ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Աստղահման եվ աստղիկը»

Աշխարհի երեսին ապրում էր մի Աստղահմա։ Նրա հիմնական զբաղմունքը, ինչպես հեշտ հնարավոր էր կռահել, աստղեր հաշվելն էր։ Ինչն էլ նա անում էր մեծ ջանասիրությամբ։

Սակայն մի անգամ հաշվելու ընթացքում նա պատահաբար մի աստղ բաց թողեց։ Անուշադրությունից կամ ուղղակի հոգնածությունից, բայց նա չգիտես ինչու այն չնկատեց։

- Ինչ սարսափելի է, - գոռաց աստղը։ - Նա իր արարքով ոչնչի բերեց իմ բոլոր ձգտումները։ Ո՞մ եմ ես հիմա այսպիսին պետք – բոլորին անհայտ։ Ինչպե՞ս հիմա շարունակեմ ապրել։ Ինչու՞ լուսավորեմ։

Եվ աստղը, ընկնելով դեպրեսիայի մեջ, սկսեց կայծկլտալ և հավել։ Նույնիսկ նրա շարժումները դանդաղացան։

Այդ ընթացքում նրա կողքին ծնվեց մի նոր Աստղիկ։ Այս գերնորը բոլորովին անտարբեր էր ինչ-որ Աստղահմաների և հուզավառ անձնավորությունների նկատմամբ։ Նոր աստղիկը էներգիայով և ձգտումներով չափազանց լի էր։ Եվ նա նաև նպատակ ուներ։ Ինչ-որ տեղ այնտեղ, հեռվում։ Բայց նպատակը բոլորովին էլ նրան անհասանելի չէր թվում։ Եվ նա, հավատալով իր ուժերին, նետվեց դեպի այն, իր երիտասարդ հոգու ողջ խանդավառությամբ։ Նա այնքան կուրացնող էր, այնքան արագ, որ Աստղահման անմիջապես նկատեց նրան և մտցրեց իր աստղային կատալոգի մեջ։

Բայց այ թե ինչն է զարմանալի՝ Աստղիկը, կողքով թռչելով, այդպես էլ չնկատեց Աստղահմային։

Անժելիկա Շինկար

 
 

Այժմ կայքը դիտում են 156 հյուր