ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍԱԳԵՐԸ


Ապրում էին մի գյուղում... սագեր: Ամեն շաբաթ նրանք գալիս էին եկեղեցի և լսում էին Հոգևոր Հովվի քարոզը այն մասին, թե ինչպիսի հաճույք է թռչելը:

- Ինչու՞ ուղղակի քայլել գետնի վրայով: Դուք կարող եք թռչել, - հորդորում էր եկեղեցականը սագերին:

- Դուք կարող եք երկինք բարձրանալ, ճախրել ամպերի մեջ, թռչել դեպի տաք երկրներ: Դուք կարող եք թռչել:

ՊԱՊՆ ՈՒ ԹՈՌԸ


Թոռն եկավ Պապիկին այցելելու: Ծերունին սկսեց հարցնել նրան իր գործերից, սակայն թոռը քչախոս էր:

– Դու կարծես հոգնած լինես, կարծես մի մեծ ու ծանր կյանք ես ապրել, – նկատեց պապը:

– Դու ճիշտ ես, իմ կյանքում ոչ մի լավ բան չկա, – հոգոց քաշեց թոռը:

– Ես քեզ նվեր եմ պատրաստել, որպեսզի փարատեմ Քո տխրությունը, – ասաց Պապը:

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ


Ի՞նչ տեղի կունենա, եթե գորտին գցենք եռման ջրով կաթսայի մեջ: Նա անմիջապես կորոշի՝

«Այստեղ լավ չէ: Անհրաժեշտ է արագ փախչել»: Եվ անմիջապես դուրս կթռչի:

Իսկ ի՞նչ կլինի, եթե նույն գորտին դնենք սառը ջրով կաթսայի մեջ և կաթսան դնենք կրակին: Գորտը կթուլանա:

Նա իհարկե կնկատի, որ հետզհետե տաքանում է, սակայն կմտածի՝

ՆՈՒՅՆ ՑԵՂԱՏԵՍԱԿԻ ՁԻԵՐԸ


Մի հարուստ մարդ երթևեկում էր մի թանկարժեք կառքով որին լծված էին վեց ազնվացեղ ձի, գնված տարբեր երկրներում: Կառքը խրվեց ցեխի մեջ և որքան էլ կառապանը ձիերին չեր մտրակում, նրանք չէին կարողանում ցեխից դուրս բերել այն: Կողքով անցնում էր մի գյուղացի իր սայլով, որն լծված էին երկու ձի: նա հեշտությամբ անցավ այդ ցեխի միջով: Հարուստը զարմացավ և հարցրեց գյուղացուն՝

- Ինչու՞մ է քո ձիերի ուժը:

ՆՈՐ ԷՋԻՑ


Երբ ես փոքրիկ աղջնակ էի, լսել էի մի արտահայտություն՝ «Նոր էջից...» Ինձ շատ հետքրքրեց այն: Ես մայրիկիս հարցրեցի, թե ինչպես այն հասկանամ: Նա թղթի մաքուր էջեր վերցրեց, ներկեր և վրձին... և ասաց՝

- Արի Քո օրինակի վրա պատմեմ: Աղջիկը՝ դա մաքուր էջն է: Տղան՝ նկարիչն է: Սակայն նկարիչներն էլ են տարբեր լինում: Սիրողը կվերցնի այդ էջը և մի գույն կդնի անտեղ, հետո առանց վրձինը լվանալու կդնի մի ուրիշ գույն: Ներկերը կմիանան իրար հետ և կդառնա մի ինչ որ մոխրագույն գույն:

ՄԻԱՅՆ ՉՈՐՍ ՔԱՅԼ


Մի փոքրիկ գազանանոցում, արջին պահում էին այնպիսի նեղ վանդակում, որ նա կարողանում էր միայն մի կողմի վրա չորս քայլ անել, հետո շուռ գալ և չորս քայլ էլ հետ գալ:

Այսպես նա քայլում էր վանդակում օրերով:

Այցելուները կարեկցում էին արջին և ասում՝ «Ինչքան երջանիկ կլինի նա, եթե ազատության մեջ լինի»:

Ժամանակն անցավ, գազանանոցը որոշեցին վերանորոգել և...

ՄԻԱԿ ԸՆԿԵՐԸ


Կեսարը միայն մի ընկեր ուներ, ում կարող էր վստահել. իր բժիշկը: Ընդ որում, եթե հիվանդանում էր, միայն այն ժամանակ էր դեղ օգտագործում, երբ բժիշկն էր իր սեփական ձեռքերով տալիս: Մի անգամ, երբ կայսրն այնքան էլ լավ չէր զգում, մի անհասցե նամակ ստացավ. «Վախեցիր ամենամոտ ընկերոջից` քո բուժակից: Նա ուզում է քեզ թունավորել»:

Որոշ ժամանակ անց եկավ բժիշկն ու կայսրին մեկնեց դեղը: Կայսրն ընկերոջը հանձնեց ստացած նամակն ու մինչև նա կհասցներ կարդալ, խմեց դեղը: Բժիշկը սարսափած հարցրեց.

ՄԻ ԴԱՏԻՐ


Տեսնու՞մ ես այն տղային, ով իր տնային առաջադրանքը կատարում է լսարանում... Երեկ երեկոյան նա չի կարողացել կատարել դա, որովհետև ամբողջ գիշեր խոսել է իր ընկերոջ հետ, որպեսզի նա չգնա ինքնասպանության...

Տեսնու՞մ ես այն աղջկան, չափից շատ շպարով երեսը լղոզած: Նա անընդհատ նայում է մնացած աղջիկներին և համեմատում իրեն նրանց հետ... ու մտածում, որ առանց շպարի նրա վրա կծիծաղեն: Նրան ուղղակի անհրաժեշտ է իրեն գեղեցիկ զգալ, քանզի նրա դեմքի վրա այրվածքի հետքեր կան...

ԿՅԱՆՔԻ ՀԱՄԸ


Իմաստունին հարցրեցին՝

– Կարո՞ղ ես Դու բացատրել, թե ինչում է մարդու կյանքի նպատակը:

– Չեմ կարող, – պատասխանեց նա:

Այդ ժամանակ նրան հարցրեցին՝

ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԿԻՆԸ


Մի անգամ Իմաստուն ծերունու մոտ եկավ մի կին և ասաց՝- Դու երկու տարի առաջ ամուսնացրել ես ինձ ու իմ ամուսնուն: Հիմա բաժանիր մեզ: Ես այլևս չեմ ուզում նրա հետ ապրել:

- Ի՞նչն է Քո բաժանության պատճառը, – հետաքրքրվեց Իմաստունը:

Կինը բացատրեց՝

- Բոլորի ամուսինները ժամանակին են վերդառնում տուն, իսկ իմը՝ միշտ ուշանում է:

ԽԽՈՒՆՋԸ


Մի սառը քամոտ օր, գարնան վերջին, մի խխունջ սկսեց բարձրանալ բալենու վրա:

Մոտակա ծառի վրա նստած ճնճղուկները ի սրտե ծիծաղեցին նրա վրա: Հետո նրանցից մեկը մոտ թռչեց ու հարցրեց՝

- Հեյ, Դու, հիմար, մի՞թե չես տեսնում, որ այս ծառի վրա բալ չկա:

Չընդհատելով իր ճանապարհը Խխունջը պատասխանեց՝

ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՍՈՒՄ


Մենք ասում ենք՝ «Շնորհակալ եմ, որ Դու կաս», երբ կարող ենք ասել՝ «Ես սիրում եմ Քեզ»:

Մենք ասում ենք՝ «Ես այլևս չեմ ուզում ապրել», երբ ուզում ենք, որ մեզ համոզեն հակառակում:

Մենք ասում ենք՝ «Այստեղ ցուրտ է», երբ մենք ինչ-որ մեկի հպման կարիքն ունենք:

Մենք ասում ենք՝ «Ինձ՝ Քեզանից այլևս ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ուզում ենք:

ԻՆՉ ԱՐԺԵՆՔ ՄԵՆՔ


Երկու նավաստի որոշեցին շրջել աշխարհով, որպեսզի գտնեն իրենց ճակատագիրը: Հասան նրանք մի կղզու, որտեղ ապրող ցեղերից մեկի առաջնորդը երկեւ աղջիկ ուներ: Մեծ աղջիկը՝ գեղեցկուհի էր, իսկ փոքրը՝ ոչ այնքան:

Նավաստիներից մեկն ասաց մյուսին՝

- Վերջ, ես գտա իմ երջանկությունը, մնում եմ այստեղ և ամուսնանում առաջնորդի դստեր հետ:

ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՄԲԱՐՏԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Մի բուդդիստ Ուսուցիչ, ճանապարհորդում էր իր աշակերտների հետ, և մի անգամ լսեց, թե ինչպես են նրանք վիճում, թե ով է նրանցից ավելի լավը:

- Ես մեդիտացիայով եմ զբաղվում արդեն 15 տարի, - ասաց նրանցից մեկը:

- Ես բարի գործեր եմ անում սկսած այն պահից երբ թողեցի հայրական տունը, - ասաց մյուսը:

- Ես ուշի ուշով հետևում եմ Բուդդայի կանոններին, - ասաց երրորդը:

ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է


Իմաստուն ծերունու մոտ եկան խորհրդի՝

- Հաճախ մենք օրերով, նույնիսկ շաբաթներով չենք ստանում մեր մտերիմից ոչ մի մտերմության նշան կամ քաղցր խոսք: Ի՞նչ անենք, երբ հատնում է մարդկային ջերմությունը, սկսում է դժվար շրջան, իսկ կյանքը վեր է ածվում գոյատևման հոգնեցուցիչ ճիգերի:

Ծերունին հազիվ նկատելի ժպտաց՝

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ


Ընթրիքի ընթացքում ինչ-որ մեկը գավաթ կոտրեց:

- Երջանկության կլինի, - իրար ընդահտելով ասացին սեղանակիցները: Բոլորը գիտեին այդ նշանը:

- Ի միջի այլոց, իսկ ինչու՞ է դա լավ նշան համարվում, - հարցրեց ռավվինը:

- Չգիտեմ, - հարցրեց ճանապարհորդի կինը: - Միգուցե դա հնուց եկած մի ձև է, որ անհարմար վիճակում հայնված մարդը չամաչի:

ԱՌՅՈՒԾԸ ԵՎ ՇՈՒՆԸ


Մի անգամ Շունը եկավ Առյուծի մոտ և նրան մենամարտի հրավիրեց:

Սակայն Առյուծը նույնիսկ ուշադրություն չդարձրեց նրա վրա: Այդ ժամանակ Շունը հայտարարեց՝

- Եթե Դու դուրս չգաս մենամարտելու ինձ հետ, ես կպատմեմ իմ բոլոր ընկերներին, որ Առյուծն ինձանից վախենում է:

Ինչին Առյուծը պատասխանեց՝

ԱՇԱԿԵՐՏՆ ՈՒ ԾԵՐՈՒՆԻՆ


- Ուսուցիչ, ինչու՞ ես թախծում, - հարցրեց աշակերտը Ծերունուց:

- Մարդիկ դադարել են տեսնել ճշմարտությունը: Երեք անգամ ես ցույց տվեցի Ձեզ երեքիդ սպիտակ զգեստը կեղտի բիծը վրան և հարցրեցի՝ «ի՞նչ եք տեսնում»: «Կեղտոտ բիծ», - ասաց Ձեզանից յուրաքանչյուրը: Եվ Ձեզանից և ոչ մեկը չպատասխանեց՝ «սպիտակ զգեստ»:

 

ԱՆՁՐԵՎԱՆՈՑԸ


...Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։ Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։ Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև...

ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին՝

- Ուսուցիչ, վերջերս ընկերների հետ քննարկում էինք անկեղծության և բնականության թեման, և արդյունքում իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար:

Ուսուցիչը ժպտաց՝