Ու եկավ Խորամանկը մարդու մոտ ու հարցրեց՝ «Ի՞նչ բան է քո Աստվածը»։ Ու տխրեց մարդն ու ասաց՝ «Հարցնում ես դու ինձ, իմ համար ամենանվիրական ու սուրբ բանի մասին։ Մի՞թե այստեղ էլ ես ինձ գայթակղելու»։ Ու ասաց մարդը՝
— Իմ Աստվածն՝ իմ արքան է։ Նա ծնել է ինձ ու հոգ տանում իմ մասին։ Նա տալիս է իմ կերակուրն ու ըմպելիքը։ Նրան ես աղոթում եմ մի քանի անգամ օրական և նրա պատվիրանները ես պահպանում եմ։
Ու կարդում եմ ես սուրբ գրքեր ու անում եմ այնպես, ինչպես դրանցում գրված է։ Ու այդ բաներով, ինչ գրված է այնտեղ, ես դատում եմ ինձ ու իմ մտերիմներին։ Ու լսում եմ ես իմ Աստծու մարգարեներին ու հոգևորականներին, ու ինչ նրանք ասում են ինձ, այն էլ անում եմ։ Ու անում եմ ես ամեն բան որպեսզի սիրաշահեմ իմ Աստծուն։ Ու գիտեմ ես, որ Աստվածն իմ, ինձանից գոհ է, քանզի ես առողջ եմ ու իմ այգին լի է։ Ու ես հավատում եմ, որ ապրում եմ բարեպաշտի կյանքով ու որ մահից հետո ես դրախտում կլինեմ։
Ու քմծիծաղ տվեց Խորամանկը ու ասաց՝
— Քո կերպարով ես կառուցել դու քո Աստծուն։ Ու քանի որ փոքր է քո աշխարհը, ապա քո Աստծուն էլ դու դրել ես միայն որպես հովիբ քո գլխին։ — Ու ասաց նա, — շուրջդ նայիր՝ արդյո՞ք այս ողջ աշխարհը, ու քեզ ու ինձ չի ստեղծել Աստված։ Ինչու՞ դու չես ձգտում ճանաչել Աստծուն քո և՛ սրտով, և՛ հոգով, և՛ քո միջոցով, և՛ իր ստեղծած աշխարհի միջոցով։ Ինչու՞ ես դու սահմաններ դրել քեզ համար, ու ասում ես՝ «Այ կիմանամ ես իմ Աստծուն այստեղից՝ այստեղ»։ Ու արդյո՞ք միայն բառերով չես ձգտում Աստծուն քո ճանաչել, այլ ոչ սրտով։ Ու արել ես դու թլպատում քո մարմնի վրա, իսկ սրտիդ վրա ծայրամաշկ է չկտրված մնացել։ Ու ինչու՞ դու չես իրացրել քո միությունը Աստծու հետ քո սրտում ու չես կտրել ծայրամաշկը քո սրտի։ Ու նայում ես դու քո աչքերով ու չես տեսնում ու լսում ես ականջներով բայց չես ընկալում։ Քանզի սիրտը քո փակ է։
Ու մտածում ես դու, որ լսում ու ընկալում է Աստված քո աղոթքները, իսկ նույնիսկ այն գիտնականները, որոնց դու գիտես, նույնիսկ եթե երեխա են իրենց մանկական գիտելիքներով իրական՝ երկնային գիտության համեմատ, այ նույնիսկ այդ գիտնականները ասում են, թե որքան փոքր ես դու պետությունում Աստծու քո։ Քանզի ավազահատիկից փոքր ես դու Երկրի հետ համեմատած, որի վրա ապրում ես։ Ու ավազահատիկի նման է Արկիրը քո, համեմատած քո լուսատուի հետ, որը ջերմացնում ու կերակրում է քեզ իր ողորմածությունից ավազահատիկի հազարային կոտորակներով։ Իսկ նույնիսկ քո լուսատուն բոլոր մոլորակներով ավելի մեծ չէ քան տերևի վրայի փոքրիկ երակը, որը ահռելի ծառի վրա է, ու որը խշխշացնում է այդպիսի հազարավոր ու միլիոնավոր տերևներով։ Իսկ ինքը՝ այդ ծառը, ավելի մեծ չէ՞ արդյոք քան ավազահատիկը ափին օվկիանոսի, որն էլ կա քո Աստված, ով ստեղծել է այս ամենը, և՛ քեզ, և՛ ինձ։
Ու դրանից հետո Աստվածը մեր պետք է իր գահից կռանա, որ լսի և՛քեզ, և՛ քեզ նմաններին, հազար անգամ, ու օրական հազար անգամ։ Բավ է, արդյո՞ք նա տեսնում է քեզ ընդհանրապես։ Ու ինչպես դու չես տեսնում մասնիկներին, որոնք քո մարմինն են կազմում, արդյո՞ք նույնպես էլ Աստված չի տեսնում ու չի կարող տեսնել քեզ։ Ու տվել է նա քեզ աստվածային կայծը, որը դու կարող ես հրդեհի վերածել։ Ու այդ բոցը Աստվածահաճո է ու այդ ժամանակ կկարողանա նա քեզ տեսնել իր բարձրությունից։ Բայց հիշիր, որ յուրաքանչյուր կրակ այրում է, ու որպեսզի նա քեզ տեսնի, դու պետք է վառվես, այլ ոչ մոխրանաս։ Ու այդպիսի՞ն է արդյոք քո կյանքը՝ այրու՞մ։
Ու ասում ես դու, որ սուրբ գրքեր ես կարդում։ Բաց գիտե՞ս դու, որ շատ տարբեր խորության մակարդակներ ու իմաստներ կա այդ գրքերում։ Ու որ տեսնում ես դրանց մեջ դու միայն արտաքին կողմը իսկ խորությանը չես հասնում։ Ու պահում ես քեզ դու կապիկի նման, ով նոտաներ է կարդում։ Ու ինչպես նա համարում է, որ ամենակարևորը՝ դա թղթի վրայի նշաններն են, բայց դրանց հետևում կանգնած երաժշտությունը չի լսում, այդպես էլ դու մտածում ես, որ հասկանում ես այդ գրքերի բառերը, բայց երկնային երաժշտությունը, դրանց հետևում կանգնած չես լսում։
Ու չգիտես դու, որ աղոթքները տրված են քեզ ոչ թե այն բանի համար, որ դու սիրաշահես Աստծուն քո ու ասես, թե որքան Նա մեծ է քո աչքերում, (դա Նա ինքն էլ գիտե), կամ խնդրես Աստծուն սրա ու սրա մասին, այլ այն բանի համար, որ իրապես հիշես Նրա մասին նույնիսկ յուրաքանչյուր քո շնչառության ժամանակ։
Ու լսում ես դու մարգարեներին ու հոգևորականներն քո Աստծու ծառայության տներում ու մոռանում ես դու, որ նրանք՝ մարդիկ են։ Ու հավատում ես դու նրանց ավելի շատ, քան քո սրտին քանզի ինչպես ասել եմ ես, քո սիրտը փակ է։ Ու եթե բաց անեիր դու գոնե մի փոքր քո սիրտը Աստծու առաջ, ապա հոգևորականներն ու մարգարեները քո, կգային քո մոտ ու կխնդրեին, որ դու սովորեցնես նրանց քո իմաստությունը։ Քանզի եթե ասում ես դու, որ քո Աստված՝ քո սրտում է, ու դա լիներ իրականում, ապա ինչի համար է պետք ծառայություններ մատուցել, որոնք միայն դրանում քեզ պետք է օգնեին։ Ու եթե դոը կոտրել ես ոտքդ, ապա հենակներով ես քայլում, քանզի ինքդ քայլել չես կարող։ Բայց երբ առողջացել է ոտքը քո, դու արդյո՞ք մի կողմ չես նետում քո հենակները, որոնք քեզ խանգարում են քայլել։ Այդպես է նաև քո աղոթքների հետ, քո Աստծու ծառայության տանը՝ հենակներ են դրանք քո սրտի համար բայց երբ բնակեցրել ես դու քո Աստծուն քա սրտում առհավետ, ապա դրանց, հենակների պես դեն նետել ես պարտավոր։
Ու ասում ես դու, որ դատում ես քո մտերիմների ու հարևանների մասին այնպես, ինչպես գրված է քո գրքերում։ Արդյո՞ք դա չէ գագաթի գագաթը քո անսահման գոռոզության ու ամբարտավանության։ Ինչպես մոծակը, կամ նույնիսկ ոչ, ինչպես միկրոբը քո Աստծո աչքերում։ Դատել ամուր փակ աչքերով ու ականջներով, նրանց, ում դու չես ստեղծել ու չես կրում քո գրկում։ Ի՞նչ ես ասում, արդյո՞ք դու քեզ աստված չես համարում։ — Այստեղ Խորամանկը կրկին քմծիծաղ տվեց։ — Ու ինչպե՞ս ես դու համարձակվում դատել նրանց, եթե չես տեսնում ոչ նրանց ծնունդը, ոչ կյանքը, ոչ մահը։ Նույնիսկ քո Աստվածը չի դատում նրանց իր սրտում, իսկ դու ուզում ես լինել դրանցից լա՞վը։ Դու ավելի լավը չես փոցխից, որ գութանին դատում են այն բանի համար, որ հողի մեջ չափից ավելի խորն է մխրճվում։
Ու մտածում ես դու քո հոգու աղքատության մեջ, որ միայն մի քայլ է քեզ բաժանում քո Աստծուց ու մտածում ես, որ բավական է այդ քայլը դու անես, ու կլինես Աստծո «ծոցում»։ Ու չես հասկանում դու, որ բավական է դու մի քայլ բարձրանաս, ու կտեսնես դու որ այնտեղից պետք է քայլ անես, որ Աստծուն ձեռքով դիպչես։ Ու հետո ևս մեկ։ Ու այդպես անվերջ։ Սակայն քո առաջին քայլը նաև, որ դու արել ես, ընդունելով այն գաղափարը, որ Աստված կա, ու կատարելով ծեսերը, համարում ես դու համարյա անցած ճանապարհ, քո ու Աստծո միջև։ Ու չես մտածում դու, որ այդ քայլը՝ ինչպես մրջյունի առաջին քայլն է որ Էվերեստ է որոշել բարձրանալ ու որ քո առջև ճանապարհ է նույն երկարության, որպեսզի իրապես հասնես քո իրական Աստծուն։
Ու քմծիծաղ տվեց Խորամանկը ու հեռացավ, իսկ մարդը լաց չեղավ, բայց ընկավ բերենքսիվայր ու երեք օր մահացածի նման եղավ։
©
