Պարտականությունն առանց սիրո՝ ընկճում է:
Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է հակված քննադատության:
Դաստիարակությունն առանց սիրո՝ հակասություններ է ծնում:
Կարգ ու կանոնն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր:
Պարտականությունն առանց սիրո՝ ընկճում է:
Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է հակված քննադատության:
Դաստիարակությունն առանց սիրո՝ հակասություններ է ծնում:
Կարգ ու կանոնն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր:
Հին ժամանակներում, երբ լապտերները դեռևս կրակով էին վառում, փողոցներով ամեն երեկո անցնում էին լապտերագործները և լուսավորում էին բոլոր փողոցները: Այդ ժամանակներում ապրում էր մի փոքրահասակ ծեր լապտերագործ: Ամեն երեկո նա անցնում էր մութ նրբանցքներով և քսելով լուցկին իր կոշիկի ներբանին վառում էր լապտերները: Նրանից հետո, ամեն մութ նրբանցք սովորականից ավելի լուսավոր էր դառնում:
Նա ընտանիք չուներ, մի լուռ, աննկատ մարդ էր, նրա կողքին ապրող մարդիկ նրա մասին ոչինչ չգիտեին՝
Մի ռաբբինի, ծխականները համարում էին Աստծո մարդ: Օր չէր անցնում, որ նրա դռների առաջ մարդիկ չհավաքվեին սպասելով նրա խորհուրդներին և նրա աղոթքներից կազդուրվելուն: Ամեն անգամ, երբ այդ ռաբբինը ինչ-որ մի խոսք էր ասում, մարդիկ ուղղակի իրենց հայացքները հառում էին նրա շուրթերին, ժլատությամբ ընկալելով նրա ամեն խոսքը:
Սակայն ծխականների մեջ գտնվեց մի մարդ, ով երբեք առիթը բաց չէր թողնում, որպեսզի քննադատի Ուսուցչին:
Մի անգամ գողը մտավ ուրիշի հավանոց և հավ գողացավ: Փախչելուց նա լամպը վայր գցեց և հավանոցը այրվեց: Հավը նայեց հետ, տեսավ հրդեհի կրակը և հասկացավ՝ նա իր կյանքը փրկեց:
Երբ գողը կերակրում էր այդ հավին հացով և ցորենով, հավը հասկանում էր՝ նա հոգատար է իր նկատմամբ:
Երբ գողը քաղաքից քաղաք փախչելով հավին պահում էր իր ծոցում, հավը հասկանում էր՝ նա սիրում է իրեն:
Ընտանիքն իր հանգիստը անց էր կացնում ծովափին: Երեխաները լողում էին ծովում և ավազե դղյակներ կառուցում: Հանկարծ հեռվում երևաց մի փոքրիկ ծեր կին: Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, հագուստը կեղտոտ էր և քրքրված: Նա ինչ-որ բան էր փնթփնթում քթի տակ, ավազից ինչ որ առարկաներ բարձրացնելով դրանք դասավորում իր պայուսակի մեջ: Ծնողները իրենց մոտ կանչեցին երեխաներին և ասեցին որ հեռու մնան այդ պառավից:
Երբ ծեր կինը անցնում էր նրանց մոտով, շուտ-շուտ կռանալով, որպեսզի ինչ-որ բան բարձրացնի,
Մի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ ծաղկանոցով: Մի անգամ խոտերի և ծաղիկների արանքում նա խլածաղիկներ տեսավ: Շատ չարչարվեց նա ձերբազատվել դրանցից, սակայն խլածաղիկներն ակտիվ աճում էին:
Վերջապես նա գրեց գյուղատնտեսության դեպարտամենտ: Նա թվարկեց բոլոր այն միջոցները, որը փորձել էր մոլախոտի դեմ պայքարի ընթացքում: Նամակը վերջանում էր հետևյալ հարցով՝ «Ես փորձել եմ բոլոր մեթոդները: Խորհուրդ տվեք, թե ինչ անեմ»:
«ՄԵԿԸ» ելքն էր փնտրում:
Նա թափառում էր լաբիրինթոսում, որը կազմված էր հարցերից, չգտնելով այն միակ ճանապարհը, որը բերում էր մրցանակի:
Իսկ մրցանակը գայթակղիչ էր՝ թանկարժեք զարդերով լի մի մեծ գավաթ:
Դեռ լույս էր, մինչ երեկո դեռ բավականին ժամանակ կար,
Շատ հին ժամանակներում կար մի Արքա, ով նաև աստղագուշակ էր: Նա հիմնովին ուսումնասիրում էր աստղերը: Մի անգամ նա հասկացավ, որ եկող տարվա բերքը կերակրի մեջ օգտագործելը վտանգավոր է լինելու և տագնապեց: Նա իմացավ, որ յուրաքանչյուրը, ով կուտի հաջորդ տարվա բերքից, կխելացնորվի: Արքան շփոթվեց: Նա կանչեց իր պրեմյեր-մինիստրին, իր խորհրդականին և պատմեց նրանց այդ մասին՝
— Աստղերը շատ որոշակի են ասում՝ տիեզերական ճառագայթների պատճառով, այս տարվա բերքը՝ թունավոր է լինելու:
Մի շաբաթ օր, նախքան տուն գնալը, հոգևոր հովիվը որոշեց զանգահարել իր կնոջը: Երեկոյան ժամը 10-ի մոտ էր, սակայն կինը հեռախոսը չվերցրեց: Երկար սպասեց հոգևորականը, սակայն կինն այդպես էլ հեռախոսին չմոտեցավ: Մի որոշ ժամանակ անց նա նորից հավաքեց իր տան հեռախոսահամարը, և կինը անմիջապես պատասխանեց: Հոգևորականը հարցրեց, թե ինչու՞ կինն այդքան երկար հեռախոսին չէր պատասխանում, երբ նա զանգահարել էր առաջին անգամ, սակայն կինը պատասխանեց, որ նախկինում ոչ մի զանգ էլ չի եղել:
Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նա աշխատեց շատ երկար։ Վեցերորդ օրը Հրեշտակն անցնելով նրա կողքով ասաց՝
- Ինչու՞ ես այդքան երկար նրա վրա աշխատում:
Տերը պատասխանեց՝
Կար չկար, մի թագավոր կար: Մի անգամ նա առաջարկեց պարգև նրան, ով ամենալավը կպատկերի խաղաղությունը: Շատ նկարիչներ փորձեցին նկարել այդ նկարը: Արքան նայեց բոլոր աշխատանքները, սակայն դրանց մեջ կային միայն երկուսը, որոնք իրեն դուր եկան: Դրանցից նա պետք է ընտրեր ամենա արժանին:
Մի նկարի վրա մի խաղաղ լիճ էր պատկերված: Այն նման էր հայելու և արտացոլում էր նրան շրջապատող լեռները, կապույտ երկինքը սպիտակ ամպերով:
Ապրում էին երկու հարևան: Ձմեռ եկավ: Առաջին հարևանը վաղ առավոտյան դուրս եկավ դան առաջի ձյունը բահով մաքրելու:
Սակայն տեսավ, որ հարևանի մոտ՝ խնամքով տրորված արահետ է:
Մյուս առավոտ նորից ձյուն եկավ: Առաջին հարևանը այս անգամ կես ժամ էլ շուտ դուրս եկավ ձյուն մաքրելու, սակայն հարևանի մոտ արահետն արդեն տրորված էր:
Երիտասարդ ու կենսուրախ մի մարդ եկավ հոր մոտ ու ասաց՝
— Հայրիկ, ուրախացիր ինձ համար, ես համալսարան եմ ընդունվել: Վերջապես ես գտա իմ երջանկությունը:
— Շատ լավ է որդիս, — պատասխանեց հայրը, — այսինքն դու հիմա ուզում ես ջանասիրաբար սովորել: Իսկ ի՞նչ է լինելու հետո:
— Չորս տարի հետո ես գերազանցությամբ կպաշտպանեմ դիպլոմային աշխատանքս և...
Մենք ծիծաղում ենք մահվան վրա և դեղատանը գնում ենք կիլոգրամներով հաբեր:
Մենք ասում ենք, որ կյանքը գեղեցիկ է և գնում ենք խանութ ևս մեկ շիշ օղի գնելու:
Մենք թքած ունենք հասարակական կարծիքի վրա և անընդհատ հարցնում ենք՝ "Ինչպե՞ս է տեսքս":
Մենք մենություն ենք սիրում և ամուր ձեռքում ենք պահում բջջային հեռախոսը:
Մի անգամ Ջալալիդդին Ռումին՝ մեծ սոխիստ միստիկը, իր աշակերտներին բերեց մի դաշտի մոտ, որտեղ ամիսներ շարունակ ֆերմերը փորձում էր ջրհոր փորել: Աշակերտներն այնքան էլ չէին ուզում այնտեղ գնալ՝ ի՞նչ իմաստ ուներ: Այն, ինչ ուզում էր Վարպետն ասել, նա կարող էր ասել նաև այստեղ: Սակայն Ջալալիդդինը իրենը պնդեց՝
— Գնանք ինձ հետ: Առանց դրա Դուք չեք կարողանա հասկանալ, թե ինչի մասին եմ խոսում:
Մի անգամ փոքրիկ տղան հարցրեց իր մորը՝
— Մայրիկ, ինչու՞ են հասուն մարդիկ վիճում և բարկանում իրար վրա:
— Ես չգիտեմ փոքրիկ, — պատասխանեց մայրը, — այդպես է եղել միշտ: Միգուցե երբ Դու մեծանաս կկարողանաս փոխել դա:
— Ինչպե՞ս, — հարցրեց փոքրիկը:
Մի օդաչու թռչում էր Կալիֆոռնիայի վրայով: Հանկարծ նա ասաց իր ընկերոջը՝
— Մի ներքև նայիր այն չքնաղ լճին: Ես այդ լճից ոչ հեռու եմ ծնվել: Այ այնտեղ իմ գյուղն է:
Նա ցույց տվեց մի փոքրիկ գյուղի վրա, որը տարածվում էր բլուրների վրա և գտնվում էր լճից ոչ շատ հեռու:
— Ես այնտեղ եմ ծնվել: Մանուկ ժամանակ ես հաճախ էի նստում այդ լճի ափին և ձուկ որսում:
Մի երիտասարդ երթևեկում էր իր նոր փայլում «Յագուար»-ով լավ տրամադրության մեջ, քթի տակ ինչ որ մեղեդի երգելով: Հանկարծ նա ճամփեզրին նստած երեխաներ տեսավ, ովքեր մեքենա էին կանգնեցնում: Այն բանից հետո, որ ընթացքը դանդաղեցնելով զգուշորեն անցավ նրանց կողքից և նորից ուզեցավ արագություն հավաքել, հանկարծ նա լսեց, որ մեքենային մի քար կպավ:
Երիտասարդը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և բռնելով տղաներից մեկի օձիքից սկսեց թափ տալ, գոռալով՝
Մի անգամ Ուսուցիչն ու աշակերտը զբոսնում էին գետի ափին:
— Ուսուցիչ: Մարդիկ չեն հասկանում միմյանց: Մարդիկ ջանում են շփվել, գրքեր են կարդում, որոնք նրանց պատմում են փոխհասկացվածության մասին և միևնույն է գալիս ու հանգում են մի անտեսանելի պատի: Ինչու՞ է այդպես: Մի՞թե չի կարելի սովորել դա:
— Արի ինձ հետ, — Ուսուցիչը սառույցի վրայով քայլելով հասավ գետի մեջտեղին:
Մի մարդ մահացավ և ընկավ Դրախտ: Տեսավ, որ բոլորը այնտեղ ուրախ են, երջանիկ և բարյացակամ: Իսկ մնացածը՝ նույնն է, ինչ սովորական կյանքում:
Եվ հարցրեց նա հրեշտակապետին՝
— Իսկ կարելի՞ է տեսնել թե ինչ բան է դժոխքը: Գոնե աչքի ծայրով:
— Լավ, արի ցույց տամ: