Երեք իմաստուն վիճեցին այն բանի մասին, թե ինչն է ավելի կարևոր մարդու համար՝ նրա անցյալը, ներկան թե ապագան: Նրանցից մեկն ասաց՝
— Իմ անցյալն է ինձ դարձնում այն մարդը, ինչ ես կամ: Ես գիտեմ այն ամենը, ինչ սովորել եմ անցյալում: Ես հավատում եմ ինձ, որովհետև ես լավ եմ կատարել շատ գործեր անցյալում: Ինձ դուր են գալիս մարդիկ, ում հետ ես լավ եմ զգացել անցյալում, կամ նրանց նմանները: Եվ հիմա նայելով Ձեզ, և տեսնելով Ձեր ժպիտները ես սպասում եմ Ձեր առարկություններին, որովհետև մենք առաջին անգամ չէ,
