Մի անգամ առավոտյան, երկու ծեր հոպոպ, արուն և էգը, զգացին, որ այս անգամ այլևս չեն կարողանալու բնից դուրս թռչել: Խիտ մշուշն էր պատել նրանց աչքերը, չնայած, որ երկինքն անամպ էր և օրը խոստանում էր արևոտ լինել: Սակայն նրանք երկուսն էլ միայն խավար մշուշ էին տեսնում և իրենց շուրջը ոչինչ չէին տարբերակում: Թռչունները ծեր էին և անուժ: Նրանց թևերի և պոչի փետուրները նման էին հին ոստերի: Ուժերն արդեն հատնում էր:
Ծեր հոպոպները որոշեցին այլևս չլքել բույնը և միասին սպասել իրենց վերջին ժամին,
