ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գող-ոստիկան»


Տարեկից եղբայրները տուն եկան բակից կեղտոտ և ճղված տաբաթներով։ Մայրը ախ քաշեց՝

— Սարսափելի է։ Ի՞նչ էիք անում, որտե՞ղ էիք։

— Գող-ոստիկան էինք խաղում, — հոգնածությունից ընկնելով պատասխանեցին որդիները։

— Հայրիկ, տես թե ինչ տեսք ունեն, սա պետք է դադարեցնել, — հուսահատ ասաց մայրը։

Առակ «Ինչպես է պետք ճիշտ պահել մատերը»


Մի աղջիկ հնարավորություն չուներ երաժշտություն սովորել արհեստավարժ ուսուցիչների մոտ։ Նա ամեն անգամ, իր կամքով նստում էր դաշնամուրի առջև, երբ նրան այդ հնարավորությունը ընձեռնվում էր, ու սովորում էր նվագել, ականջ դնելով հրաշագեղ հնչյուններին։

Մի անգամ աղջկա ընկերուհին ուշադրություն դարձրեց այն բանին թե ինչպես է վերջինս նվագում ու ասաց՝

Առակ «Առանձնյակները»


Երկու պրոֆեսոր ափ իջան ձկնորսություն անելու կղզիներից մեկի վրա։ Հանգստից ու ձկնորսությունից գոհ, նրանք խաղաղ զրուցում էին։

— Եվ ամեն դեպքում կոլեգա, ինձ ձեր տեսությունը ամբողջովին հասկանալի չէ, — սկսեց առաջինը։

— Թույլ տվեք, ես ավելի հասկանալի հիմա կշարադրեմ։

Առակ «Քահանան ու Դահիճը»


Ապրում էին երկու մարդ հարևանությամբ։ Մեկը քահանա էր, իսկ մյուսը՝ դահիճ։ Նրանք հանդիպում էին միայն այն ժամանակ, երբ մահապատիժ էր իրականացվում։ Քահանան խոստովանություն էր տալիս մարդուն մահապատժից առաջ, իսկ դահիճը բարձրացնում էր այդ մարդուն մահակոճղի վրա ու դատավճիռն ի կատար ածում։ Քահանան երբեք չէր տեսնում դահճի դեմքը, որովհետև վերջինիս գլուխը, մահապատժի ժամանակ ծածկված էր դիմակ-գլխարկով։

Առակ «Ու՞մ է նման ընտրյալը»


Մի ունևոր մարդ իր տանը խնջույք կազմակերպեց, որին հրավիրեց ընտրյալ հյուրերի։ Այդ ժամանակ գյուղ էր ժամանել Ուսուցիչն իր աշակերտների հետ։ Տանտերը խնջույքի հրավիրեց նաև Ուսուցչին, որպես հարգված մարդու։ Խնջույքի տերը ուզեցավ, որ Ուսուցիչը նստի իր կողքին, սեղանի գլխավերևում, բայց Ուսուցիչը շնորհակալություն հայտնելով տանտիրոջը, հրաժարվեց, նախընտրելով լինել իր աշակերտների ու այն մարդկանց կողքին, ով ցանկություն ուներ խոսել Ուսուցչի հետ։ Այդ պատճառով էլ տանտերը թողեց ամեն բան այնպես, ինչպես կար։

Առակ «Զգայուն մարսողություն»


Փոքրիկը նոր էր սովորել կարդալ ու դրանից մեծ բավականություն էր ստանում։ Մի անգամ կարդալով կենդանիների կերի փաթեթավորման վրա՝ «Կեր, զգայուն մարսողություն ունեցող կատուների համար», նա հարցրեց մորը՝

— Իսկ ի՞նչ բան է զգայուն մարսողություն։

Առակ «Որդեգրված որդին»


Կար չկար երկու ցեղ կար, որոնք միմյանց հետ թշնամություն էին անում։ Ու այնպես պատահեց, որ մեկը, մյուսներին գերի վերցրեցին։ Առաջնորդները հանդիպեցին միմյանց ու մեկն ասաց մյուսին՝

— Ես ու իմ զորականները՝ ուժեղ ենք։ Ես ուզեցա կործանել քո ժողովրդին՝ տղամարդկանց սպանել, կանանց պատվազրկել, երեխաներին մահացնել։ Բայց ես դա չարեցի։ Եվ այդ բանի համար, որ ես դա չեմ արել, տուր ինձ այն, ինչ ես կխնդրեմ։ Ու կապրենք մենք խաղաղության մեջ։

Առակ «Աստրալ ճանապարհորդություն երազում»


Մի անգամ, մի մարդ, ով տարված էր աստրալ ճանապարհորդություններով երազում, հայտնվեց մի տարօրինակ ու անապատային վայրում։ Մի ոչ մեծ հարթավայրում, սարերի մեջ նա գոմ տեսավ։ Սովորաբար նման գոմի մեջ մարդիկ անասուններ են պահում, բայց ի զարմանս իրեն, ճանապարհորդը այնտեղ տեսավ երեխաների։ Նայելով երեխաներին, մարդը վախ զգաց, որովհետև նրանց ձեռքերը կտրված էին, դաստակից մի փոքր վերևից։

Առակ «Խմորը»


Շատ մարդիկ խմորից կարկանդակներ են թխում։

Մի հրեա, խմորից ֆալլոսներ էր թխում, ամենատարբեր միջուկներով։ Մի անգամ նրա կնոջը հարցրեցին, թե ինչ կասի նա այն մասին, որ ամուսինը իր, խմորից ֆալլոսներ է թխում։ Կինը պատասխանեց՝

— Ծանոթները նախատում են, իսկ ես սովորել եմ։

Առակ «Թաքցնել աղքատությունը»


Մի անգամ մի աղքատ ընկավ տոնավաճառ։ Դանդաղ քայլում էր նա ապրանքների վաճառասեղանների միջով, ոչ մի բան դրանցից չգնելով։

Հանկարծ նրա աչքին ընկավ մի ցուցանակ՝ «Պայուսակներ ողորմություն խնդրելու համար»։ Մոտեցավ նա այդ ապրանքին, հետաքրքրությամբ սկսեց զննել։

Առակ «Ծառի ստվերը»


Աշակերտներից մեկը եկավ Ուսուցչի մոտ կեսօրին։ Ուսուցիչը նստած էր ծառի տակ, թաքնվելով ստվերոյմ կեսօրի արևի շոգ ճառագայթներից։ Մոտենալով Ուսուցչի, աշակերտը հարցրեց՝

— Ուսուցիչ, ճակատագիր կա՞։

— Նստիր այստեղ, ծառի տակ, — հրավիրեց Ուսուցիչն ու շարունակեց։

Առակ «Ո՞վ է բաց անում դուռը»


Մի մարդ եկավ Ուսուցչի մոտ գիշերով ու հարցրեց՝

— Ես գիտեմ, որ դու Ոսուցիչ ես ու Ճշմարտություն ես սովորեցնում։ Ես՝ գող եմ ու ավազակ։ Տեսնում ես, ես չեմ խուսափում Ճշմարտությունից, բայց այն ինձանից խուսափում է։ Պատասխանիր, ինչու Աստված չի խփում իմ ճակատին, երբ ես գնում եմ իմ գործերն անելու ու անում եմ։

Առակ «Վերջին վաճառողը»


Քաղաքի դարպասներից ներս մտավ օտարականը։ Անցնելով փողոցներով նա հայտնվեց շուկայի հրապարակում։ Այստեղ վաճառում էին «երջանկություն՝ ծարավների համար», «հավատ՝ կորցրածների համար», «բանականություն՝ չունեցողների համար», «ճշմարտություն՝ չիմացողների համար», նույնիսկ «ծննդկաններ՝ երեխաների սպասող» էին վաճառվում։ Օտարականը, տեսնելով մարդուն, ով թաղման պարագաներ էր վաճառում, հարցրեց՝

Առակ «Բաղդադի գողը»


Ծեր բաղդադի գողը, կիսելով իր հացկերույթը որդու հետ, սովորեցնում էր նրան, հարցնելով՝

— Գիտե՞ս ինչպես գողանաս ոսկին գանձարանից այնպես, որ չփլվեն Բաղդադի պատերը։ Ես կսովորեցնեմ քեզ։

Նա հավաքեց հացի փշրանքները սեղանից մի կույտի մեջ, ու մատնացույց անելով, շարունակեց՝

Առակ «Եղնիկների որս»


Սուրբ եղնիկի մասին զրույցը վաղուց էր պատմվում որսորդների միջավայրում։ Նրբագեղ և գեղանի, ոսկե կոտոշներով, նա գրավել էր որսորդների սրտերը, որոնք ցանկանում էին գեթ մեկ աչքով տեսնել «անտառի աստվածուհուն»։ Մի անգամ չէր, որ նա սրնթաց վազելով ու հոգնածություն չզգալով կործանել էր գոռոզ որսորդներին։ Ու հավատալիք կար, որ նա, ով կկարողանա որսալ նրան, անհամար հարստություն կունենա ու փառք ամբողջ կյանքում։

Առակ «Ծերությունը՝ բնավորության գիծ չէ»


Զբոսապուրակում, նստարանի վրա նստած էր մի ծերունի ու հանգստանում էր։ Մի որոշ ժամանակ անց, նույն նստարանին նստեցին երկու երիտասարդ տղա։ Նրանք ուշադրություն չէին դարձնում կողքին նստած ծերունուն ու շարունակում էին իրենց զրույցը։

— Երիտասարդներ, չեմ ուզում խանգարել ձեր զրույցը… — քաղաքավարի նրանց դիմեց ծերունին։

 
 

Այժմ կայքը դիտում են 757 հյուր