ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ռետինե քուղ դեղերի համար»

Գնացքով ճանապարհորդում էր մի երեխա իր մոր հետ։ Մայրն ինչ-որ բան էր փնտրում իր պայուսակի մեջ և պայուսակի ողջ պարունակությունը շարում էր սեղանին։ Երեխան տեսնելով երկու դեղի կոճակների թերթ, վերցրեց իր ձեռքն ու դիմեց մորը՝

- Մայրիկ, տուր այն ռետինե քուղը, որով մորաքույրը դեղատանը փաթաթեց այս դեղերը։ Դրանք պետք է փաթաթված լինեն…

- Որդիս, - պատասխանեց մայրը, - այն ռետինե քուղը պատռվել է։

Տղան սկսեց կամակորություններ անել, պահանջել ռետինե քուղը, հիմնավորելով իր պահանջն այնպես ինչպես հարկն է։ Այդ ժամանակ մայրը առաջարկեց այդ դեղերը փաթաթել ժապավենով։ Տղան մտածեց, ու համաձայնվեց։

Այդ ողջ տեսարանին հետևում էր նրանց կուպեի հարևանը։ Երբ երեխան քնեց, նա հարցրեց մորը՝

- Ինչի՞դ են պետք այսպիսի բարդությունները։ Ինչու՞ չանտեսեցիր երեխայի բացարձակ հիմար պահանջները։ Ախր բոլորովին կարևոր չէ, թե այդ դեղորայքը առանձին են թե իրար հետ ամրացված։

Մայրը պատասխանեց՝

- Մենք երկուսս էլ սովորում ենք իրար հետ պայմանավորվել։ Հիմա սրանք մանրուքներ են։ Իսկ հետո, կարողանալով զիջել և գալ կոմպրոմիսի, մենք կկարողանանք պայմանավորվել մի շատ ավելի կարևոր բանի շուրջ։

Անդրեյ Յակուշև