ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Նուշինրավան արքան եվ սափրիչը»

Մի անգամ Նուշինրավա արքան, ում նաև անվանում էին Խոսրով Անուշիրվան (անմահ հոգի ունեցող), կանչեց սափրիչին իր պալատի այգի, որ վերջինս իր գլուխը սափրի։ Մինչ սափրիչը սրում էր ածելին, արքան մտածում էր Բյուզանդիայի հետ սպասվող անխուսափելի պատերազմի մասին։ Եվ այդ մտորումների ժամանակ արքան հանկարծ լսեց սափրիչի ձայնը, ով արդեն կռացել էր իր վրա և իր ձախ ձեռքը դրել էր նրա գլխին՝

- Եթե Ձերդ գերազանցությունը իր դուստչ Զալիրային՝ ինձ կնության տա, ապա ես կձերբազատեմ ձեզ Բյուզանդիայի հետ պատերազմի և նրա կայսրի մասին մտքերից։

Արքան շշմեց սափրիչի լկտիությունից և ինքն իրեն ասաց՝ «Ի՞նչ է զառանցում այս մարդը»։ Սակայն վերջինիս ձեռքին ածելի կար և հայտնի չէ, թե ուր կարող էր տանել նրան իր բանականության պղտորումը։ Այդ պատճառով էլ արքան, ջանալով հանգիստ լինել, ասաց՝

- Հաճույքով, բայց միայն այն բանից հետո, երբ դու ինձ կսափրես։

Սափրիչը ավարտեց իր աշխատանքը, ամբողջովին մոռանալով իր՝ արքայի հետ ունեցած այդ զրույցի մասին, իսկ Նուշինրավան անմիջապես իր մոտ կանչեց իր գլխավոր վեզիրին, ում անունն էր Բուզուրգմիխր և պատմեց նրան այդ ամենի մասինԼ Բուզուրգմիխրը հրամայեց բռնել սափրիչին և երբ նրան բերեցին իր մոտ, վեզիրը նրան հարցրեց՝

  • Ի՞նչ ես դու ասել իրենց Գերազանցությանը, երբ նրա գլուխն էիր սափրում։
  • Ոչինչ, - զարմացած պատասխանեց սափրիչը։

Այդ ժամանակ Բուզուրգմիխրը հրամայեց փորել այն վայրում, որտեղ կանգնած էր եղել սափրիչը։ Այնտեղ այնքան հարստություն գտան, որ հաշվել չէր լինի և Բուզուրգմիխրը ասաց Նուշինրավանին՝

- Օ, Ձերդ Գերազանցություն։ Այն խոսքերը, որն ասել է սափրիչը, դա ինքը չի ասել։ Դա ասել են գանձերը, քանի որ նրա ձեռքը եղել է Ձերդ Գերազանցության գլխին, իսկ ոտքը՝ այդ գանձերի վրա։ Իսկ արաբներն ասում են՝ «Ով գանձերը է տեսնում իր ոտքերի տակ, նա իր արժանապատվությունից շատ է պահանջում»։

Օմար Խայամ

 
 

Այժմ կայքը դիտում են 964 հյուր