտեն ամեն րոպե, ամեն վայրկյան։ Ու ամենագլխավորը, պնդում են նրանք, որ ապրում են Աստվածն՝ իրենց սրտի մեջ ու նրա ողորմածությամբ, բայց չկան այլ այդպիսի արարածներ, որոնք լինեն այդքան հեռու մեր Աստծուց ու աղավաղեն նրա օրենքները ավելի շատ քան արարածները այդ։

Ու ահա նայեց կարեկցանքով Խորամանկը մարդու վրա ու ասաց՝ «Իսկ հիմա ես ցույց կտամ դիմանկարը այդ արարածի զզվելի»։ Ու չնայած, որ չէր ուզում մարդը նայել ու շրջվում էր, բայց ամեն դեպքում նրա ձեռքը խոթեց Խորամանկը կախարդական նկարը։ Ու ահա նայեց դրան մարդն ու տեսավ այն ամենը, ինչ Խորամանկն էր պատմում՝ և՛ զզվելի կաշին, և՛ մանր աչքերը, և՛մսի կտորները դեմքի վրա ու դրա կողքերից, և՛ հազվադեպ ու տգեղ մորթին այդ արարածի դեմքին։

Եվ ահա նկատեց մարդը սարսափով, որ երբ ինքը ժպտում է, ապա նաև այդ արարածը, նկարի վրա, նույնպես ժպտում է, ու երբ ինքը աչքերն է թարթում, ապա այդ արարածն էլ է աչքերը թարթում։ Ու հանկարծ հասկացավ նա, թե ով է այդ արարածը ու ում մասին էր խոսում խորամանկը, ու զննեց իրեն սարսափով ու անզգայացած ընկավ։ Իսկ Խորամանկը, այդ ընթացքում կանգնած էր կողքին ու համբերատար սպասում էր։

Եվ ահա ուշքի եկավ մարդը, շուրջը նայեց ու վեր կացավ։ Իսկ Խորամանկը այդ ընթացքում շարունակեց՝

— Բայց ես ոչ միայն տարօրինակ ու այլանդակ արարածների մասին եմ քեզ պատմելու։ Եվ ահա, ևս մի արարածի մասին եմ ուզում պատմել քեզ։

Ու ցնցվեց մարդն ու չուզեցավ այլևս լսել, Բայց հանգստացրեց նրան Խորամանկն ու ասաց՝ «Մի վախեցիր, չեմ վախեցնելու քեզ այլևս այդպիսի սարսափներով»։

— Եվ ահա, արարածները այդ՝ ամենաչքնաղն են աշխարհում, որ ես տեսել եմ։ Պատկերացրու, որ հրեշտակների նման նրանք մաքուր են ու լուսավոր դեմքով, բարձրահասակ ու նրբագեղ։ Ու դեմքերը նրանց համաչափ են ու շարժուն, ու փոխանցում են նրանց հոգու մանրագույն շարժումները։ Նրանց աչքերը պարզ են, լուսավոր ու ճառագում են, մաշկը բարակ է, թափանցիկ ու թափանցում է նրանց նուրբ մարմինը մաշկի տակից։ Փարթամ երկար մազեր ունեն գլխի վրա նրանք, բարակ ունքեր, և արական առանձնյակները ունեն գեղեցիկ մորուքներ։ Նրանց ականջները մեծ չեն ու տեղակայված են գլխի երկու կողմերում, մեծ չեն ու ձև ունեն գեղեցիկ։ Քիթը, երկու քթանցքներով, տաշած է գեղեցիկ, դրա տակ բերանն է, շարժուն ու ճկուն, ժպտում են նուրբ ու զիլ։ ՈՒ երբ սիրում են նրանք միմյանց, ապա հպվում է մեկը մյուսին բերանով ու այդպես շոյում են միմյանց։ Ու աչքերը նրանց, կարծես զգացմունքների հայելի լինի ու արտացոլվում է դրանց մեջ այն, ինչ նրանք զգում են այդ պահին։ Ու կարծես հոգու հայելի լինի նրանց աչքերը։ Ու եթե տանջվում է հոգին, ապա աչքերը նույնպես արտասվում են, իսկ երբ ուրախանում է հոգին, ապա աչքերը նրանց փայլում են ու ուրախանում։ Ու մազերը նրանց բոլորի մոտ տարբեր գույների է՝ որոշների մոտ բաց է ոսկե շիթերի պես, մյուսների մոտ մուգ, գիշերվա պես, փայլերով՝ աստղերի պես, երրորդների մոտ՝ մաքրված պղնձի գույնի։ Եվ ահա ձեռքերը նրանց, իրենց ամբողջ մարմնի պես համաչափ է՝ ոչ երկար են, ոչ կարճ, բայց ծալվող ու գեղեցիկ։ Իսկ ձեռքերի վերջում նրանց՝ մատերն են, բարակ ու ճկուն, ուժեղ ու նրբագեղ։ Նրանց մարմինները երկարավուն են ու կանգնում են նրանք երկու ոտքերի վրա՝ ամուր ու ուժեղ։ Եվ ահա, կարողանում են նրանք իրենց մարմնով վարպետորեն կառավարել՝ և՛քայլում են գեղեցիկ, և՛ վազում արագ, և՛ ցատկում հեռու։ Հմուտ են նրանք նաև նրբագեղ հավասարակշռության մեջ, նաև պարի մեջ հանգիստ ու դանդաղ, ինչպես գետի հոսանքը կամ արագ ու կրքոտ, ինչպես կրակի պարը։ Նվագում են նրանք շատ երաժշտական գործիքների վրա ու նրանց երաժշտությունը նման է աստվածայինի ու չքնաղ է նրանց երգը իսկ նրանց ձայները լիահնչյուն են ու քաղցր, ինչպես հրեշտակների մոտ։ Հմուտ են նրանք պատրաստումների մեջ ամենատարբեր՝ պատրաստում են փայտից և մետաղից, և նույնիսկ հողից, նրբագեղ ու արտասովոր իրեր, որոնք աչք են շոյում։ Եվ ահա հայտնագործել են նրանք արվեստ, որի նմանը ոչ մի տեղ չկա՝ կարողանում են նրանք փայտի կտորի կամ գործվածքի վրա պատկերել այն, ինչ նրանց աչքերն են տեսնում։ Իսկ նրանցից լավագույնները, նրանք, ովքեր օժտված են աստվածային շնորհով, տեսնում են աստվածային հոգիներին այդ արարածների մեջ ու կարողանում են այդ հոգիները նույնպես պատկերել։ Եվ ահա կան նրանց մեջ այնպիսինները, ովքեր ցանկանում են ոչ միայն մեր Աստծուն մարմնով նմանվել, այլև հոգով։ Ու ահա փնտրում են նրանք, թե ինչպես այդպիսի հոգի ստեղծեն ու դառնան աստծո նման։ Եվ ահա գիտեն նրանք ու հիշում են միշտ, որ իրենք բոլորը Աստծո ստեղծածն են ու տեսնում են նրանք Աստծուն իրենցից յուրաքանչյուրի մեջ և ուրիշ այլ արարածների մեջ երկրի վրա։ Ու եթե նրանցից մեկը մոռանում է հանկարծ ժամանակավորապես դրա մասին, ապա մյուսները, իրենց վարքով, գործով ու բառերով հիշեցնում են նրան այդ մասին։ Եվ ահա ջանում են նրանք իրացնել Աստվածային բոլոր պատվիրանները յուրաքանչյուր գործոըմ ու իրենց յուրաքանչյուր շարժման մեջ, որպեսզի հնարավոր լինի նմանվել Աստծուն մեր։

— Եվ ահա, — ասաց Խորամանկը, կրկին կարեկցանքով նայելով մարդուն, — պետք է ես կրկին քեզ արարածին այդ ցույց տամ։

Բայց արդեն չվախեցավ մարդը։ Վերցրեց նա նկարն այդ կախարդական ու նայեց այն ու տեսավ ամենն այնպես, ինչպես Խորամանկն էր պատմում՝ և՛ նուրբ ու գեղեցիկ դեմքը, աչքերը մաքուր, բարակ քիթն ու նրբագեղ շուրթերը։ Ու նկատեց մարդը, որ երբ ինքը թարթում է, ապա և արարածն է այդ թարթում, իսկ երբ նա ժպտում է, ապա և արարածն է այդ ժպտում։ Ու հանկարծ կրկին հասկացավ նա, թե ում մասին էր այս անգամ Խորամանկը իրեն պատմում, ու կրկին անզգայացած վայր ընկավ։

Իսկ Խորամանկը, նույն կերպ համբերատար կանգնեց ու սպասեց։ Եվ ահա, ուշքի եկավ մարդը, վեր կացավ ու ասաց՝

— Այդ ինչպե՞ս է լինում։ Երկու արարածներ դու նկարագրեցիր՝ մեկը ամենազզվելին ու այլանդակը աշխարհում, իսկ մյուսը՝ ամենաչքնաղն ու հրետականմանը։ Եվ այդ երկու արարածներն էլ՝ մարդիկ են։ Այնպիսին ինչպիսին ե՞ս եմ։ Ո՞վ եմ ես այդ ժամանակ ու ինչպիսին ես պետք է ինձ տեսնեմ։

Ու նայեց հույսով մարդը՝ Խորամանկին։ Ու ասաց նա մարդուն՝

— Այո, մարդ, այդ ամենը դու ես, ավելի ճիշտ, այդ ամենը այն է, ինչ դու կարող ես լինել։ Կուզես՝ կլինես այլանդակ, զզվելի արարած՝ և՛ քո տեսքով, և՛ քո վարքով։ Կուզես՝ կլինես հրեշտակի պես, և՛ քո տեսքով, և՛ հոգով քո ու հրեշտակները կուրախանան քեզ տեսնելուց։ Ամեն բան քո ձեռքերում է, մարդ, այդ թվում նաև իմացությունը այն մասին, թե ով դու կարող ես լինել, և այն մասին, թե ինչպես հասնել նրան, ինչի ուզում ես, և այն մասին, որ անհրաժեշտ օգնությունը դու կարող ես ստանալ։ Եթե դու մարմնին ես ձգտելու ու այն աստվածացնելու ես, ապա միայն մարմին դու կունենաս, կլինես գազանանման, իսկ հոգի չես ունենա։ Իսկ եթե հոգուն կձգտես, ապա ժամանակի ընթացքում դու հոգի կունենաս ու կլինես աստվածանման։

Ու ասաց մարդը՝

— Չեմ ուզում լինել կենդանու պես, այլ ուզում եմ լինել նման Աստծուն, մեր արարչին։

Ու խնդրեց նա Խորամանկին ու թախանձեց, որ նա սովորեցնի իրեն։ Ու ահա, մինչ արևը դեռ մայր չէր մտել, տեսանելի էին մարդն ու Խորամանկը, նստած ծառի տակ։ Ու սովորեցնում էր Խորամանկը մարդուն, իսկ մարդը ուշադրությամբ ու թրթիռով լսում էր նրան։

©

 
 

Այժմ կայքը դիտում են 250 հյուր