ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍՈՎԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ


Սովաբուժությունը դեպրեսիայի բուժման արմատական ձևերից մեկն է: Խորհրդային հոգեբուժության մեջ կար սովաբուժության հատուկ մեթոդիկա, որը մշակված էր դեպրեսսիայի բուժման համար: Որոշ հոգեբուժարաններում, դեպրեսիայով տառապող մարդիկ, 2-3 շաբաթվա ընթացքում, բժիշկների հսկողության տակ անցնելով սովաբուժության լրիվ կուրսը, բացարձակ առողջանում էին: Այս բուժման ձևը հատուկ համակրանք է վայելում կանանց մոտ, որովհետև բացի դեպրեսիայից բուժվելուց դա նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից: Սովաբուժության ընթացքում տեղի են ունենում հզոր մաքրման պրոցեսներ՝ ոչ միայն մարմնային մակարդակում, այլ նաև մյուս համակարգերում:

ԼՈՒՍԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ


Այս միջոցը շատ օգտավետ կարող է լինել այն մարդկանց համար, ովքեր տառապում են սեզոնային դեպրեսիաներից, որոնք բժշկության մեջ ստացել են ՍԱԽ - սեզոնային աֆֆեկտիվ խանգարումներ անվանումը: Սեզոնային աֆֆեկտիվ խանգարումների նախանշաններն ավելի հաճախ նկատվում են այն ժամանակ, երբ մեր օրգանիզմը զգում է արևի պակաս՝ սովորաբար աշուն – ձմեռ ժամանակահատվածում:

Ըստ վիճակագրության, իրենց տրամադրության վրա եղանակի փոփոխության ազդեցությունը զգում են բնակչության բավականին մեծ տոկոսը՝

ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ


Պսիխոանալիզը՝ խոստովանություն է, առանց մեղքերի թողության:

Գիլբերտ Կիտ Չեստերտոն

ԱՄՆ-ում և նույնիսկ ՌԴ-ում ամեն նորմալ, և ոչ այնքան նորմալ մարդ, ունի իր անձնական հոգեթերապևտը: ՀՀ-ում նույնիսկ բավականին ապահովված մարդիկ իրենց դեպրեսիայի հետ պայքարում են մենակ: Ցավոք սրտի մեզ մոտ հոգեթերապիայի ինստիտուտը գործում է միայն Երևանում,

ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ ԿԱՄ ԴԵՂՈՐԱՅՔ


Չնայած որ գոյություն ունեն բազում ոչ ավանդական մեթոդներ, որոնք օգնում են թեթևացնել դեպրեսիայի մեջ գտնվող մարդու վիճակը, հիմնական մեթոդները երկուսն են: Դա հակադեպրեսանտներն են և հոգեթերապիան: Ի՞նչն է ավելի արդյունավետ՝ հոգեթերապիան, թե՞ դեղորայքային բուժումը:

Այս հարցի պատասխանի համար շատ կարևոր է, թե ով է պատասխանում: Օրինակ պրակտիկորեն բոլոր հոգեբույժները դեղորայքային բուժման կողմնակիցներ են, իսկ հոգեբանները պաշտպանում են հոգեթերապիան:

ԷԼԵԿՏՐՈՋՂԱՁԳԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ


Հոգեկան խանգարումների ժամանակ էլեկտրական հոսանքի օգտագործման մեզ հասած ամենահին տվյալները պատկանում են 16-րդ դարի սկզբներին՝ ճիշտ է, այն ժամանակ հոսանքի աղբյուրը փափուկ ասած էկզոտիկ էր, այդ դերում հանդես էր գալիս էլեկտրական կատվաձուկը:

Ավանդական էլեկտրոջղաձգային թերապիան սկսել են օգտագործել արդեն 30-ական թվականներին, սկզբից շիզոֆրենիայի բուժման համար, իսկ ավելի ուշ դեպրեսիայի ծանր ձևերի բուժման համար: ԽՍՀՄ-ում այդ բուժման ձևը կիրառվում է 1938 թ-ից, իսկ լայն տարածում գտավ 40-50 ական թվականներին:

ՋՐՑՈՂՈՒՄՆԵՐ


Ջրցողում ասելով ի նկատի ունենք սառը ջրով ջրցողումները: Ավելորդ է ասել, որ սառը ջուրն ամենաքիչը թարմացնում և աշխուժացնում է: Կանոնավոր օգտագործման ժամանակ այս մեթոդը ամրացնում է իր ունեցած դրական էֆեկտը: Իհարկե դեպրեսիայի ժամանակ նման հերոսություն կատարելը դժվար է, բայց լրիվ հնարավոր:

Դեպրեսսիայի բուժման ժամանակ սառը ջուրը օգտագործել են դեռևս XVIII-XIX դարերում՝ հոգեբուժական հաստատություններում և այդ թերապիայի ձևը քիչ էր տարբերվում միջնադարյան տանջանքներից:

ՍՆՈՒՆԴ


Չկա ավելի անկեղծ սեր, քան սերը կերակրի նկատմամբ:

Բեռնարդ Շոու

Դեպրեսիայի ժամանակ որոշ հիվանդներ համարյա լրիվ կորցնում են հետաքրքրությունը կյանքի հաճույքների նկատմամբ, այդ թվում նաև սննդի նկատմամբ: Մյուսների մոտ տեղի է ունենում լրիվ հակառակը:

ՌԵԲԵՖԻՆԳ


Ռեբեֆինգը՝ շնչառական հատուկ տեխնիկաներն են, որոնք օգնում են մարդուն մտնել գիտակցության ձևափոխված վիճակների մեջ:

Տեխնիկան ինքը՝ բարդ չէ, բայց առաջին մի քանի սեանսը պետք է կատարել հրահանգչի ղեկավարությամբ խմբում, որից հետո կարելի է կատարել ինքնուրույն: Ենթադրվում է, որ ռեբեֆինգի ժամանակ, ենթագիտակցականի մի փոքր մասը, պատկերների, ձայների և մարմնական իմպուլսների տեսքով, մուտք է գործում գիտակցական՝ այսինքն գիտակցվում է:

ՔՆԻ ԴԵՊՐԻՎԱՑԻԱՅԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ


Քնի դեպրիվացիայի մեխանիզմները և նրանց կապը դեպրեսիայի հետ մինչ այժմ մինչև վերջ չեն բացահայտված, բայց նրանց հիմքում ընկած է քնի համար պատասխանաըու պրոցեսսների վրա ազդեցությունը: Քունը, ինչպես մեր օրգանիզմի մի շարք ուրիշ պրոցեսսներ՝ մարմնի ջերմաստիճանը, ախորժակը, ճնշումը, հորմոնալ սեկրեցիան, հանդիսանում է մեր օրգանիզմի կենսագործունեության ցիրկադային կամ օրական ցիկլեր (լատիներեն circadion – շուրջօրական, 24 ժամ ձգվող բառից):

Առողջ մարդու մոտ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պարբերական պրոցեսսները

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ


Նկատվել է, որ քնի դեպրիվացիայի արդյունավետությունը ուղիղ համեմատական է դեպրեսիայի խորությանը՝ նա հատկապես արդյունավետ է ծանր և միջին ծանրության դեպրեսիաների ժամանակ: Լավագույն արդյունքները նկատվել են մելանքոլիկ համախտանիշի ժամանակ, որի ժամանակ հստակ հետևվում են հոգեկան և մոտորիկ արգելակվածություններ, մեղավորության և փոքրարժեքության իդեաներ և մանյակալ դեպրեսիվ խանգարումների շրջանակներում եղած էնդոգեն դեպրեսիաների ժամանակ:

Այս մեթոդը բավականին արդյունավետ է թախծոտ դեպրեսիայի ժամանակ,

ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ


Գոյություն ունի այսպես ասած քնի տոտալ դեպրիվացիա, որի ընթացքում մարդը չի քնում օրվա, գիշերվա և մյուս օրվա ընթացքում, որը մոտավորապես կազմում է 36-40 ժամ: Միանվագ պրոցեդուրան բերում է որպես կանոն կարճատև լավացման:

Այդ պատճառով էլ այս պրոցեսը կրկնում են 6-8 անգամ: Սկզբից շաբաթական երկու անգամ, հետո վիճակը լավանալու հետ՝ շաբաթական 1 անգամ:

ԴԻՆԱՄԻԿԱՆ ՔՆԻ ԴԵՊՐԻՎԱՑԻԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ


Տիպիկ դեպքերում, առաջին օրը նկատվում է վիճակի փոփոխության սովորական բնութագիր, օրվա ընթացքում՝ օրվա առաջին կեսին վիճակի վատացում և երկրորդ կեսին՝ լավացում, որը պահպանվում է անքուն գիշերվա առաջին ժամերին: Վիճակի լավացումը տեղի է ունենում հետզհետե, երբեմն հիվանդը դա չի գիտակցում և գիշերվա երկրորդ կեսին միայն նկատում է լավացումը և հիշում, որ դա սկսվել է մի քանի ժամ առաջ:

Անքուն գիշերվա ընթացքում կարող են առաջանալ «կրիտիկական շրջաններ»՝

ՄԵԹՈԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ


Սովորաբար այս մեթոդի արդյունավետությունը շատ բարձր է գնահատվում: Որոշ հոգեբույժներ համեմատում են այս մեթոդը էլեկտրաջղաձգային թերապիայի մեթոդի հետ: Այսպիսի համեմատությունը տեղին չէ, որովհետև այս երկու մեթոդների ցուցանիշները տարբեր են, սակայն դա արտացոլում է մեթոդի դրական գնահատականը:

Լավագույն արդյունքների հասնվում է էնդոգեն դեպրեսիաների ժամանակ, որոնց կլինիկայում վառ արտահայտված է մելանխոլիկ սինդրոմի «տրիադան»:

ՀԱՄԱՏԵՂՈՒՄՆ ՈՒՐԻՇ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԵՏ


Քնի դեպրիվացիայի ազդեցությունն աչքի է ընկնում իր ընտրողականությամբ, այսինքն նա ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք ուղղակի կապ ունեն դեպրեսիայի հետ և չի ազդում (կամ մինիմալ ազդեցություն ունի) ուղեղի մյուս հատվածների վրա:

Սրա հետ է հենց կապված այս մեթոդի կողմնակի լայն ազդեցությունների բացակայությունը: Դեպրեսիայի բուժման ժամանակ քնի դեպրիվացիան նպատակահարմար է համատեղել դեղորայքային բուժման հետ, ուղղակի հաշվի առնելով քնի դեպրիվացիայի հետ կապված նրբությունները, նպատակահարմար է,

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ


Այս բաժնում մենք որոշել ենք պատմել այն հարաբերությունների մասին, որը կազմվել է դեպրեսիայի և հանճարեղ մարդկանց միջև: Հանճարեղությունը, ցավոք սրտի, չի փրկում մարդուն դեպրեսիայից, նույնիսկ հակառակը, նրանք հաճախ գնում են ձեռք ձեռքի տված: Անկոչ հյուրի այցելությունից տանջվել են Աբրահամ Լինքոլնը, Ուինսթոն Չերչիլը, Էռնեստ Հեմինգուեյը, Գոգոլը, Այնշտայնը, Բեթհովենը և շատ այլ հանճարեղ մարդիկ:

Մելանխոլիայի և հանճարեղության միջև եղած կապը առաջինը նկատել է Արիստոտելը (384-322 թթ. Ք.ա.),

ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԴՊ-Ն


Նույնիսկ մոտավոր ծանոթանալով հանճարեղ մարդկանց կյանքի նկարագրությանը, նկատելի է, որ նրանցից շատերը տանջվել են մի ընդհանուր հիվանդությունից, որը ժամանակակից հոգեբուժությունը դասակարգում է որպես մանյակալ-դեպրեսիվ պսիխոզ կամ ՄԴՊ: Այս հիվանդությունը իր մեջ պարունակում է երկու արտահայտված փուլ՝ մանյակալ և դեպրեսսիվ: Պետք է նկատել, որ այս հիվանդության ժամանակ մանյակալ փուլը լինում է նույնքան փլուզող մարդու համար ինչքան դեպրեսսիվը: Հաճախ մարդը, մանյակալ փուլում, տիրելով մեծ էներգիայով և ուժերով, ծախսում է դա անիմաստ և անպետք գործողությունների վրա,

ՀԱՆՃԱՐԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՊՐԵՍԻԱ


Հայտնի է, որ մշակույթի, արվեստի, գրականության և երաժշտության մեջ հայտնի մարդիկ, այս կամ այն չափով տառապել են նյարդային խանգարումներով, իսկ որոշները նույնիսկ ունեցել են որոշակի հոգեկան շեղումներ: Հաճախ այդ շեղումները լինում էին դեպրեսիայի («սև լեղի» ինչպես անվանում էր Հիպոկրատը իր աշխատություններում) կամ մելանքոլիայի տեսքով, ինչպես հնում անվանում էին այս վիճակը:

Այսպես, ժամանակակիցների հիշողություններից իմանում ենք, որ իրենց մելանխոլիկ վիճակներից շատ են բողոքել Մոլյերը, Մենդելսոնը, Չայկովսկին:

ՍԵՐԳԵՅ ՎԱՍԻԼՅԵՎԻՉ ՌԱԽՄԱՆԻՆՈՎ (1873-1943)


1897թ-ին, Պետերբուրգում կայացավ կոմպոզիտորի առաջին սիմֆոնիայի պրեմիերան, որի հետ նա մեծ հույսեր էր կապում: Սակայն քննադատները և հանդիսատեսը չնկատեցին հանդիսատեսի նորարարական մտքերը և փշերով ընդունեցին նրան: Սերգեյ Վասիլյեվիչին լավ ճանաչողների վկայությամբ նա ցավագին նյարդային և շատ զգայուն մարդ էր, որի պատճառով էլ սիմֆոնիայի ձախողումից հետո նա սկսեց տառապել դեպրեսիայով:

Նա շուրջ երեք տարի ոչինչ չգրեց:

ՌՈԲԵՐՏ ՇՈՒՄԱՆ (1810 - 1856)


Ի տարբերություն Ռախմանինովի, հանճարեղ գերմանացի կոմպոզիտորը տանջվում էր դեպրեսիայից, որի պատճառը թաքնված էր ոչ թե արտաքին անհաջողությունների մեջ, այլ զարգացել էր իր ներքին օրենքներով: Նա տառապում էր նույն հիվանդությամբ, ինչով որ տառապում էր Ն. Վ. Գոգոլը՝ մանյակալ-դեպրեսսիվ պսիխոզով:

Սկսած 30 տարեկան հասակից, նրա հիվանդությունը ավելի ցայտուն է արտահայտվում և նրա կյանքի, և նրա ստեղծագործությունների մեջ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՊՈՒՇԿԻՆ (1799-1836)


Կենսագրության որոշ փաստերից և մտերիմների դիտողություններից երևում է, որ մեծ ռուս գրողը իր կյանքի վերջին տարիներին գտնվում էր մի վիճակում, որը ժամանակակից բժշկությունը կդասեր դեպրեսսիայի շարքերը: Պուշկինի մենամարտը և նրան հաջորդող մահը ինքնասպանություն է հիշեցնում: Այն իրադարձությունների ընթացքը, որը բերեց ճակատագրական կրակոցին, խոսում են այն մասին, որ նա գիտակցաբար մենամարտի պատճառ էր փնտրում: