ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Ատիպիկ աուտիզմ


Ատիպիկ աուտիզմը զարգացման ընդհանուր խանգարում է, որն առաջանում է ուղեղի զարգացման խանգարման հետևանքով և բնութագրվում է սոցիալական փոխազդեցության և հաղորդակցության արտահայտված և համապարփակ դեֆիցիտով, ինչպես նաև սահմանափակ հետաքրքրություններով և կրկնվող գործողություններով: Այն տարբերվում է մանկական աուտիզմից (F84.0) կամ ավելի ուշ սկզբի տարիքից (6 տարեկանից հետո) կամ հիմնական ախտորոշիչ չափանիշներից առնվազն մեկի բացակայությունից (կարծրատիպեր, հաղորդակցության խանգարումներ): Ընդհանուր առմամբ, ատիպիկ աուտիզմը տարբերվում է մանկության աուտիզմից կամ սկզբի տարիքից կամ ախտանիշաբանությունից:

Աուտիզմ


Աուտիզմ (հայտնի է նաև ինչպես ինֆանտիլ աուտիզմ (անգլ. infantile autism), մանկական աուտիզմ (childhood autism), վաղ ինֆանտիլ/մանկական աուտիզմ (early infantile/childhood autism), Կանների սինդրոմ կամ Կանների աուտիզմ (Kanner's autism), DSM-IV-ում՝ աուտիստիկ խանգարում (autistic disorder)) — խանգարում, որն առաջանում է գլխուղեղի զարգացման խանգարման արդյունքում և բնութագրվում է սոցիալական փոխազդեցության և շփման արտահայտված և բազմակողմանի դեֆիցիտով, ինչպես նաև սահամանափակ հետաքրքրություններով և կրկնվող գործողություններով։

Ասպերգերի համախտանիշ


Ասպերգերի համախտանիշը մեկն է, հինգ ընդհանուր (պերվազիվ) աճի խանգարումներից, որին երբեմն անվանում են աուտիզմի բարձր ֆունկցիոնալ ձև (այսինքն աուտիզմ, որի ժամանակ գործունեության ունակությունը համեմատաբար պահպանված է): Ասպերգերի համախտանիշով հիվանդները հազվադեպ են հանդիպում և կողքից դիտողի համար, նման չեն մտավոր հետամնացների: Որպես մինիմում նրանք ունենում են նորմալ, կամ բարձր ինտելլեկտ, սակայն ոչ ստանդարտ կամ թույլ զարգացած սոցիալական ունակություններ: Այդ պատճառով էլ, հաճախ նրանց էմոցիոնալ և սոցիալական աճը և ինտեգրացիան տեղի է ունենում սովորականից ավելի ուշ:

Օնիխոֆագիա


Օնիխոֆագիա (հին հունարենից. ὄνυξ «եղունգ» + φαγεῖν «ուտել, կուլ տալ»)՝ հոգեկան խանգարում, որը արտահայտվում է  մատների եղունգները մշտապես կրծելու սովորության տեսքով։ Օնիխոֆագիան համարվում է մշտական գործողություն, որն արտահայտվում է եղունգները և դրանց մոտ գտնվող մաքուր հյուսվածքները կծելու սովորությունը։ Հիմնական ախտանիշն այն է, որ առկա է հակում եղունգի թաղանթը, մատների շուրջ գտնվող հատվածը՝ կուտիկուլը կծելու ցանկությունով։ Եղունգները թույլ, փխրուն, դեֆորմացված են, իսկ դրանց շուրջը գոյություն ունեն վնասվածքներ, բորբոքումներ, հաճախ հանդիպում են բակտերիալ կամ բորբոքումային վարակներ։

Էնուրեզ


Էնուրեզ (հին հունարեն ἐνούρησις)՝ հիվանդություն, որը բնութագրվում է մարդու մոտ անմիզապահությամբ: Հիմնականում դա տարածված է երեխաների շրջանում (94.5% բոլոր դեպքերից), պատանիների մոտ (4.5% դեպքերից), և փոքրաթիվ քանակով չափահասների մոտ (մոտ 1% դեպքերից): Էնուրեզը հիմնականում արտահայտվում է քնի ժամանակ (ավելի քան ¾ դեպքերում), ավելի քիչ՝ արտահայտվում է արթմնի վիճակում: Հիվանդության բոլոր դեպքերի համար մեկ ընդհանուր պատճառ չկա: Էնուրեզը հիշատակվել է Ավիցեննայի կողմից «Բժշկական գիտության կանոն» գրքում,

Նևրոզ, նևրոտիկ խանգարում


Նևրոզ, պսիխոնևրոզ, նևրոտիկ խանգարում (նոր լատիներեն neurosis, հին հունարեն νεῦρον «ներվ») — նյարդա-հոգեկան խանգարումների խմբի հնացած անվանում, որն առաջանում է սուր և քրոնիկական հոգեբանական տրավմաների պատճառով և բնութագրվում է հոգեկան գործունեության որակական փոփոխությունների բացակայությամբ։ Այսպիսի խանգարումներ կլինիկական պատկերը բնութագրվում է ասթենիկ, կպչուն կամ հիստերիկ արտահայտումներով, ինչպես նաև մտավոր և ֆիզիկական աշխատունակության ժամանակավոր ցածրացմամբ։  

Օբսեսիվ-Կոմպուլսիվ Խանգարում


Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (լատիներեն՝ obsessio — «պաշարում; գրավում», obsessio — «գաղափարով համակվածություն» և compello — «ստիպում եմ», compulsio — «ստիպում»), հապավումը՝ ՕԿԽ, հայտնի է նաև որպես կպչուն վիճակների նևրոզ – հոգեկան խանգարում է, որը արտահայտվում է ակամա արտահայտվող, կպչուն, խանգարող կամ վախեցնող մտքերով (օբսեսիաներով), ինչպես նաև նրանով, որ մարդը մշտապես և անարդյունք փորձում է ձերբազատվել այդ մտքերով առաջացած տագնապից՝ նույնքան կպչուն և հոգնեցնող գործողությունների օգնությամբ (կոմպուլսիաներով)։

Գիշերաթիթեռային խելագարություն


Գիշերաթիթեռային խելագարությունը՝ ԱՄՆ-ի հարավ արևմուտքում ապրող, Նավախո ցեղի հնդկացիների հիվանդությունն է: Նավախո հնդկացիները վերաբերվում են այս հիվանդությանը նույն կերպ, ինչպես ՁԻԱՀ-ին, այսինքն չափից դուրս վախենում են դրանից:

Գիշերաթիթեռային խելագարությունը արտահայտվում է այն բանում, որ մարդու մոտ էպիլեպտիկ նոպաների նման նոպաներ են սկսվում, որոնք բերում են կատաղության և իսթերիկ, ինքնասպանական վարքագծի:

Կոռո


Եվս մի հիվանդություն կապված մարմնի մասերի փոքրանալու հետ, որն անվանվում է Կոռո: Այս քիչ հայտնի հիվանդությունը տարածված է հիմնականւոմ հարավային և հարավ-արևելյան Ասիայի բնակիչների շրջանում: Դրա էությունը կայանում է վառ և հաճախակի փլուզող տագնապային նոպաների մեջ, կապված մարդուն համակած վախի հետ՝ որ իր սեռական օրգանները փոքրանում են, վերանում են կամ բարակում:

Սովորաբար հիվանդը համոզված է լինում,

Վինդիգոի պսիխոզ


Վենդիգո - օջիբվե (չիպպեվա) և այլ ալգոնկինյան ցեղերի դիցաբանությունում՝ մարդակեր-հոգի: Նա ապրում է հյուսիսում, դարանամուտ լինում մարդկանց և հարձակվում նրանց վրա: Ի սկզբանե ընկալվում էր որպես անհակ սովի խորհրդանիշ, ավելի ուշ սկսեց ծառայել որպես նախազգուշացում մարդկային վարքագծի կամայական չափազանցության դեմ:

Ելնելով առասպելից, այդ արարածները բարձրահասակ են, անշուրթ բերանով և սուր ատամներով:

Սուստո


Կենտրոնական Ամերիկայում Սուստո են անվանում այն հոգեկան հիվանդությունը, երբ հիվանդին թվում է թե լիովին կորցրել է իր բոլոր կենսագործունեության համար անհրաժեշտ ուժերը: Քունը դառնում է անհանգիստ, իսկ ինքը՝ ատիպիկ, դեպրեսիայի մեջ խորացած: Մարդը կորցնում է ախորժակը, ուշադրություն չի դարձնում հագուստի վիճակի և անձնական հիգիենայի վրա, և ի վիճակի չի լինում նորմալ կատարել իր առօրյա պարտականությունները: Սուստոից կարելի է մահանալ, ինչը երբեմն էլ տեղի է ունենում: Չնայած, որ մարդիք դանդաղ են հանգչում, բժիշկները նրանց մոտ հիվանդությունների կամ վնասվածքների ոչ մի ֆիզիկական պատճառ չեն գտնում:

Ամոկ


Ամոկ (մալայերեն meng-âmok - ընկնել կույր զայրույթի մեջ և սպանել) — հոգեկան վիճակ է, որը հոգեբուժության մեջ հաճախ սահմանվում է, որպես էթնոսպեցիֆիկ ֆենոմեն, բնորոշ միայն Լաոսի, Ֆիլիպինների, Պոլինեզիայի, Պապուա - Նոր Գվինեայի և նավախո ու պուերտոռիկացի տղամարդկանց: Ամոկը բնութագրվում է կտրուկ շարժողական գրգռումով (որպես օրենք դա վազքն է) և առանց պատճառի մարդկանց վրա հարձակվելու ագրեսիվ վարքագծով:

Գերմաներենում «ամոկ» բառը ստացել է լայն կիրառում և նշանակություն և նշանակում է...

Ուղեղի Հոգնածություն


Ուղեղի հոգնածությունը՝ հոգեկան համախտանիշ է, որը նկատվում է բացառապես Հարավային Աֆրիկայում: Այս հիվանդության ժամանակ, հիվանդն ընդհանուր հոգնածության զգացողություն է ունենում, որի պատճառով էլ դժվարանում է կենտրոնանալ կամ ինչ-որ բան հիշել: Հետաքրքիրն այն է, որ այդ վիճակը առաջանում է հիմնականում ուսանողների և դպրոցականների մոտ, երբ նրանք լուրջ մտավոր լարվածություն են վերապրում:

Ուղեղի հոգնածությունը դա՝ «տերմին է, որն օգտագործվում է Հարավային Աֆրիկայում,

«Թրումանի Շոուի» զառանցանք


«Թրումանի Շոուի» զառանցանք (անգլ. Truman Show delusion, երբեմն Truman delusion՝ «Թրումանի զառանցանք») – մարդու զառանցանքային համոզմունք է այն բանի մեջ, որ իր կյանքը իրենից հանդիսանում է ռեալիթի-շոու։ Տերմինը առաջարկվել է Ջոել և Յան Գոլդ եղբայրների կողմից (համապատասխանաբար՝ հոգեբույժ և նեյրոֆիզիոլոգ), 2008 թվականին, «Թրումանի շոու» ֆիլմի անվանման նմանությամբ։ Ժամանակակից հոգեբուժությունում այս տերմինը չի կիրառվում։ Այն ներառված չէ ախտորոշիչ դասակարգիչների և տեղեկագրքերի մեջ։ Նրան մոտ հոգեբուժական հասկացությունը՝

Տրիխոտիլոմանիա


Տրիխոտիլոմանիա (ՏՏՄ) (հունարեն՝ θρίξ (τριχός) «մազ, մազեր» + τίλλω «պոկել, փիտրել» + μανία «խելագարություն») – իրենից ներկայացնում է հոգեկան խանգարում, որը բնութագրվում է ինդիվիդումի կողմից սեփական մազերը պոկելու կոմպուլսիվ ձգտմամբ։

Ըստ 11 վերանայման հիվանդությունների միջազգային դասակարգման (МКБ-11), որը ընդունվել է 2022 թվականին, տվյալ խանգարումը դասակարգվում է օբսեսիվ-կոմպուլսիվ և անձի սահմանային խանգարումների շրջանակներում։

Փոխարինող տրավմա


Փոխարինող Տրավմա (ՓՏ), նաև վիկար տրավմա — դա վնասվածքաբանի կամ նրա օգնականի անձի տրանսֆորմացիա է, որը առաջանում է, տրավմա ունեցող հիվանդների հետ էմպատիկ փոխազդեցության և նրանց տրավմատիկ փորձի մասին հաղորդումների ժամանակ։ Դա հակափոխանցման (контрперенос) հատուկ ձև է, որը խթանվում է կլիենտի տրավմատիկ նյութի հետ փոխազդեցությամբ։ Նրա տարբերանշանը հանդիսանում է վնասվածքաբանների հոգևորության խանգարումը կամ իմաստի և հույսի ընկալման խանգարումը։

Դիսսիմուլյացիա


Դիսսիմուլյացիա (լատ. dissimulatio — թաքցնել, պարտակել, կոծկել; շինծու ձևացում, կեղծավորություն, երկերեսանիություն) — գիտակցված թաքցնում (օրինակ՝ հիվանդության նախանշանները, ինչ-որ պատճառներով)։ Ավելի հաճախ հանդիպում է այն իրավիճակներում, երբ մարդուն, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ձեռնատու չի հաղորդել իր ախտանիշների մասին։ Օրինակ՝ տնտեսական ճգնաժամի և հաստիքի կրճատման դեպքում աշխատակիցը կարող է գիտակցված թաքցնել գործատուից տեղեկությունները իր հիվանդության մասին, որպեսզի պահպանի իր աշխատատեղը։

Կիբերխոնդրիա


Կիբերխոնդրիա (նախածանց՝ կիբեր - և «հիպոխոնդրիա», անգլ՝ cyberchondria) – հոգեկան խանգարում, որի իմաստը կայանում է՝ համացանցային կայքերում նկարագրված հիվանդությունների ախտանիշների նկարագրություններով, ինքնուրույն ախտորոշման ձգտման մեջ։ Կիբերխոնդրիան հանդիսանում ե հիպոխոնդրիայի տարբերակ։ Կիբերխոնդրիայով տառապող մարդը անվանվում է կիբերխոնդրիկ։ Կիբերխոնդրիան չի առանձնացվում ժամանակակից հոգեբուժական դասակարգիչներում (МКБ-10, МКБ-11 և DSM-5) որպես առանձին հոգեբուժական խանգարում։

Սիլվիա Պլատի էֆեկտ


Սիլվիա Պլատի էֆեկտ – հոգեբան Ջեյմս Ս. Կաուֆմանի կողմից առաջարկված անվանում մի օրինաչափության, ըստ որի բոլոր ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներից, ավելի հակված են հոգեկան հիվանդությունների՝ բանաստեղծուհիները։ Անվանում կապված է ականավոր ամերիկացի բանաստեղծուհի Սիլվիա Պլատտի հետ, ով 1963 թվականին ինքնասպանությամբ վերջ տվեց իր կյանքին, 30 տարեկան հասակում։ Այլ ականավոր բանաստեղծուհիներից են, ովքեր ունեին հոգեկան առողջության հետ, մասնավորապես՝ Էմիլի Դիքինսոնը և Սառա Թիսդեյլը։

Փրկվածի մեղավորություն


Կենդանի մնացածի մեղքի զգացում (հայտնի է նաև որպես համակենտրոնացման ճամբարի համախտանիշ, փրկվածի մեղավորություն կամ Հոլոկոստի համախտանիշ) – հետտրավմատիկ ստրեսային խանգարման (ՀՏՍԽ) ձև է, որի ժամանակ, տուժած մարդուն հետապնդում է ուժեղ մեղքի զգացում, քանի որ նա վերապրել է էքստրեմալ իրավիճակ (օրինակ՝ դժբախտ պատահար, տեռռորիստական հարձակում, տարերային աղետ, էպիդեմիա, պատերազմ, եղեռն), այն ժամանակ, երբ ուրիշ մարդիկ, զոհվել են այդ իրադարձության  արդյունքում կամ ընթացքում։