ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Հորոսանա Էմիրը եվ չքնաղ բանտարկյալը»

Պատմում են, որ Էմիր Հորոսանա Աբդալլահ իբն-Տահիրը բարկացել է իր զորապետերից մեկի վրա և նրան բանտ ստեցրել։ Շատերն են դիմել նրան խնդրանքով որ ների ու ազատ արձակի բանտարկյալին, սակայն էմիրի զայրույթը ավելի ուժեղ էր նրանց միջնորդություններից և խնդրողները կորցրեցին դժբախտին օգնելու հույսը։

Սակայն բանտում գտնվող զորապետն ուներ բավականին հնարամիտ աղախին։

Իր տիրոջը գթալու խնդրանքը նա շարադրեց նամակով և երբ եկավ դատի օրը, նա, ըստ սովորության ծածկելով դեմքը եկավ իբն-Տահիրի մոտ ու նրան հանձնելով նամակն ասաց՝

- Օ էմիր, հիշու՞մ ես դու արաբական ասացվածքը՝ «Գտնողը՝ տալիս է, իսկ հզորը՝ ներում»։

- Բայց քո տիրոջ մեղքը գերազանցում է նրան ներում շնորհելու հույսերը, - պատասխանեց իբն-Տահիրը։

- Օ էմիր, ես մենակ չեմ եկել և հուսով եմ, որ ինձ կօգնի իմ պաշտպանը, ում հետ վիճելը դժվար կլինի, - պատասխանեց ճարպիկ աղախինը։

- Ես ինչ-որ չեմ տեսնում քո պաշտպանին, ում, ինչպես դու ասում ես, ես չեմ կարողանա նույնիսկ հակաճառել, - բացականչեց էմիրը։

- Դու հիմա կտեսնես նրան, - ասաց աղախինն ու բաց արեց իր դեմքը միայն էմիրի համար։

Իր կյանքում էմիրը դեռ չէր տեսել նման գեղեցկություն և երբ նրա շփոթությունն անցավ, նա ժպտաց ու ասաց՝

- Ինչ մեծ է քո պաշտպանն ու որքան փոքր է, նրա հետ համեմատած քո խնդրանքը։

Եվ նա հրամայեց անմիջապես ազատ արձակել զորապետին, նրան խալաթ և այլ նվերներ ընծայեց։

Այդքան մեծ է գեղեցիկ դեմքի հզորությունը։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 944 հյուր