Պատանեկության տարիներին, Գյոթեն երկար ժամանակ գտնվում էր խորը դեպրեսիայի մեջ: Այդ դեպրեսիան դատարկ տեղում չեր առաջացել: Նրան նախորդել էր իրադարձությունների մի շարան, որն էլ իր խոր հետքն էր թողել Գյոթեի երիտասարդ հոգում:
19 տարեկան հասակում փլուզվում է նրա մեծ սերը Կատենկա Շոնկոպֆի նկատմամբ, որից անմիջապես հետո սպանում են նրա պաշտելի ուսուցչին՝ Յոհան Վինկելմանին: Այս լուրը պոետի համար, նրա խոսքերով՝. «ամպրոպ էր պարզ երկնքում» և շրջադարձային եղավ իր ամբողջ կյանքի համար: