ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Նետ ու աղեղ»

Պամում են, որ մի անգամ, Խոսրով Նուշինրավան արքան հարցրեց իր մերձավոր Բաբակ Արիզին՝

- Ո՞վ է ռազմասեր մարդկանցից ավելի հայտնի։

- Նրանք, ով նետ ու աղեղով են տիրապետում, - պատասխանեց Արիզը։

Նուշինրավան զարմացավ այդ պատասխանից և հարցրեց Արիզին, ինչպիսի՞, իր կարծիքով, դրանք պետք է լավագույն մարտիկները լինեն։ Բաբակ Արիզն ասաց՝

- Նրանք պետք է լինեն այնպիսին, որ իրենց ողջ մարմինը - սիրտ լինի, իրենց ողջ սիրտը - ձեռք լինի, իրենց ամբողջ ձեռքը - աղեղ լինի և իրենց ողջ աղեղը - նետ լինի, իսկ իրենց ողջ նետը խոցի թշնամու սիրտը։

- Ինչպե՞ս հասկանամ այդ բոլոր փոխաբերությունները, - հարցրեց Նուշինրավան։

- Պետք է հասկանալ այնպես, որ նրանք պետք է ուժեղ և ամուր սիրտ ունենան, ինչպես և նրանց ձեռքը, ձլերն ուղիղ ու ամուր աղեղի պես իսկ նետը՝ ուղիղ ու հավասար ինչպես աղեղալարը իսկ եթե դա այդպես լինի, նրանք կտեսնեն իրենց նետի վայրը թշնամու սրտի մեջ, - բացատրեց Բաբակ Արիզը։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 944 հյուր