Այս պատմությունը տեղի է ունեցել մի փոքր գյուղակում։ Ապրում էր այդ գյուղում մի զարմանալի ծեր կին՝ ոչ-ոքի վատություն չեր անում ու բոլորին իմաստություն ու խելք էր սովորեցնում, իր կախարդական նվերներն էր նվիրում։ Իսկ արտաքուստ, շատ նման էր կախարդ-վհուկի՝ կորացած, կնճռոտ, երկար քթով և ճանկերի նման կեռ ձեռքերով։
Ամեն տարի, այդ ծեր կինը նստում էր ամենաբարձր կաղնու տակ, որն աճում էր առվակի մոտ, երեք հին եղևնիների ետևում, իր կողքին կախարդական նվերների պարկն էր դնում,
...իսկ մարդիկ արդեն նրա մոտ հերթ էին կանգնում։ Յուրաքանչյուրին ինչ-որ բան պետք էր, ով՝ առողջություն էր խնդրում, ով՝ հարուստ բերք, ով՝ հարսնացու, իսկ ով էլ՝ փեսացու։ Եվ միայն Վասիլիսուշկան, գեղեցկուհի-աղջիկն էր, որ ծեր կնոջից խնդրեց, որ դառնա լավագույնը՝ լավագույններից։
- Ուզում եմ, - ասում է Վասիլիսան, - որ ինչ աշխատանք էլ չկատարեմ, ամեն բան իմ մոտ շատ լավ ստացվի՝ ավելի լավ, քան ուրիշներ մոտ։
- Դե ինչ, - ժպտաց ծեր կինը, ի պատասխան, - եթե ուզում ես լավագույններից լավագույնը դառնալ, այսօր գիշեր արի իմ խրճիթ, որը անտառի եզրին է, երեք ծուռ եղևնիների տակ։ Արի, ոչնչից մի վախեցիր՝ անտառի գազանները քո վրա չեն հարձակվի, Անտառի Ոգին քեզ ձայն չի տա, ճահճի լույսերն էլ քեզ ճանապարհից չեն շեղի։ Կհասնես իմ խրճիթ՝ դուռը մի թակի, ուղղակի մտի, խրճիթի մութ անկյուններին մի նայիր, այլ անմիջապես սեղանի շուրջ նստիր ու սպասիր։
Այդպես էլ արեց Վասիլիսան։ Գիշերը նա ուղղորդվեց անտառ։ Չնայած վախենում էր նա, բայց իր ցանկությունը՝ վախից կարևոր էր։ Գտավ Վասիլիսան, երեք ծուռ եղևնիների տակ գտնվող հյուղակը, առանց դուռը թակելու մտավ, և առանց մուտ անկյուններին նայելու նստեց կաղնե սեղանի աղջև։ Բայց այնպես էր վախենում, էլ ասելու չէ։ Իսկ այստեղ էլ ծեր կինը վերադարձավ, չորացած խոտերի մի մեծ կապով, իսկ յուրաքանչյուր խոտի վրա մանր ծաղիկներ էին որոնք հենց աչքիդ առաջ բացվում էին։ Հրաշք էր միայն։
Դրեց այդ չորացած խոտերը՝ սեղանին ծեր կինը, ունքերի տակից նայեց Վասիլիսուշկային և ասաց՝
- Կօժտեմ ես քեզ, գեղեցկուհի, չտեսնված շնորհով, որ քո ձեռքերում ամեն բան հաջողվի, որ ցանկացած աշխատանք դու բոլորից լավ անես, բայց նախկան դա, ապացուցիր ինձ, որ արժանի ես իմ կախարդական ընծային։ Տեսնու՞մ ես այս չոր խոտերը։ Շատ եմ ես չորացրել դրանցից։ Իսկ յուրաքանչյուր խոտի վրա, տես թե ինչքան ծաղիկներ են բացվել։ Այ դու բոլոր ծաղիկները քաղի և հաշվի և եթե ճիշտ հաշվես, թե որքան ծաղիկ կա բացված այս չոր խոտերի վրա, կճանապարհեմ քեզ քո սպասված ընծայոբ, իսկ եթե սխալվես՝ տուն չես վերադառնա։
Մահու չափ վախեցավ Վասիլիսան և լաց եղավ՝
- Այդ ինչպես կլինի, տատիկ, որ ես այսքան ծաղիկներ տեսակավորեմ և այդ ամենը ճիշտ հաշվեմ։ Ախր շատ-շատ են դրանք՝ ինձ ոչ գիշորը կբավականացնի, ոչ էլ օրը։
- Իսկ դու ինչ էիր ուզում, - ֆշշացրեց պառավը ի պատասխան։ - Հենց այնպես ոչինչ չի լինում։ Ուզում էր կախարդական ընծան ստանալ՝ չարչարվիր դրա համար։ Իսկ ժամանակ, շատ ունես – ես քեզ իմ խրճիթից չեմ վռնդում՝ կկերակրեմ, ջուր կտամ։ Այնպես որ, լաց մի եղիր, գեղեցկուհի, այլ գործի անցիր։
Եվ Վասիլիսան անցավ իր բարդ աշխատանքին։ Մեկ օր նա քաղեց այդ մանր ծաղիկները, հաշվելով դրանք, երկրորդ օրը, երրորդը, արդեն մեկ շաբաթ անցավ, իսկ Վասիլիսան ոչ մի կերպ չէր կարողանում առաջադրանքը պառավի հանձնարարած ավարտել։ Հինգ անգամ Վասիլիսան հաշիվը խառնեց ու հինգ անգամ էլ կրկին սկսեց հաշվել։ Հոգնեց այնպես, որ ձեռքերը այլևս չէր զգում և աչքերով այլևս ոչինչ չէր տեսնում։ Ութերորդ օրը՝ հանձնվեց։
- Չեմ կարող, - ասում է, - այս հանձնարարությունը կատարել։ Հոգնել եմ, էլ ուժ չունեմ։ Բաց թող ինձ, տատիկ ջան, բաց թող, հարաղատս, տուն գնամ։ Ես առանց քո կախարդական ընծա էլ կապրեմ։
Իսկ պառավը ոչ մի կերպ չէր համաձայնվում։
- Սկսել ես աշխատանքը, - ասում է, - ավարտին հասցրու – կես ճանապարհից հետ կանգնել չի կարելի։
Տասներորդ օրը վերջապես Վասիլիսան կատարեց իր առաջադրանքը Վասիլիսան։
- Ապրես, գեղեցկուհի, - գովեց նրան գոհ պառավը, - բոլոր ծաղիկները հավաքեցիր, բոլորը հաշվեցիր։ Միայն միծաղիկով սխալվեցիր, բայց հոգ չէ։ Ինչ-ինչ, բայց արժանի ես իմ ընծային։ Ոչ-ոքի ես դա չեմ ընծայել, որովհետև դեռ չի եղել ոչ մի գեղեցկուհի, որը կկատարի իմ բարդ առաջադրանքը։ Իսկ դու կարողացար։ Որովհետև բոլորից լավն ես։
Եվ հանեց ծեր կինը իր կեղտոտ պարկի միջից արծաթի կարերով մաշիկներ։ Այնպիսի գեղեցիկ մաշիկներ, որ Վասիլիսուշկան զարմացավ։ Գյուղում ոչ-ոք, ի ծնե այդպիսի մաշիկներ չէր տեսել։
- Վերցրու, գեղեցկուհի, - ասեց ծեր կինը, - վերցրու, սիրելիս, արծաթե մաշիկները, միայն հիշի՝ որպեսզի դու ամեն բանում լավագույնը լինես, այս մաշիկները չհանես։ Ցուրտ ձմեռ կլինի, գարուն կլինի ցեխոտ, աշուն կլինի խոնավ թե շոգ ամառ, միևնույն է կրի, այլապես մաշիկների կախարդությունը քո դեմ կշրջվի՝ կդառնաս դու բոլորից վատը։
Վերցրեց մաշիկները Վասիլիսան, հագավ ոտքերին և երջանիկ տուն վազեց։ Մեկ օր էլ չէր անցել, որ մարդիկ սկսեցին խոսել Վասիլիսուշկայի մասին, որպես գյուղում ամենալավի։ Ու ոչ միայն գյուղում, այլև ողջ աշխարհում, նման աշխատավոր և նման խելացի չկար։ Ինչ գործ, որ չսկսեր անել, ամեն բան նրա ձեռքերում հոյակապ էր ստացվում, ավելի լավ քան ուրիշների մոտ։ Իսկ թե քանի փեսացու էր նրա հետ ցանկանում ամուսնանալ, գլուխդ կպտտվի։ Դե այլ երջանկություն Վասիլիսան իր համար նույնիսկ հորինել չէր կարող։ Բայց դե շատ արագ Վասիլիսայի այդ երջանկությունը վերջացավ։ Ոչ ոք նույնիսկ պատկերացնել չէր կարող թե որքան դժվար էր նրան ամեն բան բոլորից լավ անելը։ Վերջին ճիգերով էր նա աշխատում, վերջին ճիգերով ջանում։ Կարծես թե կախարդական մաշիկներն էլ ընդհանրապես չէր հանում, բայց միևնույն է դժվար էր լինում, լավագույններից՝ լավագույնը մնալ։ Այնքան չարչարեց նա իրեն, այնքան տանջեց, հուսով միայն, որ մաշիկները վաղ թե ուշ կմաշվեն, կքրքրվեն, և այդ ժամանակ, ով գիտե, միգուցե նրանց կախարդությունը՝ դժբախտության չի վերածվի՝ Վասիլիսան բոլորից վատագույնը չի դառնա։ Բայց դե ուր, մաշիկները չէին մաշվում։ Վասիլիսուշկան բոլորովին հուսահատվեց։ Այստեղ էլ նրան օգնության եկավ մի կին՝ տեղացի բժշկողը։ Այն ծեր կնոջից քիչ չգիտեր նա։ Ուշադիր նայեց արծաթե մաշիկներին այդ կինը ու ասաց՝
- Մի թախծի սիրելիս։ Երբ լիալուսինը երկինք կբարձրանա, դու նրա արծաթե լույսի տակ կանգնի, մաշիկներդ հանիր և նետիր դրանք որքան կարող ես հեռու, ու ասա՝
Մաշիկները հասարակ են, կախարդությամբ չեն կարված,
Արծաթյա թելերով չեն կարված,
Որտեղից վերցրել եմ Ձեզ, այնտեղ էլ վերադարձեք,
Լուսնային ճանապարհով դեպի խրճիթ դարձեք։
- Այ այդպես կասես, և ողջ կախարդությունը կվերանա։
Ուրախացավ Վասիլիսան։ Սպասեց լիալուսնի, փողոց դուրս եկավ, մաշիկները ոտքերից հանեց, անհրաժեշտ խոսքերը ասեց և միայն կախարդական խոսքերի վերջին բառը արտասանեց, որ նրա արծաթյա մաշիկները՝ հող ու մոխրի վերածվեցին և փշրվեցին իր աչքի առջև։
Իսկ մի քանի օր անց, Վասիլիսան արդեն վշտանում էր այլ առիթով՝ մարդիկ դադարել էին հիանալ նրա հմտություններով, սկսել էին ասել, որ Վասիլիսան բոլորից վատ է կատարում իր աշխատանքը։ Ինչ էլ չուզենա անել՝ ամեն բան այնքան լավ չի ստացվում ինչպես նախկինում։ Արդեն ուրիշներին, որպես օրինակ, նրան էին ցույց տալիս, դե փեսացուներն էլ հեռացել էին։ Այլ բան չէր եղել, քան մաշիկների կախարդությունը՝ նրա դեմ էր իրականում աշխատում։ Բոլորովին հուսահատվեց գեղեցկուհին։ Ինչ աներ՝ չգիտեր։
Եվ այլևս ոչինչ չէր մնում նրան, քան ուղևորվել այն երեք ծուռ եղևնիների մոտ, այն ծեր կնոջ խրճիթ։ Մտավ Վասիլիսան խրճիթ, մութ անկյուններին չնայելով սեղանի շուրջ նստեց։ Իսկ պառավը վառարանի վրայից իջավ, ու իր կանխատեսող հայացքով Վասիլիսային նայեց։
- Ինչու՞ ես եկել, գեղեցկուհի, - դժգոհ մրթմրթաց պառավը։ - Իմ ընծան, դու դեն նետեցիր, իսկ հիմա եկել ես։ Էլ ի՞նչ ես ինձանից ուզում։
- Տատիկ ջան, սիրելիս, - աղաչեց Վասիլիսան, - ներիր ինձ, եթե կարող ես, միայն մի վռնդիր։ Չեմ կարող ես այլևս այդ գյուղում ապրել՝ բոլորը ինձ մատով են ցույց տալիս և ասում, որ ես ամենավատն եմ, ոչ մի բանի պիտանի չեմ, ոչ մի աշխատանք չեմ կարողանում անել։ Իսկ ես լավագույնն էի։ Եվ որքան էլ չեմ չարչարվում, ոչ մի բան ինձ մոտ չի ստացվում առանց մաշիկների։
Քմծիծաղ տվեց պառավը։
- Լավ, - ասում է, - թող այդպես լինի, կօգնեմ ես քեզ, դժբախտության մեջ չեմ թողնի։ Ես քեզ ծղոտե մատանի կնվիրեմ։ Միայն հիշիր, գեղեցկուհի, ծղոտե մատանին – մաշիկներ չի՝ նրանք չէին մաշվում, իսկ մատանին կարող է փշրվել։ Մատանին կփշրվի՝ կախարդությունը կկորի։ Դրա համար էլ հիշի, զգուշությամբ այն հագի և միայն այն ժամանակ, երբ իրականում անհրաժեշտ աշխատանք է պետք քեզ բոլորից լավ անել։ Հոգատարությամբ վերաբերվի դրա հետ, առանց անհրաժեշտության մատիդ մի հագի։
Վերցրեց ծղոտե մատանին Վասիլիսան և տուն դարձավ։ Եվ արդեն այս անգամ զգույշ էր՝ հագնում էր միայն այն ժամանակ, երբ խալի էր գործում։ Նա բոլորից շատ այդ աշխատանքն էր սիրում։ Եվ Վասիլիսայի խալիները լավագույններից՝ լավագույնն էին ստացվում։ Խոսեցին աղջկա մասին, որպես ամենալավ խալի գործողի։ Ոչ ոք չէր կարող այդ գործում նրա հետ մրցել։ Իսկ մատանին ինչ-որ ժամանակ անց փշրվեց, միայն թե առանց մատանու էլ Վասիլիսան շարունակում էր գործել ամենագեղեցիկ խալիները և այդ գործում, ծեր կնոջ ընծան նրան այլևս անհրաժեշտ չէր։ Լավագույնը նա դառավ իր գործում, իսկ մյուսները՝ ուրիշ գործերում և ոչ մի կախարդություն էլ դրա համար պետք չէր։
ԱՎԱ ԱՐԴՈ
