«Պատերազմից առաջ, «Մոսկվա» կինոթատրոնում նվագում էին դուդուկահար-նվագակցողներ: Հնչում էր չճնշող երաժշտություն, իսկ էկրանին խաղարկվում էին կրքերը: Այնտեղ նվագում էր դուդուկիստ Մարգարը, նրա հոգին լուսավորի: Աստված իմ, ինչքան էր ինձ դուր գալիս նրա կատարումը: Ես նրան զզվացնում էի: Մի անգամ հին ամանեղեն էի հանձնել, և ստացած գումարը տվել նրան: Նա իրենից հեռացրեց իմ քրտնած ձեռքը, փողերով, և ինձ մեկնեց իր դուդուկներից մեկը՝ «Նվագիր, թվում է թե մարդ կդառնաս»»:
