ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Կլեպտոմանիա


Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները (հուն. κλέπτειν - գողանալ), բայց ոչ թե սովորական, արհեստավարժ գողի իմաստով, այլ հիվանդագին ձգտման: Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում, երբ ֆրանսիական հոգեբուժական դպրոցը զարգացնում էր այսպես կոչված մոնոմոլուցքների մասին տեսակետը, որի կողմնակիցները համարում էին, որ հոգեկան հիվանդություն կարող է կայանալ սպանության, ինքնասպանության, հրդեհելու և այլ ձևի հիվանդագին հակումներով առանց որևե ուրիշ խանգարման երևույթների:

Լիկանթրոպիա


Լիկանթրոպիա - հունարեն λύκος («գայլ») և άνθρωπος («մարդ») բառերից: Սա հոգեկան վիճակ է, երբ մարդուն թվում է, որ ժամանակ առ ժամանակ նա փոխակերպվում է գազանի՝ հիմնականում գայլի: Այս հիվանդությունը դիագնոզվում է որպես շիզոֆրենիայի արտահայտում: Այն առասպելական հիվանդությունը, որի ժամանակ մարդը իրականում փոխակերպվում է գազանի, նույնպես կոչվում է լիկանթրոպիա: Շատ հիվանդներ, ովքեր հիվանդ են կլինիկական լիկանթրոպիայով, իրականում իրենց նույնացնում են գայլի հետ, սակայն գոյություն ունեն այլ ամենատարբեր փոխակերպվելու կենդանիներ՝ կատուներ, ձիեր, թռչուններ, գորտեր և այլն:

Պրոզոպագնոզիա


Պրոզոպագնոզիա (հուն. πρόσωπον (prosopon) — դեմք, և ἀγνωσία (agnosia) — անճանաչելիություն) — սա դեմքի ընկալման խանգարում է, որի ժամանակ կորում է դեմքը ճանաչելու ունակությունը, սակայն դրա հետ պահպանված է առարկաները ճանաչելու ընդունակությունը: Սովորաբար այս վիճակը կապում են ուղեղի աջ ներքևի ծործորակային շրջանի ախտահարման հետ: Փաստերը ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև այս խանգարման գենետիկական ձևը:

 

Մեսիայի բարդույթ


Մեսիայի (փրկչի, Քրիստոսի) բարդույթը - դա հոգեբանական վիճակ է, որի ժամանակ մարդը համոզված է, որ իր կոչումը - ուրիշ մարդկանց կամ ընդհանուր առմամբ աշխարհը փրկելը, պաշտպանելը կամ «ուղղելն» է։ Սա պաթոլոգիական ալտրուիզմ է, որը հաճախ բերում է սեփական կարիքների անտեսման, պրոֆեսիոնալ այրման, անձնային սահմանների խախտման և հարաբերությունների մեջ պրոբլեմների։

Ուրիշ մարդկանց օգնելու փորձը կարող է օգտակար լինել ձեր առողջության համար։

ԳԵՐԱԶԱՆՑՈւԹՅԱՆ ԲԱՐԴՈւՅԹ


Գերազանցության բարդույթը – հոգեկանի պաշտպանական մեխանիզմ է, որի ժամանակ առաջանում է սեփական գերազանցության զգացողություն, առաջացած անլիարժեքության բարդույթի թաքնված զգացումից։

Տերմինն առաջին անգամ կիրառել է ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերը։ Գերազանցության բարդույթը սերտորեն կապված է անլիարժեքության բարդույթի հետ և հանդիսանում է դրա հակադարձ կողմ։

Անլիարժեքության բարդույթ


Անլիարժեքության բարդույթ – մարդու հոգեբանական և հուզական զգացողությունների համակցություն, որոնք արտահայտվում են սեփական թերարժեքության զգացմունքի և իր նկատմամբ շրջապատի գերադասության մասին իռացիոնալ հավատի մեջ։

Անլիարժեքության բարդույթը առաջանում է բազմապիսի պատճառներից, ինչպիսիք են՝ դիսկրիմինացիան, հոգեկան տրավմաները, սեփական սխալներն ու անհաջողությունները և այլն։

Ամորձատման բարդույթ


Ամորձատման բարդույթը (ամորձատման վախը) – Զիգմունդ Ֆրեյդի տեսություններից մեկն է, որը կայանում էր նրանում, որ երեխան, գտնվելով «ֆալիկ փուլում, որտեղ նա առաջին անգամ իր մեջ բացահայտում է սեքսուալ ցանկություններ, հակառակ սեռի ծնողի նկատմամբ հակում է զգում ինչպես նաև ագրեսիա և նախանձ իր սեռի ծնողի նկատմամբ։ Դրա հետ երեխան ընդունում է իր սեռի ծնողի գերակայությունը, ինչից էլ նրա մոտ առաջանում է պատժվելու (ամորձատման) վախ։

Մեղքի բարդույթ


Ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր մարդ, իր կյանքում գեթ մեկ անգամ մի ինչ-որ արարք է կատարել, որի առիթով հետագայում մեղավորություն և ամոթ է զգացել։ Դա կարող է ինչ-որ իրականում լուրջ բան լինել կամ նույնիսկ կենցաղային մանրուք՝ ասենք թե մի փոքր ճիշտ չես հաշվարկել, կամ մտերիմներից մեկին մի փոքր ավելի կտրուկ ես պատասխանել… Սովորաբար նման դեպքերը հեշտ են լուծվում՝ իրավիճակը շտկելու փորձերով կամ ներողություն խնդրելով։

Էլեկտրայի բարդույթ


Համաձայն հոգեվերլուծության տեսության՝ «Էլեկտրայի բարդույթի» իմաստը սեփական հոր նկատմամբ, աղջիկների անգիտակցական հակումների և հոր ուշադրության կենտրոնում լինելու համար մոր նկատմամբ թշնամության ու մրցակցության դրսևորվման մեջ է և զարգանում է այն զարգացման ֆալիկ փուլում։ Բարդույթն անվանվել է Միկենեի թագավոր Ագամեմնոնի դստեր՝ առասպելական Էլեկտրայի, անունով, ով վրեժ լուծեց իր մորից՝ հոր սպանության համար։ Հասկացությունն առաջարկվել է Կարլ Գուստավ Յունգի կողմից 1913 թվականին, իր՝ «Հոգեվերլուծության տեսության նկարագրության փորձ» աշխատությունում։

Էդիպյան բարդույթ


Էդիպյան բարդույթ (գերմաներեն՝ Ödipuskomplex) – հասկացություն է, որը մտցվել է հոգեվերլուծություն Զիգմունդ Ֆրեյդի կողմից, ինչը նշանակում է անգիտակցական կամ գիտակցական սեռական հակում հակառակ սեռի ծնողի նկատմամբ և նույն սեռի ծնողի նկատմամբ ամբիվալենտ (երկակի) զգացմունքներ։ Ընդհանուր առմամբ, էդիպյան բարդույթը նշանակում է բիպոլյար դիրքին համապատասխան՝ երեխայի իմանենտ, ունիվերսալ անգիտակցական էրոտիկ հակում ծնողի նկատմամբ։ Տվյալ հասկացությունը հոգեվերլուծական տեսության մեջ հանդիսանում է վճռորոշ։

Գերազանցիկի բարդույթ կամ համախտանիշ


Գերազանցիկի բարդույթ կամ համախտանիշ (պերֆեկցիոնիստի բարդույթ կամ համախտանիշ) – հոգեբանության մեջ համոզմունք, որ իդեալին կարելի է և պարտադիր է հասնել, համոզմունք, որ աշխատանքի ոչ կատարյալ արդյունքը գոյության իրավունք չունի։ Հարակից հասկացությունը՝ պերֆեկցիոնիզմն է, որը նկարագրվում է որոշ աղբյուրների կողմից, որպես «բոլոր «ավելորդ» բաները վերացնելու կամ «անհարթ» առարկան՝ «հարթ» դարձնելու ձգտում»։

Գերազանցիկի համախտանիշը, դա մարդու ինչ-որ որոշակի որոշակի պրոբլեմների կամ...

Լիլիթի բարդույթ

ԿԱՄ ՀԱՍԱՐԱԿՈւԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՇՏԱՄԲՎՈՂ ԱՂՋԻԿ


Լիլիթի բարդույթը՝ դա մի հասկացություն է որը մտցրել է հոգեբանական տերմինոլոգիայի մեջ վերլուծաբան հոգեբան Կարլ Գուստավ Յունգը։

Հոգեվերլուծությունում քիչ կգտնվեն թեմաներ, որոնք լինեն նույնքան հետաքրքրաշարժ ու հմայիչ,

Լոլիտայի բարդույթ

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ  


Լոլիտայի բարդույթը՝ միջանձնային հոգեբանության ֆենոմեն է, երբ երիտասարդ աղջիկը, հաճախ դեռահասը՝ 13 - 15 տարեկան, սիրահարվում է տարեց տղամարդու, որը զգալի մեծ է իրենից։ Նրա նկատմամբ զգում է հետաքրքրություն, սիմպատիա, ռոմանտիկ զգացմունքներ և հաճախ նաև սեռական ձգտում։

Ինքնակոչիկի համախտանիշ


Ինքնակոչիկի բարդույթ կամ համախտանիշ (անգլ. impostor (imposter) syndrome) — հոգեբանական երևույթ, որի ժամանակ մարդը ի վիճակի չէ վերագրել իր շարժումները՝ իր որակներին, ընդունակություններին և ճիգերին։ Չնայած սեփական կայացածության մասին արտաքին ապացույցների, Ինքնակոչիկի բարդույթ կամ համախտանիշով տառապող մարդիկ, շարունակում են համոզված մնալ, որ իրենց խաբեբաներ են և արժանի չեն այդն հաջողություններին, որոնց հասել են։

ԴԻՈԳԵՆԵՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ


Դիոգենեսի համախտանիշը – դա հոգեպաթոլոգիկ ախտանշների համալիր է, որն արտահայտվում է սեփական արտաքինի և առողջության նկատմամբ ծայրահեղ անտեսող վերաբերմունքով, սոցիալական մեկուսացումով, ապատիայով, հին ու անպետք բաներ հավաքելու հակումով, ամոթի բացակայությամբ։ Այցելուները փնթի են, հիգիենայի կանոններ և օրվա կարգուկանոն չեն պահպանում, շրջապատի գնահատականների նկատմամբ անտարբեր են, իրենց կեցավայրի մաքրության մասին չեն հոգում, ձգտում են մեկուսացված գոյատևման, նեգատիվ հակազդումներ են տալիս իրենց կյանք միջամտելու փորձերին։

Լիմայական համախտանիշ


Լիմայական համախտանիշը – ստոկհոլմյան համախտանիշի հակառակ տարբերակն է։ Իրավիճակ, երբ բռնարարի մոտ կարեկցանք, համակրանք կամ նույնիսկ սեր է առաջանում իրենց զոհի նկատմամբ։ Ընդ որում այնքան ուժեղ, որ նա նույնիսկ կարող է ազատ արձակել կամ պաշտպանել իրենց զոհերին, իրենց, շատ ավելի դաժան հանցակիցներից։ Տվյալ երևույթը, իր անվանումը ստացել է՝ 1996 թվականին, Լիմայում (Պերու) ճապոնիայի դեսպանատունը գրավելու պատվին, երբ տեռորիստները, արդեն երկու շաբաթ անց, բաց թողեցին իրենց պատանդների համարյա կեսին, այդ թվում ամենա արժևորներին։

Կարդիոպրոթեզային հոգեպաթոլոգիկ համախտանիշ


Կարդիոպրոթեզային հոգեպաթոլոգիկ համախտանիշ (Սկումինի համախտանիշ) – սահմանային հոգեկան խանգարում է, որը զարգանում է պացիենտների մի մասի մոտ, ովքեր ենթարկվել են սրտի փականային ապարատի պրոթեզավորման վիրաբույժական միջամտության և արտահայտվում է հոգեկան առուղջության խանգարման յուրահատուկ ախտանիշների համակցության տեսքով։

Պատմություն

Օթելլոյի համախտանիշ կամ պաթոլոգիկ խանդ


Պաթոլոգիկ խանդի համախտանիշ - դա հոգեպաթոլոգիկ համախտանիշ է, որը բնութագրվում է զուգընկերոջ անհավատարմության մասին կպչուն, գերարժեքային կամ զառանցանքային գաղափարներով։ Արտահայտվում է անհիմն կասկածամտությամբ, դավաճանության մեջ մեղադրանքներով, զուգընկերոջ մասին վարկաբեկող նյութեր փնտրելով, նրան հետևելով, սպառնալիքների, կոնֆլիկտների երբեմն նույնիսկ ֆիզիկական ներգործության միջոցով, զուգընկերոջից, դավաճանության մասին խոստովանություն կորզելու փորձերով։

Իսկությամբ հավատացողի համախտանիշ


Իսկությամբ հավատացողի համախտանիշ (անգլ. true-believer syndrome) — սա արտահայտություն է, որը հորինվել և կիրառվել է Մ. Լամար Քինի կողմից, 1976 թվականին, «The Psychic Mafia» աշխատությունում։ Նա կիրառել է այս տերմինը, որպեսզի բնութագրի մարդկանց, ովքեր շարունակում էին հավատալ պարանորմալ երևույթներին նույնիսկ այն բանից հետո, երբ ապացուցվել էր, որ դրանք բեմականացված են։ Քինը համարում էր, որ դա կոգնիտիվ խանգարում է, որը բազմաթիվ էքստրասենսոր մեդիումների հաջողության վճռորոշ գործոնն է։

Դորիան Գրեյի համախտանիշ


Դորիան Գրեյի համախտանիշը՝ հոգեկան ֆենոմեն է, որը բնութագրվում է ծերանալու վախով ու տարիքային փոփոխությունների տհաճությամբ։ Արտահայտվոդեպրեւմ է դեկորատիվ կոսմետիկայի չարաշահմամբ, կոսմետոլոգիական և վիրահատական պրոցեդուրաների միջոցով, արտաքին գեղեցկությունը պահպանելու ձգտումով, վարքի ինֆանտիլությամբ։ Այդ ընթացքում պահպանվում է արատաքինի նկատմամբ անբավարարվածությունը, ինչն էլ սադրում է դյուրագրգռություն ու սիա։ Ախտորոշումն իրականացվում է կլինիկական մեթոդներով (դիտարկում, զրույց)։

 
 

Այժմ կայքը դիտում են 2389 հյուր